Երեք պատմություն սիրո, այլասերվածության, սեքսի, բռնության ու, իհարկե, թմրանյութի մասին
Գիրքը բաղկացած է երեք վիպակից, որոնք միմյանց հետ աղերս չունեն: Ոչ մի այն սյուժետային առումով իրար չեն շարունակում, այլև տարբեր են իրենց ոճով և հեղինակային մոտեցմամբ: Չէ, Ուելշի հանրահայտ հայհոյախառը լեզուն առկա է, բայց միևնույն է տարբերությունները հստակ են:
Առաջին վիպակը մի կնոջ մասին է, որ սիրավեպերի հանրահայտ հեղինակ է: Նա ապրում է իր ամուսնու հետ ու, խոշոր հաշվով, գոհ է կյանքից: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ կինն ընկնում է հիվանդանոց ու ծանոթանում բուժքրոջ հետ: Կնոջ կյանքում ի հայտ են գալիս դավաճանություն, պոռնոգրաֆիա, թմրամոլություն, այլասերվածություն ու դիասություն: Ու այդ ամենն սկսվում է ներծծվել նրա գրականության մեջ:
Երկրորդ վիպակը վրեժի մասին է: Այստեղ, խոշոր հաշվով, չկան Ուելշին բնորոշ թրմանյութերը (ի հակասություն գրքի վերնագրի), բայց կա մեծ քանակությամբ բռնություն: Դեղագործը ստեծում է մի դեղ, որն ունի շատ վատ բացասական հետևանք. այն օգտագործողների երեխաները հաշմանդամ են ծնվում: Հարուստ դեղագործն, իհարկե, մնում է անպատիժ, բայց դե հաշմանդամ երեխաներից շատերը մեծանում են...
Երրորդ վիպակն ամենաշատն էր սազում գրքի վերնագրին: Գրված էր երկու հոգու անունից՝ աղջկա, ով ամուսնացած է, ապրում է տխուր ու միապաղաղ կյանքով, և երիտասարդի, ով իր կյանքը վառում է ակումբներում ու երբեք դուրս չի գալիս թրմանյութերի ազդեցության տակից: Նրանց ճանապահրները խաչվելու են...
Հեշտ կարդացվող, ոչ շատ խորը գիրք է: Չնայած, չի կարելի ասել, որ ամբողջովին դատարկ է: Բավական հետաքրքիր մոտեցումներ կան, ու ասելիք էլ է զգացվում, բայց այն գրքերից չէ, որ կարող ես խորհուրդ տալ ընկերոջդ:
Կարող եք կարդալ, զուտ եթե հետաքրքիր է թեման: