Jump to ratings and reviews
Rate this book

Մեր թաղը

Rate this book
Հայ նշանավոր դասական գրողի երկերի միհատորյակը ներառում է նրա լավագույն պատմվածքներն ու վիպակները, որոնցում ռեալիստական գույներով բացահայտվում է 19-րդ դարավերջի հայ կյանքի պատկերը:

400 pages, Hardcover

Loading...
Loading...

About the author

Նար-Դոս

13 books23 followers
Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) հայազգի գրող է, լրագրող։

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։

Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե», «Բարերար և որդեգիր» վիպակները, «Քնքուշ լարեր», «Զազունյան» վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
47 (34%)
4 stars
44 (31%)
3 stars
38 (27%)
2 stars
7 (5%)
1 star
2 (1%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for Arman aka “Yerevantsi”.
51 reviews1 follower
October 3, 2025
Թիֆլիսահայության կյանքի դրվագներ... Գիրք հասարակ մարդկանց դժվար ապրուստի, սոցիալական աստիճանը բարձրանալու ակնհայտ անկարողության մասին: Պատմություններ անտեսված, դավաճանված ու կոտրված կանանց մասին, հարբեցողության, գործազրկության, ծաղրանքի ու չարաշահման զոհ դարձած տղամարդկանց մասին, սոված, հուսահատված բայց աշխատասեր՝ կյանքում շատ շուտ մեծացած փոքրիկների մասին: Հավատք ու գումար. երկուսի պակասն էլ զգացվող Թիֆլիսի մի թաղ:
Profile Image for Hayk  Mantashian.
14 reviews
January 7, 2021
Ամեն ինչ վատ ա ավարտվում։ Կարդալուց հետո ընկնում ես դեպրեսիայի մեջ։ Չեմ կարծում կյանքը երբևէ սենց դժգույն ա եղել։
14 reviews1 follower
March 17, 2021
Կարդում սիրտդ լցվում ա ,ու ամենավատը էն որ գիտակցում ես որ գրել են էն, ինչ էդ ժամանակ եղել ա ...(
Displaying 1 - 3 of 3 reviews