Վերջապես կարդացի մարքեթինգի աստվածաշունչը... Վատը չէր, բայց...
Գիրքը տալիս է միայն պատկերացում մարքեթինգի մասին, բայց ոչ երբեք իրական ու խորը գիտելիքներ: Ու խնդիրն այն չէ, որ վատ է գրված կամ սխալ: Պարզապես շատ ժամանակավրեպ է: Չեմ հասկանում՝ ինչու է այն մինչ օրս այդքան ակտուլ:
Մարքեթինգն այնքան արագ է զարգանում, որ անգամ մի քանի տարի առաջ գրված գրքերն այսօր արդիական չեն: Կոտլերի գիրքն արժե կարդալ, իհարկե, եթե նոր ես սկսում մտնել մարքեթինգի աշխարհ, ու հարկավոր է պատկերացում կազմել ոլորտի մասին, հասկանալ՝ երբ է այն սկսել զարգանալ ու ինչպես: Այսինքն, բազային գիտելիքների համար շատ լավ է: Բայց երբեք հույս չունենաք այստեղից պրակտիկ գիտելիքներ քաղել:
Մյուս կողմից, կան դասական տեսություններ, որոնք, եթե կիրառվեին այսօր որոշ ընկերությունների կողմից, շատ արդյունավետ կլինեին: Բայց չեն կիրառվում:
Եթե ուզում եք պատկերացում կազմել մարքեթինգ հասկացության մասին, անպայման կարդացեք: