Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով՝ վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական առարկայական ճանաչելիությամբ:
Հր. Մաթևոսյանը Լ. Խեչոյանի վերաբերմամբ ձևակերպել է. «Հայ ընթերցողի համար Լևոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգև է: Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են: Կյանքը գիտի և գիտի` գրականությունն ինչ է»: Նմանատիպ սկզբունք է իրականացնում Լ. Խեչոյանն իր վեպում, երբ նույն իրողության շարադրանքին հաջորդում է վերաշարադրանքը, վերավերաշարադրանքը, քառիցս պատմելը` միշտ տարակերպ, բայց նույնաբնույթ, և սրանով իսկ ճշմարտություն-ստվերը (նաև` պատումը) այլազան է բացահայտում իրականությունը: Նյութն ու ասելիքը բացահայտելուն միտված` իրականացվում է անընդհատ վերադարձ, բայց այլ դռներից և այլ մուտքերից, և ամեն անգամ փոխվում է երևույթը դիտարկելու անկյունը, փոխվում է ժամանակը: Դրսևորվում է շրջապտույտի կառույցը, որ փորձում է առտնինը միֆականացնել և միֆը քողազերծել, և այս պայմանաձևը դարձել է ձևի իմաստով վեպի գերակա հատկանիշը` միտված ճշմարտության` ստվերի բացահայտմանը: Վեպի պայմանականության մեջ ասես կարևորվում է ոչ թե պատմությունը, այլ պատմության տրամաբանությունը, ոչ թե կոնկրետ առասպելը, այլ հայոց առասպելների խորքը, և հեղինակն էլ պատասխանում է ոչ թե «ի՞նչ է եղել» հարցին (ինչն ինքնանպատակ կլիներ), այլ «ինչո՞ւ է եղել» և «ի՞նչ է լինելու» հարցերին:
Levon Khechoyan (Լևոն Խեչոյան) was an Armenian novelist and short story writer, born in 1955 in the village of Baralet in the Akhalkalaki region of Georgia. Since 1987 he lived in the town of Hrazdan in the Kotayk province of Armenia.
In 1983 he graduated from the Gyumri State Pedagogical Institute receiving an M.A. in philology. Khechoyan participated in the Nagorno-Karabakh (Artsakh) War. He started writing as a teenager, and his first collection of short stories, Trees of Incense, was published in 1991. Khechoyan is the author of historical novel King Arshak and Eunuch Drastamat. Many of his works have been translated into Russian, English and Ukrainian. In 2000, he received the Gold Reed literary award for his book ‘Black Book, Heavy Bug’.
In 2013, Khechoyan refused to accept the Medal for Services to the Homeland granted by President Serzh Sargsyan in protest against the socioeconomic and political situation in the country. Khechoyan died due to severe illness in Yerevan in 2014.
Խեչոյանի պատմավեպը փոքր-ինչ տարբերվում է պատմավեպերի ստանդարտ ձևաչափից, ինչն էլ ես ակնկալում էի։ Գեղարվեստական առումով գրքի կառուցվածքն ու դինամիկան ֆանտաստիկ է, ոճի մասին ավելորդ եմ համարում խոսել, Խեչոյանի ուրույն ոճը միայն գեղեցկացնում է պատմավեպը։ Իսկ բովանդակությունն ու պատմական իրողությունների շղարշի ներքո կիսաթաքնված տողատակերն ու տողարանքները կարելի անվերջ վայելել ամեն էջում։ Կարդալով այս պատմավեպը ընթերցողը կգտնի այսօրեական ցանկացած հարցի պատասխան, այսօրեական ցանկացած իրողության պատճառահետևանքային կապ, և ամենակարևորը` կերջանկանա, որ հայ է ու պատմության ուղղությամբ նայելով` կփորձի ապագա բոլոր գործողություններին ավելի շատ խորիմաստություն հաղորդել։
Միանշանակ հայ գրականության մեծարժեք գործերից է։ 2րդ գիրքն եմ Խեչոյանից կարդում ու արդեն կարող եմ ինձ համարել իր ֆան ակումբից։ Կուզենայի Պապի մասին էլ կարդայի, չնայած մեծ հաճույքով կկարդայի ամբողջ հայոց պատմությունը Խեչոյանի մեկնաբանությամբ։ Էնքան սիրուն է գրում, կարդալուց հասկանում ես, թե ինչքան ճկուն ու սիրուն է մեր լեզուն։
•Հաղթանակ չի լինում, երբ խաղաղության ժամանակ չես կռվում։
•Մենք չպիտի հրաժարվենք քրիստոնեությունից, բայց նրա քարոզած համամարդկային սերը մեզ նման փոքր երկրի համար կործանարար է, մենք դեռ պիտի կարողանանք ինքներս մեզ սիրել՝ հենց քրիստոնեության քարոզած հուժկու սիրով։
•Երբեք որևէ պետություն, առանց իր թագավորների փորձը հաշվի առնելու, ո’չ հզորանում է, ո’չ էլ միաբանվում է։ Քաղաքականության մեջ ո’չ ժամանակ, ո’չ էլ դադար կա։
•Ներսեսն ասում է՝ եկեղեցին և պետությունը քույրեր են։ Տիրանի շուրթերը ձգվեցին՝ «Արշակ արքա, սակայն ես մտածում եմ՝ երկիրը կրոնից բարձր է..»
Հրաշալի, հրաշալի գործ է։ Խեչոյանը հայ նոր գրակի մեծերից է ու պետք է կարդալ իրեն, շատ կարդալ, հասկանալ, վերլուծել, սովորել։ Գրողը տանի, աննկարագրելի էր ու տպավորիչ։
Ինձ հանդիպած լավագույն գրքերից մեկը, երբ բոլորիս քաջ հայտնի պատմությունը ներկայացվում է այլ տեսանկյունից։ Ես սիրահարվել եմ Խեչոյանին. տողեր կան, որ դեռ հնչում են գլխումս։❤
Մեկ բառով այս գիրքը կկոչեի "Զարկերակը" Այս գիրքը պահանջում է կենտրոնացում և ուրիշ ոչ մի շեղում Շքեղ էր բոլոր առումներով Իրոք արժանի "պարտադիր ընթերցանություն" նշմանը։
Նման չէր բոլոր մյուս պատմավեպերին, որոնք կարդացել եմ մինչ այս մեկը։ Անսովոր էր գրելաոճը, իմը չէր։ Շատ մեծ վերապահումով եմ 4 աստղ նշանակել։ Կարդալու ընթացքում զուգահեռներ էի տանում ներկայում կատարվող իրադարձությունների միջև։ Ոչինչ չի փոխվել, պատմությունը կրկնվում է.... Վերջը շատ տպավորիչ էր, երևի հենց վերջն էլ ստիպեց 3 աստղ չգնահատել։
Մի կողմից անտանելի լավ արձակ ա, մյուս կողմից՝ չգիտեմ որտեղից էդ տենչանքը տեքստը ընթերցողի համար հնարավորինս բարդացնելու համար (օրինակ՝ չկան գլուխներ, մի հատ ամբողջական տտեքստ ա, ուղղակի խոսքը նոր տողից չի և այլն)։
Ու դե իհարկե անտանելի են զուգահեռները էսօրվա հետ, չնայած Խեչոյանը գրում էր ակնարկելով 4-րդ դարի ու 1990-ականների զուգահեռները։ Ամենախոխման, երբ մայրաքաղաքում բորոտներ են լցվում, իսկ հասարակությունը պիտի որոշի լինի պարսկամետ, թե՞ հունամետ։
Դժվար է չապրել գրքի հետ, մի աշխարհի հետ, որը Խեչոյանն է ստեղծել։ Եթե ընկնես ամեն նախադասության, ամեն վերլուծության, ամեն նոր մոտեցման մեջ, դժվար մի օր երբևէ գիրքը փակես ․․․ Խեչոյանը նոր մոտեցում բերեց 4-րդ դարի դեպքերին։
Երբեմն ինձ թվում է, որ մեր ժողովրդի պատմության այսքան դժվարություններն ու դժբախտությունները, այսքան թերություններն ու մտածելակերպը գալիս են 4-րդ դարից ՝ Տրդատի կառավարման շրջանից մինչև Հայաստանի առաջին բաժանում, որովհետև հենց այստեղ ինչ-որ բան այնպես չգնաց ու մեր պատմական ուղին խախտվեց։ Առաջացան խոչընդոտներ մեր ժողովրդի համար, դժվարություններ, պատահարներ, որ մենք բախտի բան ենք ասում։ Հենց այստեղից սկսվեց մեր անբախտությունները, որ ահա, հենց միջազգային դրությունը հարմար է, ունենք ընտրյալ պատականությունը փոսից հանելու, մեկ էլ հանկարծ հայտնվում է մի խոչընդոտ ու էլի մի բան մեզ մոտ չի ստացվում։ Իսկ այդ խոչընդոտները, այդ դժվարությունները մեր ժողովրդի պատմության համար դարձել են օրինաչափություններ։ Օրինաչափություններ, որ կրկնվում են դարեդար, իսկ օրինաչափության սկիզբը 4-րդ դարն է․․․
Այս առումով Խեչոյանը լավ է համադրել մեր պատմության 4-րդ դարը ու 1990-ականները։ Իրոք, նույն խնդիրները, նույն հնարավորությունները, նույն բաժանումները ու ոգին․․․
Թերությունների մասով միայն կարող եմ ասել, որ գիրքը մեկ թերություն ունի։ Գիրքը չունի բաժիններ,գլուխներ։ Գիրքը պարունակում է ընդհամենը մեկ տեքստ։ Ինձ համար շատ տարօրինակ էր, հետո սկսեցի ինչ-որ սիմվոլիզմ փնտրել այդ ամենի մեջ։ Չէ ո՞ր մեր պատմությունն էլ է այդպիսին․․․
Շատ մեջբերումներ եմ գրքից դուրս գրել, բայց միայն մեկը կառանձնացնեմ։ " Հաղթանակներ չեն լինում, եթե խաղաղության ժամանակ չես կռվում․․․"։ Այս տողերը կարդալիս միանգամից Արցախ աշխարհը մտքիս եկավ ու նրա շուրջ ստեղծած հակամարտությունը․․․
Նույն դժվարությունները, նույն մտածելակերպը ու նույն հեռատեսության մշուշը․․․
Երևի մեր ազգային յուրահատկություններից ամենա հիմնականն է անմիաբան լինելը: Հայոց պատմությունը լեցուն է անհնազանդ իշխաններով որոնք նախընտրում են այս կամ այն գերտերության վասալը լինել քան իրենց արքայի հրամաններին գլուխ խոնարհել:
Այս վեպում ել տեսնում ենք թե ինչպես են հայ ազնվականները՝ մանավանդ սահմանամերձ իշխանները պարսից կողմ անցնում ու Շապուհի հետ համաձայնելով արշակ թագավորին դավաճանում:
Մյուս կողմից եկեղեցին է արքայի դեմ աշխատում, փորձելով ժողովուրդի վրա երկնայինի կողքին երկրային իշխանություն հաստատել:
Նայում ես անցած պատմության՝ մեկ ել ներկա իրավիճակին, ոչ մի բան ել չի փոխվել: Տակավին գերտերությունների ուղղակի և անուղղակի ազդեցության տակ ճզմված մի պետություն ունենք, ժողովուրդը միշտ դժգոհ է իշխանություններից (ով ել լինի իշխանության գլխին), նայում ես նախարարներին՝ բոլորը կամ Ռուսամետ, կամ արևմտամետ, բոլորը պետ-պյուտճեից թալանած փողերը դրսում ապահով տեղավորել են... Երկիրը անտեր, իսկ քաղաքական վերնախավին խամաճիկի նման խաղացնում են դրսի լարերով, ու ասում ես էս 3000 տարի ոնց ենք նույն կերպ կարողացել դիմանալ պատմության
Գալով Խեչոյանի ժանրին: Այս վեպը երկրորդն է որ կարդում եմ, ճիշտն ասած, շատ է ծանր: Ինքը ահավոր շատ գիտելիքի է տիրապետում, բարձր մակարդակի գրող է, բայց ոնց որ քեզ նստեցնի մի անհանգիստ աթոռի վրա, ձեռքերդ ու ոտքերդ կապի, ու անընդհատ մի հեքիաթ պատմի՝ մեկ առաջ մեկ հետև գնա պատմության մեջ:
Անշուշտ ես գրականագետ չեմ, սովորական ընթերցող եմ, իմ կարծիքը բան չի փոխելու Խեչոյանի տաղանդից, բայց ձանձրալի էր:
Գիրքը սկսեցի կարդալ ինձ և ազգիս համար դժվար փուլում, երբ անցնում էինք հայրենազրկման և ցեղասպանության ճանապարը։ Չէր ստացվում կենտրոնանալ և սկիզբը շատ դժվար էր ու չէի կարողնաում բռնել թելը։ Դա առաջին մի երեք տասնյակ էջերի մասին է խոսքը։ Ապա սկսվեց վեպը քամելու ընթացքը։ Վեպը պատմում էր բոլորիս հայտնի ժամանակաշրջանի և դեպքերի մասին, բայց լիովին այլ մեկնություն ուներ, բոլորովին այլ տեսակետ, բոլորովին այլ, միաժամանակ ծանոթ ու անծանոթ պատմական անցքեր էին, որ ցույց էին տալիս շրջանը հակառակ հայելային ձևով։ Խեչոյանն իր յուրահատուկ ոճով ու աննկարագրելի հմտորեն է այս պատմական նմուշը մեզ ավանդել։
Իսկ վերջը (անկախ այն բանից, որ սփոյլ կարծիք էի կարդացել) միևնույնն է ապշեցրեց։ Երբ իմացա, որ Դրաստամատը սպանում է արքային, չգիտեմ ինչ կատարվեց հետս (ամենաշատը վախենում էի դավաճանությունից), բայց վերջը շատ տպավորիչ էր ու կարևոր։ Հայրենիքի, Հայաստան աշխարհի համար ամեն ինչի պատրաստ մարդիկ միշտ են եղել ու ՀԻՄԱ էլ կան, ես հավատում եմ։
This entire review has been hidden because of spoilers.