🌹 Վարդերի բուժող բույրի, ոսկի քաղաքի, արդարության, սեփական գույնի ու չլռելու մասին։ Եվ ինչպես իմ սիրելի հոգիներից հարգելի Արաքսն է ասել` էս էջերից վարդերի հոտն է գալիս։
Զապել սկսեք կարդալ հենց այս գրքից։
✅️ Ի դեպ, գիտե՞ք, որ Եսայանին վերագրված հայտնի «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար....» միտքը իրականում ոչ թե իր, այլ այլ մտավորականի տողերն են, որը Զապելը մեջբերել է իր հոդվածներից մեկում, սակայն թյուրիմացության ու ոչ ուշադիր կարդալու արդյունքում ամենուր տարածվել է որպես Զապել Եսայանի հեղինակային միտք։
Ես էլ վերջերս իմացա այս մասին` հետազոտող ու ֆանտաստիկ մարդ Արփինե Հարոյանի հետ զրույցից։
Անգլիոյ մէջ կին վիպագիրները առաջնութեան կարգը սկսած են ունենալ, օրագրութիւնը եւ գրական ուրիշ ճիւղերն ալ կը վայելեն անոնց աջակցութիւնը։ Իրենցմէ Մէկը Մարի Վօլսթօնէքրաֆ իր նշանաւոր գործին մէջ կը յայտարարէ արդէն. «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար, կինը ծնած է իր խելքը, մտային բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը մինակ հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ այլ երկրիս վրայ բարերար տարր մը ներկայացնելը»։
ՄԵՐ ԿԻՆԵՐՈՒՆ - «Ծաղիկ» շաբաթաթերթ, 17րդ տարի, Թիւ 2 (586), 10 Յունվար, 1904, էջ 26-27