Դերասանուհի Անժելա Ուեյթսը մեղադրվում է իր խաղընկերոջ սպանության մեջ: Համաձայն վկաների վարկածի, սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, սակայն Անժելա Ուեյթսն ունի հակառակն ապացուցող ալիբի, որի հաստատումը կախված է մեկ մարդուց: Կպաշտպանի Լիլի Միրանդան Անժելային, թե՞ ոչ...
«Շոու» պատմվածքը համացանցում Դօրիանի ամենաընթերցված պատմվածքն է: Այն վարկանիշով գերազանցել է անգամ հեղինակի ամենաաղմկոտ` «Սատանան մայրամուտին» վիպակին:
Դօրիանը ժամանակակից հայ բանաստեղծ և արձակագիր է։ Նա երկու վեպերի, տասնյակ պատմվածքների և շուրջ 300 բանաստեղծությունների հեղինակ է։ Մինչև 2011 թվականն իր ստեղծագործությունները հրապարակել է՝ թաքնվելով կեղծանվան տակ և չբացահայտելով դեմքը։ Այնուհետև բացահայտվել է իր առաջին հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում։ Դօրիանի առավել հայտնի ստեղծագործություններն են 2011 թվականին տպագրված «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպը և «Սատանան մայրամուտին» վիպակը, որի համար արժանացել է «Ինքնագիր» գրական մրցանակի։