What do you think?

Հիվանդանոց
«Նորացած «Հիվանդանոց»-ը պատրաստ է նոր հանդիպումների իր հին ու նոր «պացիենտների» հետ»:
212 pages, Hardcover
First published January 1, 1994
About the author
Gurgen Khanjyan
18 books25 followersGurgen Khanjyan is a well-known contemporary writer and playwright. He is the author of ten books, including several novels, plays and short story collections. He has worked for the public television and radio, has been published in various newspapers and literary magazines. His works were translated into Russian, Persian, Romanian and English. He is the editor of “Gretert” literary newspaper of the Armenian Union of Writers. He translates literature from Russian into Armenian. Plays by Gurgen Khanjyan are staged in Armenia and Diaspora. For his fiction and plays he was awarded with the Prize of the Government of Armenia, Writer’s Union of Armenia and “Narcis” literary magazine.
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 17 of 17 reviews
June 19, 2025
Ազատությու՞ն, թե՞ կեղծ ապստամբություն
Կարծես թե տարածված թյուրըմբռնում կա (հատկապես էս վեպի օրինակով), որ գրականության մեջ ազատությունը գռեհիկ լեզվի, քֆուրների, արգելված թեմաների (տվյալ դեպքում՝ ինցեստ, պեդոֆիլիա, թմրանյութեր) պատկերումը պիտի լինի: Բայց ազատությունը արգելվածն անելը չի, այլ էդ արգելվածի մասին էնպես գրելը, որ դա դառնա ճշմարտություն, բողոք, իրերի դրությունը փոխելու կոչ, եթե կուզեք։
Երբ սեռական բռնության, մարդկային դեգրադացիայի և ֆիզիկական հիվանդությունների նկարագրությունները դառնում են ինքնանպատակ, գրականությունը վերածվում ա պաթոլոգիական թանգարանի։ Իսկ դա էն ա, ինչ ես տեսնում եմ Խանջյանի էս վեպում:
Գուցե էդքան էլ ճիշտ չէր Խանջյան գրողի հետ ծանոթությունը սկսել էս վեպով, բայց էս վեպի գոյությունը ու դրա գովեստը արդեն բավարար պատճառ ա ինձ համար, որ էլ չկարդամ Խանջյան:
Եթե Խանջյանը փորձել ա կաֆկայություն անել ու պատկերել խորհրդային հիվանդանոցի դաժանությունն ու աբսուրդը, ապա իր մոտ դա չի ստացվել: Իսկ ստացվել ա գրոտեսկ՝ ոչ թե մարդկանց/կերպարների բնական ճակատագրերով, այլ հեղինակի կողմից հավաքված ամենասարսափելի դրվագներով։ Արդյունքում՝ ընթերցողը ապշում ա, բայց չի ապրում կերպարների ցավը, որովհետև դրանք ավելի շատ կարիկատուրաներ են, քան կենդանի մարդիկ։
Կերպարների հոգեբանական խորությունը կորչում ա անպարկեշտ բառերի ու ֆիզիկական տառապանքի մանրամասն նկարագրությունների տակ։ Էլ չեմ խոսում կանանց կերպարների մասին, որովհետև սեքսիզմի ու միզոգինիայի վերլուծությանս բառապաշարը էստեղ չի ձգում: Կարելի՞ ա արդյոք խոսել «ազատ» գրելու մասին, երբ հեղինակն ինքը իր սեփական ցինիզմի գերին ա:
Բացի այդ՝ էս վեպը չունի պատմական խորք։ Չկա ո՛չ սոցիալական վերլուծություն, ո՛չ էլ գաղափարական պայքար՝ միայն մարդկային այլանդակման կրկնվող պատկերներ։ Հիմա հարց. ո՞րն ա ավելի կարևոր՝ ցույց տալ խորհրդային ռեժիմի դաժանությունը, թե՞ պարզապես ցույց տալ, որ «ամեն ինչ վատ է»՝ առանց փոխելու ինչ-որ բանի հնարավորության մասին մտածելու։
Իրական ազատությունը մարդկային փորձը խորապես տեսնելն ու նկարագրելն ա էնպես, որ ընթերցողի մոտ էմպատիա առաջանա: Իսկ էս վեպը իմ մոտ մենակ սրտխառնոց առաջացրեց առանց բացառության բոլոր կերպարների հանդեպ:

April 29, 2026
Հայ գրականության հազվագյուտ վեպերից, որ այլաբանորեն ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջանի էության, գաղափարախոսության, կացութաձևի առանձնահատկությունները և այդ համակարգում անհատի գոյատևելու պայքարը, իրեն գտնելու և անառողջ հասարակության մեջ իր տեղի ու դերի փնտրտուքները։
Վեպի իմաստն ավելի լավ ես հասկանում՝ կարդալով դրանում առկա բազմաթիվ փոխաբերությունների նշանակությունների մասին։
Ի դեպ, Հրաչյա Սարիբեկյանի՝ «Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» վեպը անկախության շրջանի հայ գրականության համատեքստում» հոդվածում լավագույնս է ներկայացված հայ ժամանակակից գրականության մեջ վեպի կարևորության մասին․ https://arar.sci.am/dlibra/docmetadat...

February 5, 2026
– Նոր բա՞ն, – քմծիծաղեց Նկարիչը:– Նոր բան երևի միայն այլ մոլորակի վրա կարելի է անել, այստեղ արդեն ամեն ինչ արված է։
…
Իննսունականների սկզբին, երբ էս վեպը գրվել ա, երևի նոր շունչ էր նորանկախ Հայաստանի գրական կյանքում, ինչ-որ տեղ՝ հեղափոխական։ 2026-ին անդուր կարդացվեց. ասելիք թեև կար, բայց արդեն ծեծված ու շատ անգամներ լսված ասելիք էր՝ ազդված հազարումի այլ վեպերից։

September 3, 2022
Էս գիրքը 2-րդ անգամ եմ կարդում, կարոտել էի Խանջյանի ոճին։ Ու ամեն կարդալուցս հետո էլի դատարկություն ա։ Էլի հարցեր, որոնք չունեն պատասխաններ, կամ ես չեմ գտնում։ Բայց, միևնույն ա, չի ստիպում էդ ամենը չսիրել էս գործը, ինչքան էլ որ դեպի խավար ա տանում բովանդակությունը։
September 17, 2021
Խանջյանը էլի տակնուվրա արեց ներսս 💔❤️
September 28, 2026
Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ Խանջյանն առանձնահատուկ տեղ ա գրավում իմ սրտում։ Խանջյանն իրավամբ հայ ժամանակակիցների աշխարհում լավագույններից ա։ Չեմ ասում՝ հանճար ա, բայց տաղանդավոր գրող ա, որն ունի ուրույն ոճ, մեծ ասելիք ու որ ամենակարևորն ա ցանկացած արվեստարարի համար՝ մոխրագույն ու տաղտուկ միջավայրից սեփական ձեռագրով տարբերվելու ձիրք։
Էս նախաբանը պետք էր, որպեսզի բացատրեմ, թե խի եմ 3 աստղ տվել էս գրքին։ Զայրույթիս պոռթկումները մի կողմ դրեցի, 1-2 օր շարունակ փորձեցի ի մի բերել մտքերս, էս վեպի մասին գրակ անագիտական մի քանի հոդված կարդացի, որպեսզի ավելի պարզորոշ կերպով հասկանամ ասելիքը ու սառը դատողությամբ անդրադառնամ 2000-ականների համար էս կոթողային գործին։
Գիրքն ամբողջովին այլաբանություն ա։ Ամբողջ մի ժամանակաշրջան ամփոփելով մի բնորոշման մեջ ու գլխավոր հերոսի՝ Գրիգորի միջոցով ընթերցողին ծանոթացնելով խորհրդային շրջանի արհավիրքներին՝ Խանջյանը հստակորեն ցույց ա տալիս, թե ոնց ա համակարգը խլում քո եսը քեզնից, ոնց ա ներթափանցում հոգու ամենից անձնական մենաստաններն ու գաղափարներ սրսկում, քեզ զրկում ինքնությունից ու արմատախիլ անում էն ամենը, ինչ կար նախկինում ու թվում էր՝ հարատևելու էր։ Վեպն ունի հստակ ասելիք, որը, ըստ իս, խելամիտ կերպով իրագործվել ա։ Վեպն ունի հետաքրքիր կառուցվածք՝ 3 տետրերի տեսքով, որոնցում ժողովված են հերոսի՝ տարբեր դեմքերով պատումները։
Գլխավոր հերոսին՝ Գրիգորին, նետում են անտառածածկ տարածքով պարփակված մի զնդան, մի հաստատություն, որի անունն ու գործառույթը նույնիսկ պարզ չի։ Ումից էլ հարցնում ա խեղճ տղան, խուսափում են հստակ պատասխան տալուց։ Ամեն ինչ կառավարվում ա «վերևից», ու հիվանդները չունեն վերևի հարկեր բարձրանալու, ասել է թե՝ վերևների գործերին խառնվելու ազատությունը ու հիմնարար իրավունքը։
Գրքում շատ հզոր սիմվոլներ էլ կան՝ անձավում հանդիպած թատերախմբի ներկայացումը, անտառակում հանդիպած նկարչի վրձնած կտավը, պատանի Գրիգորի գրած պատմվածքը (էդ 1-էջանոց պատմվածքը ավելի շատ եմ հավանել, քան ամբողջ վեպը) ևն ևն։ Որ ընթերցեք, պարզ ա դառնալու, որ շատ գեղեցիկ գրական հնար ա օգտագործվել էստեղ՝
ներդրված պատում, ու հեղինակը դրանով ցանկացել ա տարբեր մակարդակներով ցույց տալ հիմնական գաղափարը։
Էլի եմ ասում. վեպը հստակ ասելիք ունի, ու լուծումներն էլ մեծ մասամբ հավանում էի, սակայն էս հակաուտոպիական գրքաշխարհում շատ բաներ ինձ համար անհեթեթ էին ու տեղին չէին։
Առաջին և ամենից ակնբախ թերությունն ինձ համար վեպում տեղ գտած կին հերոսների ահավոր առարկայացումն ա։ Բոլոր, Բ—Ո—Լ—Ո—Ր հերոսուհիները սեքսիստական վառ արտահայտվածությամբ են ներկայացված։ Ես հասկանում եմ, որ գրքի առանցքը Գրիգորն ա, ու համառորեն չեմ պնդում, որ յուրաքանչյուր կին պիտի բազմաշերտ ու հարուստ անհատակություն ունենար։ Բայց կարելի էր գոնե ոմանց «գթալ»։ Էստեղ բոլոր կանայք սոսկ օբյեկտ են՝ արուների սեռական ցանկության զոհը, ու բոլոր կանայք չգիտես խի տռփանքից կուրացած են. հենց որձ են տեսնում, ուզԸմ են։ Ու էս ամենը զզվելի էր։ Նողկալի։
Սրանից ա բխում նաև գրքի 2-րդ, ըստ իս, գլխավոր թերությունը։ 10 էջը մեկ սեքս, սեքս, բռնաբարություն, տռփանք, սեքս, սեքս ու անվերջ շարունակվող կենակցում։ Ես էն կեղծ բարոյապաշտ ընթերցողներից չեմ, որ նման տեսարաններից վատանում են։ Ինձ համար էրոտիկան, մարմնական սերը էս աշխարհի ամենասիրուն երևույթներից են, ու գրականության մեջ դրանց ներկայությունն ինձ երբեք ինքնին չի վախեցրել։ Խնդիրն էստեղ ոչ թե սեքսի առատությունն ա, այլ դրա գեղարվեստական գործառույթը, ավելի ճիշտ՝ վերջինիս իսպառ բացակայությունը կամ աննպատակությունը։ Ոնց որ կրկնվող մոտիվ լիներ։ Ձանձրալի, միապաղաղ մոտիվ։ Ու իմ խորին համոզմունքն ա, որ ինքնանպատակ էր էսքանը վեպի տիրույթում ներառելը։ Ու ես՝ վեպերում, ֆիլմերում նման տեսարանների սիրահարս, էլի զզվելով եմ կարդացել։ Որովհետև եթե մի բան տեղին չի լինում, չես կարա խցկես ու համոզես, որ ճիշտը էդ ա։ Իսկ եթե վեպից հանես շպրտես էս դրվագները, տակը կմնա պլյուս մինուս հարյուրքանի էջ:)) Դե, մոտավորապես։
Էլ չխոսեմ անհարկի բռնաբարության տեսարանների, ինցեստի ու էլի շատ քըխ բաների մասին։ «Նախապաշարումներից ազատվի ու քրոջդ հետ անկողին մտի»։ Սա՞ ա ազատությունը կամ սահմանազանցությունը։ Խանջյանի ընկալմամբ՝ գուցե։ Բայց ոչ իմ։
Կարճ ասած, հաշվի առնելով գրքի հետաքրքիր կառուցվածքն ու լեզուն (թեպետ սա Խանջյանի անդրանիկ վեպն ա, զգացվում ա խանջյանական շունչը), նաև ուղերձը, միաժամանակ չանտեսելով բազմաթիվ խնդրահարույց երևույթների առկայությունը՝ ոսկե միջին 3 աստղ եմ գնահատում։
Գրքում էլ մի քանի տողեր կային, որոնք ինձ համար ուշագրավ էին։
• «Պարզվում է, որ մեր պատկերացրածից էլ դատարկ է այս կյանք կոչվածը։ Իսկ մենք, չգիտես ինչու ճակատներս դեմ տված, հրում ենք ու հրում»։
•• «Նախանձով էի նայում պստիկ արծաթյա խաչերը վրա–վրա վաճառող արծաթագործին։ Պարզվում է՝ խաչը լավագույնս վաճառվող ապրանքն է: Փոքրիկ խաչերով մարդիկ ուզում են պաշտպանվել մեծ արհավիրքներից: Ծիծաղելի է»։
••• «Կասկածները՝ ոչինչ, կմարեն, հիշում ես, չէ՞, նախկինում ավելի հաճախակի էիր կասկածում, իսկ հիմա ավելի ու ավելի հազվադեպ։ Ամեն բան ընթանում է իր հունով: Ըմբոստությո՞ւն է ծնվում մեջդ, արդեն բարձրանո՞ւմ է կոկորդովդ։ Ավելորդ շքեղություն է, խեղդի’ր։ Ուզում ես իմանա՞լ... Մի’ շտապիր, ամեն բան՝ իր ժամանակին: Խաղաղվի’ր, բթացի’ր, ենթարկվի’ր»։
••••«Ձմռան կանխազգացում... Հոգիդ մռայլությամբ ու տագնապով է լցնում այդ կանխազգացումը, որ ամենուրեք է՝ օրըստօրե սառչող օդի մեջ, դժգույն արեգակի, որ թեքվել է ու չի տաքացնում այլևս, քամով այս ու այն կողմ քշվող չոր տերեւների, որ լքվածի չարությամբ ճանկռում են գետինը, դատարկ պուրակներում քուն մտնող մերկ ծառերի, կծկված, հորանջող տների, թափառական շների ու անտուն մարդկանց շվարած–վախվորած աչքերի, սեղմվող, բայց անվերջանալիորեն ձգվող ժամանակի մեջ։ Նոյեմբեր։ Երեւակայությանդ հայացքով արդեն տեսնում ես մանր, թաց փաթիլներով՝ գահավիժող տաղտուկը, ամեն բան իրենով ծածկող գորշասպիտակ թախիծը։ Զարմանքով ես մտաբերում, որ մի ժամանակ սրտատրոփ ուրախությամբ ես սպասել նույն այդ փաթիլներին՝ պստիկ, կարմրաթշիկ, զվարթ տղեկ։ Սակայն իսկապե՞ս եղել է այդ «մի ժամանակը»... Չէ՞ որ քեզ թվում է, թե կյանքիդ տարբեր շրջաններում դու խիստ տարբեր ես եղել՝ այնքան տարբեր, որ կարելի է ասել, թե տարբեր մարդիկ են ապրել այդ ժամանակները՝ ուրիշ մարդիկ, ում ապրած-անցած ուղիների մասին Դու, պարզապես, լավ տեղեկացված ես։ Սակայն ի՞նչ փույթ այս մտքերից, ինչպես էլ հարթեն նրանք իրենց ուղին՝ չեն կարողանալու փոխել ներկան, որը լեցուն է ձմռան մռայլ կանխազգացումով….»։
•••••«Որքան ավելի միայնակ ես մնում, այնքան ավելի հաճախակի ես խոսում քեզ հետ՝ քո ես–ը որպես զրուցակից գտնելով կողքիդ: Եվ զարմանալ հարկավոր չի։ Ի՞նչ արտառոց բան կա, եթե տիեզերքով սփռված–թափառող եսերդ երբեմն հանդիպելու և զրուցելու կարիք ունեն, առավել հարազատ ո՞ւմ են գտնելու: Հանգի’ստ թող նրանց, հանգի’ստ թող ինքդ քեզ, բա’ց թող քեզ և գնա’ քո հեսևից ու թող լինի, ինչպես լինելու է. միևնույնն է՝ դու չես քո տերը»։
Էսքանը🩵🫂

November 11, 2017
Էնքան կուզեի էս վեպի քննարկմանը մասնակցեի:
Մի շնչով կարդալու գիրք ա, շունչդ կտրվելու աստիճան հետաքրքիր ու խորիմաստ: Էն որ չես մտածում վերջն ինչ ա լինելու, ինչ ա լինելու ու ինչի եղավ տենց:
Մի խոսքով, #անպայման_կարդալու գրքերից
Որ քննարկում լինի, ձեն հանեք

October 13, 2021
Կլինի` ես բան չգրեմ էս վեպի մասին 😎
Իհարկե, Խանջյան էլի եմ կարդալու, բայց էս վեպի մասին ոչ մի բառ 🤭

August 7, 2018
Հիվանդանոց
թվային տարբերակ
https://online.fliphtml5.com/nfycf/01...

January 16, 2023
Կյանքումս կարդացած ամենատխմար գրքերից մեկը:
December 17, 2018
սկզբում կաֆկային էր յիշեցնում վերին աստիճանի։ մտածեցի, որ ուզածս չի։ յետոյ անձաւի պահերից սկսած հասկացայ, որ ինչ֊որ թոյն բան ա կատարուելու՝ հեսա։ ընթացքը լարուած էր պահում, բայց վերջերից արդէն պարզ էր ընթացքը։
ո՛չ զիբիլ էր, ո՛չ հանճարեղ էր, ո՛չ միջին։
տեղ֊տեղ արագ էր, էդ արագութիւնից թւում էր, որ ինչ֊որ մանրամասներ բաց եմ թողնում, տեղ֊տեղ էլ մի տեսակ տաղտկալի, որից թւում էր, թէ անընդհատ ծամւում ա։
պատահականութիւնները, սիմուոլները հրաշալի էին։
գրքի նման խառն էլ կարծիքս ա ու տպաւորութիւնս։ մտածելու լիքը նիւթ ա տուել, երկար ժամանակ հլա դեռ ուղեղս պարապ չի մնայ։

August 9, 2023
Խանջյանը, Կաֆկան, Կաֆկան, «Դղյակը», «Հիվանդանոցը», Խանջյանը, Կաֆկան էլ չկա, Խանջյանը կա։
Ասում են, որ Խանջյանը Կաֆկա չի կարդացել, ասում են, բայց ով է հավատում։ Նա «հիվանդանոցից» դուրս եկավ, բայց «հիվանդանոցը» նրա միջից դուրս չեկավ։ Ներսում էր, դրսում է, ներսն ու դուրսն է։
Բազմանշանակ, բազմաշերտ ու բազմաբովանդակ վեպ էր սպասվում, ինչ որ պահի Խանջյանը դադար տվեց, հետո շարունակեց, արդյունքում փոխվեց ընթացքը՝ թուլացավ, մեղմացավ։
Շարունակեմ կարդալ մյուս վեպերը։

August 17, 2020
տագնապ՝ սկզբից մինչև վերջ։ բոլորին իրար հետ քնացնելուց բացի, հեղինակը նաև անդրադառնում էր յուրաքանչյուր հերոսի պատեպատվող հոգեբանությանն ու իմանենտ զգայություններին։ մի խոսքով շատ լավն էր, արժի Խանջյան կարդալ...
August 17, 2019
Սկզբում բարդ էր հասկանալը,բայց ամեն ինչ ավելի հասկանալի դարձավ՝երբ պարզվեց ինչ ա թաքնված "Հիվանդանոց"մետաֆորի տակ
July 1, 2020
Arajin girqsa kyanqis mej vor kardacel em shat lavna😍🥰
This entire review has been hidden because of spoilers.
July 16, 2022
Տարիներ առաջ առաջին անգամ հեղինակի հետ ծանոթացա այս գրքի միջոցով հետաքրքիր էր,իր տեսակով տարբերվող
August 24, 2025
քաք ու ցեռոտ nothingburger
Displaying 1 - 17 of 17 reviews