Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները» նրա ամենահայտնի խորհրդանշականվեպերից է: Վեպի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է: Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով: Վեպ վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև:
1.Վերնագիրը կարդալուց թվում է, թե սիրո մասին է խոսվում, այն ինչ խոսվում է սերը դեպի Ալլահը։ Իբր թե պլատոնական սիրո մասին է, բայց էդ էլ չեմ զգացել։ 2. Ոնց որ Ղուրանի գեղարվեստական տեսակը կարդաս։ 3.Ընդ որում գրքի առաջին քանի էջերից վերջաբանը չափազանց պարզ էր, թե ինչ է լինելու։ 4. Օգտագործված տեքստը, համեմատությունները շատ հասարակ էին, արտառոց բան չզգացի։ 5. Թվում էր, թե «վելիկալենիյ վեկ» սերիալի տեքստն եմ կարդում։ 6. Գիրքը ֆենտզի, խոհափիլիսոփայական, հեքիաթ, ռոմանտիկ ժանրերի խառնուրդ է, բայց պրիմիտիվ էր
Հ.Գ. Արդարության համար կասեմ, որ գրքից մի հետաքրքիր մտքեր դուրս եմ գրել, պետքական էին կամ սիրուն էին ասված։