Jump to ratings and reviews

Ռանչպարների կանչը

Khachik Dashtents was born in a shepherd's family. After the Armenian Genocide he moved to Yerevan and finished the Yerevan State University (1932), and then the Moscow Institute of Foreign Languages. Dashtents is an author of poetry collections ("Songbook", 1932; "Spring Songs", 1934; "Fire", 1936), "Tigran The Great" a historical drama (1947), translations from William Shakespeare, Henry Wadsworth Longfellow and William Saroyan. The "Khodedan" (1950) and "Call of Plowmen" (published posthumously, in 1979) novels tell the tragic story of Western Armenians during World War I.

314 pages, Paperback

First published January 1, 1984

Loading...
Loading...

About the author

Khachik Dashtents

3 books4 followers
Khachik Dashtents was born in a shepherd's family on May 25, 1910 in the Dashtadem village of Ottoman Empire's Bitlis Vilayet in Western Armenia (current-day Turkey). After the Armenian Genocide, he moved to Soviet Armenia and graduated from the Yerevan State University (1932), and then from the Moscow Institute of Foreign Languages. Dashtents has authored poetry collections ("Songbook", 1932; "Spring Songs", 1934; "Fire", 1936), "Tigran the Great," a historical drama (1947), translations of William Shakespeare, Henry Wadsworth Longfellow and William Saroyan. The "Khodedan" (1950) and "Call of Plowmen" (published posthumously, in 1979) novels tell the tragic story of Western Armenians during World War I.

Dashtents died in Yerevan, Armenia on March 9, 1974.

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
80 (75%)
4 stars
16 (15%)
3 stars
5 (4%)
2 stars
4 (3%)
1 star
1 (<1%)
Displaying 1 - 14 of 14 reviews
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
140 reviews9 followers
January 7, 2021
Ամենաբարձր գնահատականին արժանի գիրքը։ Յուրաքանչյուր հայ պետք է կարդա այս գիրքը։ Ժամանակի միջով հայտնվելով "հին օրերում" տեսնում ես "այսօրը"։ Ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել։ Պետք է դասեր քաղել և ավելի ուժեղ առաջ շարժվել, պայքարել, քանի որ պայքարն է հայի փրկությունը։ Զենքն ու խաչը միշտ կողք կողքի լինելով հայի ձեռքին պետք է ավետեն հաղթանակ, ազատություն։ #հայկականըլավագույննէ #ազգայինըլավագույննէ #վերադարձարմատներին ❤️💙🧡
Profile Image for Therèsa.
17 reviews7 followers
February 2, 2023
Գիրք, որը հավերժ կմնա սրտումս..❤️‍🩹

Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններով եմ ընթերցել գիրքը, աննկարագրելի է։ «Ռանչպարների կանչը», պատմում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրության այն հերոսների մասին, որոնք պատմությանը հայտնի են «հայդուկներ» (ֆիդայիներ) անունով։ Հայդուկների պարտիզանական շարժումը դեմոկրատական խոր արմատների և ազատագրական արդար շնչի մի շարժում, ծնվեց իբրև թուրքական սաստկացող բռնությունների դեմ ուղղված ընդդիմադրություն։
Հայոց դպրևանքի պատանիներից մեկը՝ «Մախլուտո» մականունով, «Ռանչպարների կանչով» դառնում է ազգային շարժման զինվոր և այս կետից սկսած պատմում է իր կյանքի դրվագները՝ «նովելային պատումները», ուր տեղ ունեն և՛ այդ շարժման առասպելական անունները (Արաբո, Աղբյուր Սերոբ, Սոսե, Գևորգ Չաուշ, Անդրանիկ), և՛ շարքային մասնակիցները։

Այնքան խորն էի զգում ու ապրում յուրաքանչյուր էջում, որ թվում էր թե ես էլ հայդուկների հետ միասին պայքարում էի մեր երկրի ազատության համար։ Նրանց հետ միասին կիսել եմ թե' ուրախ, և, թե' տխուր պահերը։
Չգիտեմ...արժե վերընթերցել գիրքը։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է կարդալ Դաշտենցի այս փառահեղ գիրքը։
Հուսով եմ կգա մի ժամանակ, երբ մեր մայրերը կծնեն Անդրանիկներ, Չավուշներ, ինչու ոչ նաև Մախլուտոներ, որոնք մինչև հոգու խորքը զինված էին ազատատենչ ոգով, խաչով, ու սրով։😌👏🏼
Profile Image for Shant Arakelyan.
16 reviews2 followers
April 2, 2017
Հայերանսիրական, դաստիարակչական, պատմական եւ գրական մեծ արժեք ունեցող գիրք է։ Միայն ափսոսալ կարելի է որ համանուն ֆիլմ չունենք։
Profile Image for Lyuba Boyajyan.
86 reviews3 followers
July 16, 2022
Խաչիկ Դաշտենցից առաջին գիրքն էր, որ կարդացի։ Բառերն էնքան քիչ են, որ արտահայտեմ էն, ինչ զգացել եմ կարդալիս։

Գիրքը պատմական է։ Պատմում է 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարը, ներկայացնում շատ ու շատ հերոսների։ Հայդուկների պայքարը, կյանքը, դեպքերն ու շատ դեմքեր ամփոփված են 520 էջ ունեցող այս գրքում, որը գրելու համար Խաչիկ Դաշտենցը նվիրել է իր կյանքի ու հոգու մեծ մասը։

Գլխավոր կերպարներից առանձնանում է Մախլուտոն, ով Ռանչպարների կանչով դառնում է հայդուկ և իր յուրօրինակ պայքարը մղում։ Մախլուտոն շատ բան է պատմում, շատ խոսքեր ես լսում նրա բերանից, որոնք դեռևս շարունակում են արդիական մնալ։

Դաշտենցի այս գիրքը շատ ասելիք ունի։ «Ռանչպարների կանչի» մասին գուգըլում ոչինչ չեմ գտել, միայն տարընթերցում, աուդիոգիրք, ուրիշ ոչինչ, ինչը մեծ ցավ է ինձ համար։ Այս ստեղծագործության կարևորության մասին երկար կարելի է խոսել։ Այն պետք է դառնա դասագիրք, ու պետք է իսկապես Սովորենք, ոչ թե անգիր անենք կամ ուղղակի թերթենք։

1 անգամ կարդալը քիչ է։ Այո՛, իսկապես քիչ է։

Հայրենասեր կերպարների կողքին տեսնում ենք դավաճանների, կեղծավորների, էգոիստների ու շահամոլների... հայրենասերներից շատ ու շատ բան ունենք սովորելու։ Պատմության էջերն ուղղակի անցյալ չեն, նրանք ուսուցիչներ են, բայց մենք դեռ չենք սովորել, չենք հասկացել կարևորությունը, չենք սովորել գնահատել ու արժևորել...

Կարծում եմ` բոլորը պետք է կարդան այս գիրքը։ «Ռանչպարների կանչը» մոռանալ, անտեսել չի կարելի։
Profile Image for Arman aka “Yerevantsi”.
51 reviews1 follower
January 3, 2023
Չնայած, որ հիմնական պատմությունից հաճախ էր շեղվում Դաշտենցը դես ու դեն, էս երեք մեջբերումները ինձ շատ տպավորեցին.

«Դուք դարձյա՞լ ձեր հույսը կապել եք Եվրոպայի հետ: Չխրատվեցի՞։ ... Եվրոպան խոսել գիտե միայն, բայց երբեք գործել։»
Ինչքա՜ն էական ա անգամ մեր օրերում։

«Պայթեցրին ու գնացին: Բայց նրանց կիսալուսինը մնաց Անիի միջնաբերդի վրա: Վայ ինձ, որ տեսա այդ օրը...»
Եթե երբևէ Անին տեսած կաք, էս խոսքերը հաստատ ձեր սրտի մեջ կզգաք։

«Իմ աչքի առաջ աշխարհի մակարդը փչացավ: Դավաճանին ու ցեղասպանին մնաց մի ամբողջ երկիր, իսկ ազատատենչ հայդուկին՝ մի նեղ ծերանոց Հալեպի մեջ: Վա՜յ աշխարհ, ես քո արդարությունը...»
Վա՜յ,— էլ ի՞նչ կա ասելու,— վա՜յ։
Profile Image for Անի Կուռոյան.
95 reviews6 followers
June 24, 2022
Ժողովուրդը միշտ պարզ է իր գործի մեջ
Իսկ գործը թիակն ու զենքը որ հայրենիք է դառնում
Որ Բրաբիոն ծաղիկն է և հույսի խարիսխ է
Իսկ ցավը էնտեղ որ մենք այսքան ժամանակի մեջ դեռ չենք թողել զենքը ու շարունակում ենք Ղարիբ մնալ հեռու երկրներում ունենալով հայրենիք
Profile Image for Nazeli R.
5 reviews
April 8, 2023
Կարդացածս գրքերից թերևս ամենածանրն ու ողբերգականը:
Քանի քանի անգամ ստիպեց ինձ արտասվել, խորհել, հիանալ հայդուկների քաջություններով, ազնվությամբ, անձնուրացությամբ, մարդ տեսակով:

Գիրքն այնքան հարուստ է ասելիքով, որ ամբողջական կարծիք գրելու դեպքում, այն կդառնա մի ամբողջ գիրք:
Չեմ հասկանում նաև այն քննադատությունները, որ համարում են, թե Խաչիկ Դաշտենցը գիրքը բարձր գրականության ստանդարտներին համապատասխան չի կազմել: Ես էլ կասեյի, ավելի լավ! Դաշտենցը ավելի շուտ փաստեր է հավաքագրել, որն ավելի արժեքավոր է և ճշմարտացի, առանց ավելորդ գեղագիտական հորինվածքների և ձևի: Կարդացողը, պետք է հասկանա, որ կարդում է փաստագրական արձանագրություն և ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն:

Ռանչպարների կանչը պետք է դասավանդել դպրոցներում, ոչ թե հպանցիկ և թռուցիկ ձևով, այլ երկար քննարկումներով:
Անցյալի սխալներից պիտի դասեր քաղել, եթե ուզում ենք ուժեղ պետություն ունենալ: Իսկ ուժեղ պետություն ունենալու համար պիտի ունենանք գիտակից քաղաքացի, իր պատմությանը տեղյակ:

Ռանչպարների կանչը իր պարզությամբ հասանելի է ամենատարբեր խավի մարդկանց: Այն բարձրացնում է հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցումը, անչափելի մեծ խիզախություն տալիս: Հասկանում ես, որ թշամուց չպետք է վախենալ, որ թշնամին ամենաշատը վախենում է հայերի միասնականությունից և խելքից: Հայաստանն այսօր մի բուռ է մնացել, քանի որ քաջերի հետ միասնական չեն եղել:
Կարդում եմ Անդրանիկի, Գևորգ Չաուշի և մնացած ֆիդայինների սխրագործությունները, թե որքան խելացի են եղել, ապշում եմ: Ինչպե՞ս են կարողացել պարտության մատնել իրենցից թվով շատ ավելի մեծ թշնամու զորքին, բայց ցավոք, թիկունք չեն ունեցել: Գործել են մենակ` դավաճանված, թե´ դաշնակիցներից, և թե´ հայ քաղաքական այրերից:

Անդրանիկ զորավարը ռազմական հանճար է եղել, որ եթե հալածելու փոխարեն իր թիկունքում լիներ այդ ժամանակի Հայաստանի կառավարության աջակցությունը, ապա Արևմտյան Հայսատանը այսօր թշնամու ձեռքում չէր լինի:
Բայց ողբերգությունն այն է, որ հայ քաջերից շատերը թշնամուց չպարտվեցին, բայց վերջում հայից հալածվելով՝ կամ փախան, կամ ձեռբակալվեցին, կամ էլ դաժանաբար սպանվեցին:

Բերդաքաղաքի անկումն էր ողբերգական, որ երբ գեներալը (անունը կճշտեմ) հրամայում է հակահարձակ լինել իրենց վրա եկող թշնամու բանակին, հայ զինվորները հրաժարվում են կատարել հրամանը: Ընդամենը, մի քանի զինվոր են միանում իրեն: Գեներալը ատրճանակը քունքին է դնում և ինքնասպան լինում: Թշնամին մտնում է բերդաքաղաք և բոլորին` թե խաղաղ բնակչությանը և թե զինվորներին վառում կամ տաժանակիր աշխատանքի ուղարկում:
Բերդաքաղաքը հանձնվում է թշնամուն առանց մեկ կրակոցի:
Նույնը կատարվել էր Մուշում: Հրաժարվել էին կռվել և կոտորվել էին մեծ ու մանուկ:
Այս մի թիզ հողն էլ, որ ունենք, կռվելու և պայքարի շնորհիվ:
Մեկ դար է անցել, թշնամին նույնն է:

Առաջինն ինձ, Գևորգ Չաուշի մահը ստիպեց արտասվել: Ու մտքովս չէր անցնի, որ շարունակելով կարդալ, որքան ավելի պիտի արտասվեմ ու զգամ այն մեծ ողբերգությունը, որով անցել է հայ ժողովուրդը: Թե ինչպես են Սովետական, Լենինյան Հայաստանում հետապնդել, ձեռբակալել և սպանել անգամ ծերացած հայ ֆիդայիններին: Որքան ջիգյարով են իրենք եղել իրենց ժողովրդի հանդեպ, ու հենց հայերից են մատնվել ու սպանվել: Գժվել կարելի է!

Ոչ մի գիրք ինձ այսքան չէր լացեցրել, որքան այս մեկը!

Խոնհարումս մեծն Անդրանիկին ու բոլոր բոլոր հայդուկներին: Իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին ու ամենամեծ ցավը սրտներին գնացին այս աշխարհից:

Աստծո կամոք, երբ Հայաստան գամ, հոգուս պարտքը լինի այցելել Էջմիածնի սուրբ Գայանեյի վանքի բակում թաղված Մախլուտոյի գերեզմանին:

Այնքան շատ սիրեցի այս գիրքը: Այնքան հարազատ դարձավ այն ինձ համար և խորը հետք թողեց իմ հոգում:
4 reviews2 followers
June 14, 2022
Գիրքը կարդալիս և հպարտանում ես, և սիրտդ ցավից ճմլվում է։ Զգում ես յուրաքանչյուր հերոսի ապրումները, հասկանում` ինչպես սկսվեց պատմական շարժումը, ինչը ջախջախեց այն ու ինչն էր պատճառը։ Ամեն գլուխ մյուսից առանձին պատմություն է ներկայացնում, պատմում հերոսներից ամեն մեկի կյանք, ֆիդայական ճանապարհի ուղին ու ավարտը։
Profile Image for Vahagn Dilbaryan.
34 reviews2 followers
March 1, 2024
Ամենասիրածս գրքերից մեկն է, երկու անգամ կարդացել եմ։ Շատ հարազատ է մեր հայդուկների նիստուկացը, մտածելակերպը, խնդիրները, մի խոսքով պարտադիր կարդալիքների շարքից
Profile Image for Angela Avetisyan.
14 reviews
January 9, 2026
«Ռանչպարների կանչը» մեր ցավի և հպարտության հանրագիտարանն է։ Այն կարդալուց հետո այլ կերպ ես սկսում նայել հայոց լեռներին ու պատմությանը։
Profile Image for ásya.
36 reviews
August 18, 2026
Գրապահարանիս վրա այս գիրքը կար դեռևս 2022 թվականին ու եթե անկեղծ, շատ ուրախ եմ, որ սկսեցի կարդալ 4 տարի անց ՝ այս ամռանը:

Վաղուց ոչ մի գիրք ինձ այսքան չէր հուզել ու ստիպել մի քանի անգամ արտասվել, որքան Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»։ Այս գիրքըմեր ժողովրդի հոգու, ողբերգության ու չկոտրվող արժանապատվության կենդանի ասքն է, որը կարդալիս կոկորդումդ մնացած արցունքներն անհնար է զսպել։ 

Գրքում ամենից շատ ցնցում է հենց հասարակ շինականի՝ հողին կապված ռանչպարի կերպարը, ով ծնվել էր արտ ու կալ մշակելու համար, բայց բռնության ու անարդարության դեմ ստիպված եղավ մաճը թողնել ու հրացան վերցնել։ Եվ այս ողջ պայքարի միջով կարմիր թելի պես անցնում է Բրաբիոն ծաղկի խորհրդանիշը՝ այն անհաս, դիցաբանական ծաղկի, որը բուժում է բոլոր վերքերը և բերում արդարություն։ Դա, կարծում եմ, մեր ժողովրդի դարավոր, չմեռնող իղձն է՝ գտնել խաղաղություն սեփական հողում, մի փնտրտուք, որի ճանապարհին մի ողջ սերունդ իր արյունը տվեց։ 

Առանձնահատուկ ցավով ու հիացմունքով է կերտված Անդրանիկ Զորավարի կերպարը։ Գիրքը կարդալիս առավել քան երբևէ սրտիս մեջ արձագանքեց այն պահը, երբ Փարիզում այցելել էի նրա շիրիմին (Պեր Լաշեզ գերեզմանատանը)։ Կանգնելով օտար հողում՝ մի պահ ուղղակի շունչդ կտրվում է այն գիտակցումից, թե որքան հեռու իր պաշտած Սասունի ու Մշո լեռներից է հանգչել մեր ազգային լեգենդը՝ իր հետ տանելով հայրենիքի անամոք կարոտն ու կորստի ծանրությունը։ 

Իսկ վիպասքի ողնաշարն ու կենդանի վկան Մախլուտոն է (Զորավար Սմբատը)։ Արաբոյի և Սերոբի կողքին թրծված պատանուց մինչև Անդրանիկի հավատարիմ զինակիցը՝ նրա ճակատագիրը մարմնավորում է մեր ողջ ազատագրական պայքարի անցած ճանապարհը։ Բայց որքան մեծ էր նրանց սխրանքը, նույնքան սահմռկեցուցիչ էր այն, ինչ տեղի ունեցավ հետո։ 

Այստեղ է, որ բացվում է կոմունիզմի ու խորհրդային կարգերի չարաբաստիկ դերը։ Բոլշևիկյան տոտալիտար մեքենան ամեն ինչ արեց մեր ֆիդայիների անուններն ու գոյությունը պատմությունից ջնջելու համար. նրանց պիտակավորեցին որպես «ավազակներ» և «հակահեղափոխականներ», նրանց գործը նսեմացրին, իսկ ազգային ոգին ու ինքնությունը փորձեցին խեղդել գաղափարախոսական ստի մեջ։

Հերոսները կա՛մ աքսորվեցին, կա՛մ ստիպված եղան տարագրության մեջ տառապել, իսկ Դաշտենցն ինքը ստիպված էր գրաքննության դաժան պայմաններում տողերի արանքում պահպանել մեր ազգային հիշողությունը։ 

«Ռանչպարների կանչը» գիրք է, որը պարզապես չես կարդում՝ ապրում ես յուրաքանչյուր էջով, ցավում ես մեր կորուստների համար, բայց նաև անսահման հպարտություն զգում այն անկոտրում ոգու հանդեպ, որը ոչ մի ռեժիմ չկարողացավ մարել։ Իսկական գլուխգործոց, որը պետք է կարդա յուրաքանչյուր հայ։


«Ի՜նչ կախարդական բան է այս հայրենիք ասվածը, այս Հայաստանը: Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն, և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան: Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը։ Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից: Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկսում ենք ախուվախ անել ու տանջվել նրա համար՝ ուրիշներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից անզգուշությամբ փախցրած դրախտահավը:»


«Սասունում մի սար կա, Անդոկ սարը: Այդ սարի տակից մի հորդ աղբյուր է բխում, որ կոչվում է Պայթող աղբյուր: Սասունցիք հավատում էին, որ այդ աղբյուրի մեջ հրեղեն ձիեր են ապրում։ Նրանց համար երևի Աստված այնքան հարգի չէր, որքան Պայթող աղբյուրը։ Ասում են, որ այդ աղբյուրից է դուրս եկել Քուռկիկ Ջալալին: Ես ձեզ կարող եմ համեմատել միայն Պայթող աղբյուրի նժույգների հետ: Դուք սովորական մարդիկ չեք, այլ հրեղեն մի սերունդ, որ ժայթքեց Սասնո այդ առասպելական լեռան տակից:»
Profile Image for Theresà.
27 reviews3 followers
April 5, 2024
Գիրք, որը հավերժ կմնա սրտումս..❤️‍🩹

Մախլուտո...😌

Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններով եմ ընթերցել գիրքը...աննկարագրելի է։ «Ռանչպարների կանչը», պատմում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրության այն հերոսների մասին, որոնք պատմությանը հայտնի են «հայդուկներ» (ֆիդայիներ) անունով։ Հայդուկների պարտիզանական շարժումը դեմոկրատական խոր արմատների և ազատագրական արդար շնչի մի շարժում, ծնվեց իբրև թուրքական սաստկացող բռնությունների դեմ ուղղված ընդդիմադրություն։
Հայոց դպրևանքի պատանիներից մեկը՝ «Մախլուտո» մականունով, «Ռանչպարների կանչով» դառնում է ազգային շարժման զինվոր և այս կետից սկսած պատմում է իր կյանքի դրվագները՝ «նովելային պատումները», ուր տեղ ունեն և՛ այդ շարժման առասպելական անունները (Արաբո, Աղբյուր Սերոբ, Սոսե, Գևորգ Չաուշ, Անդրանիկ), և՛ շարքային մասնակիցները։

Այնքան խորն էի զգում ու ապրում յուրաքանչյուր էջում, որ թվում էր թե ես էլ հայդուկների հետ միասին պայքարում էի մեր երկրի ազատության համար։ Նրանց հետ միասին կիսել եմ թե' ուրախ, և, թե' տխուր պահերը։
Չգիտեմ...արժե վերընթերցել գիրքը։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է կարդալ Դաշտենցի այս փառահեղ գիրքը։
Հուսով եմ կգա մի ժամանակ, երբ մեր մայրերը կծնեն Անդրանիկներ, Չավուշներ, ինչու ոչ նաև Մախլուտոներ, որոնք մինչև հոգու խորքը զինված էին ազատատենչ ոգով, խաչով, ու սրով։😌👏🏼
Profile Image for Gor Papazyan.
49 reviews
May 7, 2025
Վեպը կարևոր դաս է ոչ միայն պատմությունից, այլ նաև այսօրվա տեսանկյունից՝ օգնելու մեզ հասկանալ, թե որքան բարձր արժեք է ազատությունը և ինչ մեծ գին ունի պետություն ունենալը։ Այսօր, երբ այդ արժեքները կրկին փորձության առաջ են, վեպի ընթերցումը դառնում է հատկապես արդիական։
Profile Image for Anna Harutyunyan.
11 reviews1 follower
February 23, 2026
Ինձ համար այս գիրքը կարծես ֆիլմ լիներ։ Ընթերցելու ամբողջ ընթացքում մտածում էի, թե որքան հրաշալի կլիներ, եթե դրա հիման վրա ֆիլմ նկարահանվեր։ Խաչիկ Դաշտենցին հաջողվել է ընթերցողին ամբողջությամբ ընկղմել իրադարձությունների մեջ․ նկարագրությունները այնքան կենդանի ու պատկերավոր են, որ կարծես ամեն ինչ տեղի է ունենում աչքերիդ առաջ։
Կարծում եմ՝ այս գիրքը հատկապես հայերի համար պետք է լինի պարտադիր ընթերցանության ցանկում։ Այն պատմում է մեր պատմության մի շատ կարևոր ժամանակաշրջանի և հերոսների մասին, որոնց մասին, ցավոք, այսօր այնքան էլ հաճախ չի խոսվում։ Հենց այդ պատճառով գիրքն ունի ոչ միայն գրական, այլև մեծ պատմական ու հիշողության արժեք։
Displaying 1 - 14 of 14 reviews