Jump to ratings and reviews
Rate this book

Սև գիրք, ծանր բզեզ

Rate this book
Գիրքը պատերազմի ու արվեստագետի մասին է: Արվեստագետի, որը տեսնում է մահվան խավարն ու աստղերի լույսը, որն իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան և երջանկության եզրին` հավատալով մարդուն, հավատալով, որ ՄԱՐԴԸ կհաղթի:
Հերոսը անցնում է բոլոր մեղքերի միջով և անմեղ է մնում։

This book is about the Artist and the war. About the Artist who experiences the darkness of death and the light of stars, who spends the best years of his life roaming on the edge of death and happiness, trusting in man, confident that MAN will overcome.
The main character experiences all the sins and remains sinless.

240 pages, Hardcover

First published January 1, 1999

1 person is currently reading
73 people want to read

About the author

Levon Khechoyan

11 books27 followers
Levon Khechoyan (Լևոն Խեչոյան) was an Armenian novelist and short story writer, born in 1955 in the village of Baralet in the Akhalkalaki region of Georgia. Since 1987 he lived in the town of Hrazdan in the Kotayk province of Armenia.

In 1983 he graduated from the Gyumri State Pedagogical Institute receiving an M.A. in philology. Khechoyan participated in the Nagorno-Karabakh (Artsakh) War. He started writing as a teenager, and his first collection of short stories, Trees of Incense, was published in 1991. Khechoyan is the author of historical novel King Arshak and Eunuch Drastamat. Many of his works have been translated into Russian, English and Ukrainian. In 2000, he received the Gold Reed literary award for his book ‘Black Book, Heavy Bug’.

In 2013, Khechoyan refused to accept the Medal for Services to the Homeland granted by President Serzh Sargsyan in protest against the socioeconomic and political situation in the country. Khechoyan died due to severe illness in Yerevan in 2014.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
28 (73%)
4 stars
5 (13%)
3 stars
3 (7%)
2 stars
1 (2%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 10 of 10 reviews
Profile Image for Ani Hakobyan.
111 reviews31 followers
February 24, 2021
Պատահում է՝ կյանքը միջով մի ծանր բզեզ, է անցնում, պատահում է՝ փնտրում ես նրա ուղեծիրը, որ գտնես փարոսդ։ Պատահում է՝ գնում ես խորքերդ ու դուրս բերածդ սև գիրք է՝ ապրելդ բացատրող, իմաստավորող, երանգավորող։

Պատերազմից հետո Խեչոյան կարդալը համարձակություն էր, դժվար էր գնում առաջ, բայց անհրաժեշտ էր։ Հույս կա հույսի։
Profile Image for Naira.
2 reviews2 followers
July 25, 2018
Ծանր Գիրք առանց պաթոսի
Ծանր գիրք պատերազմի ողջ ողբերգության
Ծանր գիրք պատերազմական հանցանքների մասին, որոնց մասին հիշողությունները սովորաբար մոռացվում են երբ հանցագորը քո հերոսն է
Ծանր գիրք, ուղղակի

«Զինվորը՝ պատառոտվածը, թալանվածը, տառապածը, լքվածն ու ներքին վեհություն չունեցողն է, իսկ պատերազմը հավերժական կրոն է, հայրենիք կամ հող՝ ԱՍՏԾՈՒ մասին»:
Profile Image for Ռոզա Վարդանյան.
16 reviews1 follower
November 11, 2017
Գրականության մի դասախոս ունեի, ինչքան լավ գրքեր կար՝ խորհուրդ էր տալիս պեղել ու կարդալ։
Խեչոյանը դրանցից մեկն էր
Profile Image for Astghik Ohanyan.
10 reviews1 follower
July 2, 2020
Այնքան ծանր ու այնքան տխուր է: Ընթերցելիս անընդհատ հիշում էի Կաֆկայի «Օրագրերը» :
Տեքստը բազմաշերտ է, կառուցվածքը շատ հետաքրքիր՝ իրար հաջորդող օրագրային գրառումներից անցնում է «Խնկի ծառեր»-ի լրացում և շարունակում, «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»-ի իրական հիմքերից հասնում մինչև «Մհերի դուռը» ու այս ամենը շաղախված է պատերազմով, որը միայն ու ընդհանրապես էլ արտաքին թշնամու դեմ չէ:
Profile Image for Grigor Grigoryan.
129 reviews6 followers
May 16, 2019
Կարդալուց այնպիսի տպավորություն է, կարծես հարձակվում ես, բարձունք ես գրավում, տրամադրությունը մարտական է, բայց միևնույնն է գիտես, որ լավ չի վերջանալու... ոճը շատ եմ սիրում, սակայն սիրում եմ պատում, սիրում եմ սկիզբ, ընթացք, վերջ, խորություն, իմաստ, փիլիսոփայություն, լուծում, ելք, թեթևություն, ամենը մեկտեղ...
Ժամանակակիցներին պետք է կարդալ, որպեսզի զգաս կյանքի զարկերակը, ընթերցանության ընթացքում լսես այդ դմփդմփոցը...
Profile Image for Vahe.
44 reviews
July 18, 2025
Գրքի լավագույն բնութագիրը ըստ իս Խեչոյանը հենց ինքն է տալիս գրքի վերջում նամակ հետգրության մեջ․
«Հոգեվիճակի հոսք է՝ առանց գաղափարախոսության, առանց նախօրոք ծրագրված գործողությունների։ Այն մի փակ, որևէ տեղից օգնություն չստացող համակարգի մեջ ապրող մարդու՝ թվացյալ ամբողջական ժամանակի մասին է, որ նա կարծում է, թե իբրև մեր բանականությանը տրվում է այն ժամանակը, որով հաշվարկում ենք պատմության ընթացքը, հեղափոխական իրադարձությունները, պատերազմների բռնկումները, մեր մեռնելու և ծնվելու տևողությունը, իրականում կա տիեզերական ժամանակ, որով Աստված սպանում է մարդկանց»։
Գրքում կա պատերազմը, բայց գիրքը պատերազմի մասին չէ։
Այն կյանքի մասին է՝ տիեզերական անվերջության մեջ ոչ մի տեղ չտանող ճանապարհի, որը մարդն անցնում է միայնակ։ Այսպես, բաղձալի Արաքսի ափը հասնելով, հերոսը հարցնում է «Մենք հասանք երազների հովիտ, դու ի՞նչ ես կարծում, արդեն հասե՞լ ենք…»։
«Գուցե սա է՞լ կարևոր չէ, այլ այն, որ Արաքս գետը մեզանից ընդամենը հինգ-վեց կիլոմետր է հեռու, և նրան հասնելն է էական։ Ո՞վ գիտե՝ որն է կարևորը, գուցե էական է, որ ես մոռացել եմ աղոթել և հնարավոր է, որ միայն աղոթելով կարելի է գտնել, թե ինչն է էական…»
Խեչոյանի համար մարդկության, ազգի, մարդու պատմությունը անվերջանալի, հավերժական վերադարձի պատմություն է։ Հերոսի հայրենի գյուղում կրկին, կրկին, կրկին հայրը հանդագնացության է։ Վրացի Աբեզարան փորձում է բռնաբարել մորը։ Մայրը լուսածրային հրթիռով նրան վառում է։ Գյուղի ամենագեղեցիկ աղջիկը թունավորվում մահանում է։ Տղաները դրանից հուսահատ զինակոչիկների մեքենան են լցվում Աֆղանստան գնալու։ Գյուղի իմաստուններն ու հորեղբայրները հորը համոզում են, որ վրացի Աբեզարային քշի գյուղից, չի համոզվում։ Հատուկ նշանակության վաշտը գալիս է գյուղ հայ տղաներին Աֆղանստան տանելու։ Հայրը հին առասպելները վերլուծելով հրացանը լիցքավորում է գայլի փամփուշտներով ու դուրս գալիս հատուկ նշանակության զորքերի մեքենաներին կրակելու։ Գյուղի իմաստուններն ու հորեղբայրները նրան մի կերպ հանդարտեցնում զենքը ձեռքից խլում են։ Բժիշկները գալիս նրան սրսկում, դեմքը պատին արած քնեցնում են։ Պետությունը նրան փակում է հոգեբուժարանում։ Կատաղած շունը բռնում է հորաքրոջ՝ եբրայերեն իմացող կույսի կոկորդը և խեղդում։ Այս պատմությունները հավերժական վերադարձի ձևով մեկ-մեկ խառը հաջորդականությամբ անդադար կրկնվում են գրքում։
Եվ սա մեր պատմության շրջապտույտն է, որ անդադար մեզ վերադարձնում է խնդիրներին, որոնք թվում էր արդեն լուծված էին։ Հերոսի տատը հողերի կորստի ցավից ու կարոտից խելագարված հանդերում ման էր գալիս, Էրգիրն էր փնտրում։ Հայրը հանդերում հողի պատմած ավանդազրույցներն էր վերծանում, հողի իմաստությունը փոխանցում։ Հերոսը պետք է դժողքի միջով անցնելով, մեղքեր գործելով հողեր ազատագրեր, որոնք հետագայում պետք է կորսվեին։
Ընթերցելուց չի լքում միտքը, որ կարդում ես օրագրային գրառումներ մի պատերազմի մասին, որը մեզ համար հաղթական էր, այդուհանդերձ չկար հաղթանակի զգացողություն, միայն ծանրություն, ծանրություն, որը այդպես էլ չհաղթահարեցինք։
Օրագրերում, չնայած նրան, որ գրված է ամսաթվերով ու հաջորդական, ժամանակագրությունն ու տեղաննուները գրեթե բացակայում են։ Դրանց 4 գլուխներում էլ մեկական հուշում կա տեղանքի մասին, որը պատկերացում է տալիս թե հերոսը տվյալ պահին որ ճակատում է կռվում, և կարելի է պատմական փաստերի հետ համադրելով պատկերը կազմել, սակայն Խեչոյանը օրագրությունը ներկայացնում է, որպես մեկ անվերջանալի միախառնված խելագարեցնող տեսիլ, որի միջով անցնում է զինվորը պատերազմի դաշտում, ու ծանր բզեզը ուղեկցում է ողջ ընթացքին։ Նման կերպ Խեչոյանը նաև իր ողջ ստեղծագործություններն է միահյուսում մեկ ամբողջական պատումի մեջ, անցնելով Խնկի ծառերով, հիշելով Արշակ արքային, ու ավետելով Մհերի դռան գալուստը։
Profile Image for Arman Lorecyan.
25 reviews
September 7, 2020
Մտածում եմ, հաստատ գիտեմ, որ մեզ բան չի պատահի՝ արկը հեռվում կպայթի, գնդակը կվրիպի, ականի մեխանիզմը չի գործի կամ, վատթարագույն դեպքում, կխեղվեն ոտքներս, թևներս, ծնկներս կամ կկուրանանք։ Բազուկներս վիրակապի մեջ կլինեն, ոտքներս՝ գիպսի կամ ձեռնասայլակի մեջ, պատվավոր նստած, զնգզնգացող շքանշանները կրծքներիս կանցնենք շքերթի ելած ժողովրդի առջևով, մեզ մատով ցույց կտան։ Աղջիկներն իրար ականջի մեր անունները կտան, մեր մասին կփսփսան։
Profile Image for Artyom  Grigoryan.
Author 2 books23 followers
May 28, 2023
I started reading this book right after finishing "Kaputt" by Curzio Malaparte, and it led me into a different time, another author, another war, and yet, a similar message: the narrator and war.

The central question that lingered throughout my reading experience was whether this book is about the war or merely a war. I sought to uncover the answer within its pages.

Was "Kaputt" also about the war? Are all wars essentially the same?

Structured without conventional chapters, 'Black Book, Heavy Bug' by Levon Khechoyan comprises pre-war and post-war segments, interspersed with diary entries during the war. It presents a puzzle-like narrative, offering glimpses into the author's life before, during, and after the war. The reader encounters a cruel and dramatic portrayal, heavy as a bug and as dark as the novel itself. An extra epilogue-like ending awaits at the book's conclusion in the form of a letter that serves as a self-explanatory manifesto, shedding light on the author's journey as a writer.

In a nutshell, this book wasn't about the war. Neither was it about a war.
Profile Image for naisokram.
135 reviews4 followers
July 15, 2025
Տարբեր տեսակի էմոցիաներ ա տվել ինձ էս գրքի ընթերցանությունը, մեծ մասը` ջղայնության: Անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չի չնկատել էն կարծրատիպային ու խնդրային դերերը, որ գրողը տվել ա կանանց: Դեր էլ չի տվել իրականում, զուտ կերպարների պասիվ նկարագրություններ են:

Ես չեմ կարողանում ընդունել, որ 20-րդ դարի երկրորդ կեսին ծնված ու ստեղծագործած գրողը կանանց տեսնում ա մենակ որպես սեռական օբյեկտների, էդ սեռականությունը ու դրա դրսևորումները դարձնում ա կանանց կերպարների միսն ու արյունը: Հատկապես որ էս գիրքը կանանց մասին չի ընդհանրապես: Էդ դեպքում ո՞րն ա պատճառը կանանց էս տեսակ սեռականացմ��ն-առարկայացման, եթե դա նույնիսկ գեղարվեստական գործիք էլ չի էս գրքում:

Եկեք տեսնենք, թե ոնց ա Խեչոյանը գրում/խոսում կին կերպարների մասին (ես իրենց կերպար էլ չէի կոչի, որովհետև իրենք գրեթե չկան, իրենց մասին լսում ենք հեղինակից): Հերթով լսում ենք իր կյանքում եղած կանանց մասին: Ուշադրություն, մեջբերում.
«Բերված ապացույցներն ու խոսքերը, որ ինքն անհատականությունից զուրկ է, թեթևամիտ է, անգամ բոզի չափ ինքնասեր չէ, կին էլ չէ` կնիկ է, լվացարարուհի, իր տեղը խոհանոցն է, մայր, ամուսին լինելու իրավունք չունի, այս ամենը անընդհատ ասվում, կրկնվում էր, որ խղճահարվեի, չլքեի»:
Ինչ ենք տեսնում էստեղ. դասական օրինակ, երբ կինը իր ներքնայնացված կնատյացության շնորհիվ իրեն ապրանքայնացնում է` տղամարդուն իր կողքին պահելու համար: Լավ, ենթադրենք սա էդ կնոջ մեղքն ա (որը տենց չի), գրողը զուտ արձանագրել ա: Հիմա անցնենք հաջորդ կերպարներին:

«Հետո ինձ հանդիպեց Աննան, որ ֆրանսիացուն հոժարեց, հեռացավ անվերադարձ: Հետո` Հերմոնեն, որ կույս էր, օրինապահ: Հետո` Զուլիետը, որ թեթև էր խատուտիկի նման, ու քամին տանում էր ամեն կողմի վրա: Մելանը, որ կյանքի լավագույն տարիներն անցկացրել էր սեռական անկարողների հետ, բայց ինձ վարակեց: Հետո Ելենը` այդ շնացող լիրբը, բոզը, բժշկի կարիքավոր, հիվանդ կրքերով անասունը […]»:

Եթե ես շատ խիստ եմ նայում, գրականության ֆեմինիստ ոստիկան եմ, դե դուք ասեք, թե սա ինչ ա, եթե ոչ տհաճ հայացք` ուղղված բոլոր էն կանանց, որոնք գրողի/հերոսի կյանքում հանդիպել են, ու որոնց ինքն ընկալել ա մենակ սեռականության կոնտեքստում: (Իմիջիայլոց, նույն կոնտեքստում են ներկայացված նաև հերոսի արյունակից-հարազատ կանայք` «հորաքույրս` եբրայերեն իմացող հյուսքավոր կույսը»:)

Ու կանանց մասին խոսում ա ոչ միայն որպես առարկաների, այլև` իրեն պատկանող առարկաների (դե աշխարհը էդպես ա կառուցված, ինչի՞ ենք բողոքում): Երբ վերոնշյալ Աննայի կյանքում այլ տղամարդ ա հայտնվում, ասում ա. «Վախենում եմ, միանգամից առաջարկում եմ երեխա ունենալ»: Սիրած կնոջը կորցնելու վա՞խ, թե՞ իրեն պատկանող ապրանքի կորստի: Կարծես թե հենց երկրորդը, որովհետև էս մեր հերոսը սիրել չգիտի:

Եթե մտածում եք, որ չափազանցնում եմ, մեկ այլ մեջբերում.
«Չնայած առակի ասելուն, թե. «Ձին, կնոջը և հրացանը ուրիշին չեն տա», ատրճանակս ծախեցի»:

Ու էդ նույն Աննան, որ հերոսից ավելին էր ուզում, քան սեքսը (ընտանի՞ք), «վախեցնում էր իմ մեջ ապրող` տարիների ցնծությունից ու աղմուկից զտած խաղաղությանը, որից պիտի ծնվեր գրողն ու մեծ գիրքը: Ուժերը, որոնց ես ամբողջ մի կյանք որոնում էի, չէին ընդունում ոչ սիրո, ոչ էլ կնոջ պաշտամունք դառնալը»: Հիմա ինձ ասեք, թե էդ երբ ա եղել, որ կինը խոչընդոտ ա հանդիսացել տղամարդու կարիերային, առաջխաղացմանը: Եթե ինչ, սովորաբար հակառակն ա լինում: Ես նաև խիստ կասկածում եմ, որ կանանց մասին էսպես արտահայտվող հերոսն ընդունակ ա կնոջը պաշտելու աստիճան սիրելու, որ խանգարի գրողի իր կարիերային: Դատարկ խոսքեր են:

«Գյուղից եկած խոհարար կինը ջրիկ, նամշահոտ կորկոտե շիլա է լցնում ամանները, անխոս շարում սեղանին: Ծծերին եմ նայում»:

Ու էս նույն ոճով ամբողջ մի գիրք ա գրված: Բոլոր կանայք սեռականացված օբյեկտներ են, բոլոր տղամարդիկ` էդ սեռականացված օբյեկտների տերերը, դրանց մասին արտահայտվողները: Տպավորություն ա, որ պատերազմը բթացրել ա էս մարդկանց բոլոր զգայարաններն ու զգացմունքները` բացի սեռականից:

Նաև տպավորություն ա, որ էս տղամարդիկ կռվում են հանուն մի աշխարհի, որտեղ էլի կշարունակեն իրենց անիմաստ գոյությունը քարշ տալ ու ամենակարևորը՝ կանանց հետ տաք անկողին մտնել:
«Ընդհանրապես իրարից չէինք նեղանում: Մի անգամ հանգստյան տանը նույնիսկ կարողացել էինք գրողին ու գրականությանը երկրպագու երկու աղջիկների երեքիս մեջ բաժանել»:

Սրան զուգահեռ` գրքում կան շատ նուրբ պահեր ու նկարագրություններ.
«Ճանապարհին ընկած մանկական կոշիկը հուզում է, ներսում հարվածում է արցունքոտ մի տեղի»:

Բայց հենց ուզում էի վայելել նմանատիպ նուրբ տողերը, հաջորդ էջից նորից ինձ էր հարվածում սեքսիզմի դոզան: Հարվածելը որն ա, թարս չափալախ)))

Շատ օրիգինալ էր ծանր բզեզի մետաֆորան: Վերջում ջղայնությունս խղճահարության վերածվեց, երբ հասկացա, որ գրողը/հերոսն էլ իր տեսության զոհն ա. «Անցնել բոլոր մեղքերի միջով ու անմեղ մնալ»:
Displaying 1 - 10 of 10 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.