Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) հայազգի գրող է, լրագրող։
Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե», «Բարերար և որդեգիր» վիպակները, «Քնքուշ լարեր», «Զազունյան» վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։
Պատմվածք որը արժե կարդալ , քանի որ այն շաաաատ վեպերից ավելի լավն է : Նար Դոսը այնպես է ներկայացնում պատմությունը , որ մտածում ես թե դա իրական է :Նա այնպես է կպնում սրտի նուրբ թելերին , որ դժվար է բառերով բացատրելը :
Ամենագեղեցիկ ու իմ ամենասիրած պատմվածքներից մեկն է: «Եվ այնուհետև ի՞նչպես չհավատամ իմ դասակարգի ճակատագրին, որն, բնական մի անեծքով դատապարտված, հետզհետե այլասերվելով,պիտի դառնա իբրև փտած ծառի կոճղին բուսած մի մգլած մակաբույծ և չքանա անհետ, տեղի տալով նրանց, ովքեր ներքևից բարձրանում են վերև»: