Արամ Պաչյան "Ցտեսություն Ծիտ"
Սա մի վեպ է, որն ամբողջությամբ տակնուվրա կանի ձեր ներքնաշխարհը, պատկերացումները ու սպասումները։
Հենց առաջին էջից ձեզ քշելով կտանի մտքերի սարսափելի մի տարափ։
Ամբողջ պատմությունը համակված է ցավով, անելանելիության զգացումով,իրականության գժվելու չափ աբսուրդային լինելով։
Եթե հեղինակը հետապնդում էր կարդացողի մոտ տարբեր, ուժեղ և շատ ժամանակ իրարամերժ զգացումներ արթնացնել, դա իր մոտ միանշանակ ստացվել է։ Քանզի կարդալու ընթացքում զգացել եմ նոխկանք, շփոթմունք, կարեկցանք, անհավատք(այո,հենց անհավատք, երբ չես ուզում հավատալ, որ կարող ես քո երկրում այսպիսի գաղջ իրականություն ունենալ, բայց և գիտակցում ես, որ այն կա ու այդտեղ արդեն հերոսներից մեկի հետ մեկտեղ հավատքդ է սասանվում)։
Բայց արի ու տես. տարօրինակ մարդ արարած` նույնիսկ այս բռիության, կոպտության և գարշահոտի մեջ անսպասելի նրբություն ես գտնում, գեղեցիկն ես փնտրում։
Կարդալուց հետո ծանր զգացողություններ ունեցա, թվում էր ինքս էլ ամբողջովին պատված եմ մարդկային ներքին կոմպլեքսների, նախապաշարումների, չսիրված լինելու ու ինքնահաստատաման փափագի արգասիքներով🙈։Մի ցանկություն ունեցա. հերոսի պես պոկել ծառի կեղևը և քերելով մաքրել այդ ամենից մարմինս ու հոգիս։
Եվ այդ խավարում լուսավոր կետի պես նշմարվում էր հերոսի պապի այգին, պապի սերը, ծառը առավոտ կանուխ բոբիկ գրկելու և բնության մաքրությամբ լցվելու ավանդույթը։
Սեր էլ կար այստեղ, տարօրինակ, ինչպես կռվի թոհուբոհում հայտնված կավե ամանում նուրբ մի ծաղիկ։ Կոտրվեց։ Այլ տարբերակ չուներ ոչ այդ սերը, ոչ էլ այդ ծաղիկը։
Գրքում պատմվում է բանակային կյանքի արհավիրքների, հիվանդագին հոգեբանությամբ կոտրված մարդկանց մասին։
Աեն ինչ շատ խառն է, իմ գրած կարծիքի պես🤦♀️։
Իսկ Ծիտը, որն ամեն անգամ ստիպում էր ինձ մի պահ շվարել, երբ մլավում էր😉, գնաց, մինչև վերջ չբացահայտելով իր ինքնությունը։ 🤷♀️Հերոսներից ո՞ր մեկն էր, արդեն ընթերցողը պետք է որոշի։
Իմ համար ամեն ինչ չափազանց շատ էր այս գրքում, խեղտվում էի այդ գիտակցության հոսքից։
Ցտեսություն, Ծիտ, մի գուցե մի օր նորից կհանդիպենք ու այդ ժամանակ ավելի լավ կհասկանամ քեզ...