Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) հայազգի գրող է, լրագրող։
Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե», «Բարերար և որդեգիր» վիպակները, «Քնքուշ լարեր», «Զազունյան» վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։
Հզոր գործ է։ Չգիտես ինչու հենց էս տողերն եմ լավ հիշում, որը ցինիկի խոսքերից է)))
«Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը: Ապագա չկա, որովհետև անհայտ է, իսկ ինչ որ անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար, հիմարություն է: Վաղվա մասին մտածում են վախկոտները, այսինքն նրանք, որոնք վստահություն չունեն իրենց ուժերի վրա:» ԹՈԻՍՅԱՆ ՌՈԻԲԵՆ
Գրական ստեղծագործության գոհարներից։ Մարդկային ապրումների, հոգսերի, տարբեր բնավորությունների և իհարկե հասարակական կենցաղի մասին։ Յուրաքանչյուրը պետք է կարդա, որ կարողանա շատ հարցերի պատասխաններ գտնել։
Չգիտեմ թե ինչի եմ Թուսյանին էսքան շատ հավանել... էնքան ճիշտ էր մեկնաբանում կյանքը, էնքան ճիշտ, որ բոլորս էլ կուզեինք իր ասածով ապրել, բայց անկարող ենք... Թուսյանը ճիշտ էր, որ մենք քաղաքավարությունը, համեստությունը, ամոթը և այլ նման, այսպես կոչված առաքինությունները քողարկված կեղծավորություններ են ու, որ ապականված հոգին է միայն, որ ամոթ է զգում: Ճիշտ էր ասում, որ չպետք է մտածենք վաղվա մասին, թե չէ կթունավորենք մեր ամբողջ կյանքը, որ պետք է խլենք կյանքից այն, ինչ որ հաճույք կարող է պատճառել մեզ ու ոչ մի մի բանի մասին պետք չի մտածել... շատ եմ ցավում, որ Թուսյանին հակառակ ես ասում եմ. -Ավելի ՎԱՂԸ քան թե այսօր, ավելի ԱՊԱԳԱՆ, քան թե ներկա րոպեն: Ինչևէ միշտ չէ, որ բնության կողմից տրված մարմնական ձգտումը սիրո արդյունք է ուստի պետք է հաճախ մարես այդ կիրքը.... Գարեգինն էլ մտավ էս խառնաշփոթի մեջ ու Մարգարյանին էդպես էլ չկարողացավ բացատրել թե ինչ տեսք ունի իր սիրելի Սառան իր համար, թե որքան բարի է նա... Ու հա պարզ էր, որ Սառայ բախտի բերմամբ կամ պատահմամբ, մահացավ, որ պատժի Թուսյանին... Մի խոսքով սա հիանալի ստեղծագործություն էր կնոջ հոգու խորության, խոցելի լինելու ու տղամարդու կյանքին թեթև նայելու, բնազդներով շարժվելու մասին...
This entire review has been hidden because of spoilers.
4.5 This was incredible. Only took me so long cause I'm in a major reading slump and I just finished the last of my exams this week, so I'm tired. But still, I loved this story.