Jump to ratings and reviews
Rate this book

Թունելից 13 կմ հեռավորության վրա

Rate this book
Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի Պետական Համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ․․․

288 pages, Paperback

Published January 1, 2023

43 people are currently reading
433 people want to read

About the author

Ռուբեն Եսայան

3 books46 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
66 (49%)
4 stars
23 (17%)
3 stars
25 (18%)
2 stars
12 (9%)
1 star
7 (5%)
Displaying 1 - 10 of 10 reviews
Profile Image for Anna♡.
60 reviews
February 5, 2024
Ինձ հետ եմ պահել 5 աստղ դնելու «գայթակղությունից», որովհետև շատ հավանեցի, բայց որոշ հանգամանքներ թույլ չեն տվել, որ առավելագույն գնահատեմ:

Կային ուղղագրական/կետադրական/տպագրական սխալներ, որ տեղ-տեղ աչքի էին զարնում: Գիրքը շատ հետաքրքիր էր, ձգող սյուժե, կլանված կարդացել եմ ու չէի կարողանում կտրվել:

Գրելաձևից ու ոճից երևում էր, որ Ռուբենը մասնագիտությամբ գրող չէ, դա էլ պատճառներից մեկն էր, որ գրքին թերահավատորեն եմ մոտեցել: Ինքը շատ լավ ու կրեատիվ սյուժեով գրված գիրք էր, բայց ինչ-որ գեղարվեստական հանճարեղ լուծումներ չէր պարունակում իր մեջ: Արագ, հեշտ կարդացվող գիրք է, եթե իհարկե հաշվի չառնենք սպանություններն ու այլ սարսափին առնչվող բաներ, որ նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չէր տրվի կարդալ: Իսկ էս ժանրը սիրող մարդիկ շատ արագ ու հեշտ կկարդան:

Սյուժեի մեջ շատ չեմ ուզում խորանամ, որ սփոյլերով բաներ չգրեմ: Ուղղակի կասեմ, որ որոշ կերպարներ մինչև վերջ չբացվեցին ու ինձ դա այդքան էլ դուր չեկավ: Իսկ սիրելի կերպարս Վարշամն էր, մյուսներից առանձնացող էր ու ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր անհատականություն էր: Մի քիչ երկար ու ավելի լեցուն սյուժեի դեպքում ավելի հետաքրքիր հանգուցալուծման կարող էր հասնել գիրքը, ու կերպարներին ավելի խորությամբ կճանաչեինք, բայց ամեն ինչ մակերեսային էր այսպես ասած:
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
October 20, 2023
Իրականում հետաքրքիր էր, բայց որտեղ էին մահից 5 պակաս մարդկանց էմոցիաները 🤣
Profile Image for Ալվարդ.
45 reviews
August 2, 2023
Ապշած եմ։ Առաջին անգամ չեմ հավատում, նման գիրք եմ կարդացել։ Կարդացել եմ մեկ շնչով։ Զարմանում էի ամեն պահ ու ակնթարթ։ Չեմ կարողացել կտրվել գրքից։ Խորհուրդ եմ տալիս ձեզ հաստատ դուր կգա։ Վերջաբանը ցնցող էր։ Իրականությունը այս անգամ գերազանցեց սպասելիքներս։ Երբ կարծես ամեն բան քեզ թվում է թե հասկացար, բայց իրականում ամբողջությամբ սխալ էիր։ Կատարյալ էր։
Profile Image for Իզաբելա Մադոյան.
80 reviews1 follower
July 27, 2023
Ագաթա շատ կարդացած մարդ կասեմ, որ իր գրքերի դեմ թույլ էր, բայց անսպասելի էր։
Կարդալիս էն տպավորությունն եմ ստացել, որ արագ գրեմ վերջացնեմ էս գործը։ Հերոսները միայն ներկայում էին, չկար որևէ բան անցյալից պատմվող, որ կարողանայիր կառչել դրանից։
Profile Image for Anahit.
28 reviews
April 9, 2024
Ողջունելի է հայ գրականությունը նոր ժանրով համալրելը։ Սյուժեն բավականին հետաքրքիր էր, իսկ ավարտն իրոք անսպասելի էր։ Դասական գրականությունից հետո անսովոր էին երկխոսությունները։ Կարդալու ողջ ընթացքում մտածում էի՝ ինչ տխուր է, որ այսպես աղավաղել ենք մեր լեզուն և գեղեցիկ ու գրական հայերենը մեզ համար դարձել է անբնական։ Նշեցի, որ սյուժեն հետաքրքիր է, բայց տեքստի մեջ ինչ֊որ պակաս բան կարծես լիներ։ Տեղ֊տեղ ավելորդ ու պակաս բաներ կային, ու տեքստը կարծես կտրվեր, սահուն չկարդացվեր։ Նաև կերպարների արտահայտած էմոցիաները մի փոքր անտրամաբանական կարծես լինեին։ Միակ կերպարը, որ տրամաբանական ռեակցիա էր տալիս իրադարձություններին Մելսն էր։ Նման իրավիճակում հայտնվել և գոնե մեկ անգամ չմեղադրել միմյանց, այլ ուղղակի ընդունել եղածը. ըստ իս մի փոքր անտրամաբանական է։ Չնայած այս ամենին ընթերցեցի մեկ շնչով և հետաքրքրությամբ։ Սյուժեն շատ լավ էր մտածված։ Անհամբերությամբ կսպասեմ շարունակությանը։
Profile Image for Ara Sahak.
35 reviews1 follower
April 27, 2024
Գիրքը մի քանի ժամում կարդացի, սակայն սպասելիքները չարդարացվեցին: Գիրքը դեռ չբացած արդեն շապիկից ինչ-որ սյուժե պատկերացնում ես ու երբ հասնում ես գրքի կեսերին շապիկի նկարը հուշում է վերջաբանի մասին: Ինչ վերաբերվում է հերոսներին, ապա սկզբից բոլորին նկարագրում է` սկսած արտաքին տեսքից, բայց հերոսների մեծամասնությունը զարգացում չեն ունենում, Վարշամի հերոսի ոտքի հետ խնդիրը ու դրա մեկնաբանումը միայն ծիծաղ առաջացրեց(էն որ ինչ դերասանություն զեղչի համար): Կարելի է երկար խոսել բացերի մասին, բայց պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ գիրքը ուժեղ PR ունեցավ ու լավ աշխատեցին գրքի գովազդի վրա:
Հ.Գ. այսօր հեղինակի 2-րդ գիրքը կվերջացնեմ ու դրա մասին էլ կգրեմ
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Lusine Harutyunyan.
45 reviews1 follower
January 23, 2024
Թեթև առաջ գնաց, վերջն անսպասելի էր։ Աննկարագրելի էմոցիաներ ստացա վերջնաբանից։ 1 ժամ գիրքը գրկած տան մի անկյունից մյուսն էի գնում՝ մտքում գիրքը վերլուծելով։ Ապրի Ռուբենը նման գրքի համար։
Profile Image for Siranush Zakaryan.
16 reviews3 followers
August 21, 2024
Շատ հավես ու արագ կարդացվող գիրք էր։ Գրելու պարզությունն անսահման հաճելի էր։ Հա, կարելի էր կերպարների մեջ ավելի խորանացած լիներ։ Կարծես կերպարների հետ չհասցրեցի մտերմանալ, ինչը մի փոքր կիսատության զգացողություն առաջացրեց։ Բայց ընդհանուր առմամբ հաճելի էր կարդալ ժամանակակից հայ գրողի ու հիանալ։
Displaying 1 - 10 of 10 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.