Vardges Petrosyan, a prominent novelist, playwright and essayist was born in 1932 in the village of Ashtarak in the Ararat Valley, where he spent his childhood years, finished school and began writing his first verses.
In 1954 he graduated from the Yerevan University and started writing for several youth newpapers. As a newspaper correspondent he travelled all over his native Armenia and throughout the entire Soviet Union—from 'Yakutia in Eastern Siberia to Karelia in the northwest of the country.
His first collection of poems, "The Ballad of Man", came out in 1958, to be followed by collections of essays, feature stories and tales.
Vardges Petrosyan is best known for his novels "The Last Teacher", "Letters from the Small Stations of Childhood", "The Ani Drugstore", "The Armenian Sketches" and also for his play "The Heavy Weight of Hippocrates' Hat". Petrosyan is a winner of the Armenian Republic's State Prize and Komsomol Prize.
In 1966 he became the editor-in-chief of an Armenian youth monthly "Garon" (Spring) where he worked till 1975 when he was elected the First Secretary of the Board of Writers' Union of Armenia.
Երբ ծանոթ-անծանոթներին ասում եմ, որ ես գյուղերում համարյա չեմ եղել, գյուղական կյանքին ծանոթ չեմ, զարմանում են։ Փոքր ժամանակ իմ բոլոր հասակակիցներն ամռանը թռնում էին տատիկ-պապիկների գյուղեր, ես Երևանում մենակ էի մնում։
Մայրական տատիկիս գյուղն այլ երկրում էր՝ Վրաստանում, ու էնտեղ հասնելը բավականին դժվար էր, հայրական տատիկիս գյուղն էլ Արցախում էր, բայց էնտեղ որևէ մեկին չունեինք արդեն, ում կարող էինք այցելել։ Ես մեծացել եմ մի քաղաքում, որտեղ մարդկանց գաղթ չեմ տեսել, կամ էլ տեսանելի չի եղել մանկական իմ աչքերում։
Ինչի եմ էսքանը պատմում. ես անձնական պատմություն չունեմ՝ հասկանալու համար դատարկվող գյուղերի ողբերգությունը։ Ունենալու դեպքում, համոզված եմ, էս գործն իմ վրա լրիվ այլ ազդեցություն կունենար։
Ծանր գործ է ինձ համար խոհափիլիսոփայական մեծ շեշտով բայց առանց գործողության... Ինչո՞ւ այս գյուղում ապրելը դարձավ այդքան անհնար և այդ անհնարինության ու շարունակվող կյանքի վկան մնաց Մենավոր ընկուզենին և Ինչո՞ւ է մի ուրիշ գյուղում ապրելը անթույլատրելի։Ի վերջո մեր ճամփա միշտ է մեզ տարել օտար ափեր եթե հնար չի եղել մնալ հարազատ հողում
This entire review has been hidden because of spoilers.
Առաջին Վարդգես Պետրոսանն էր, կարդում էի մի տարուց ավելի, զուգահեռ էլ. գիրքն էր ստեղծվում, ու բացի՝ հատուկ էի ձգում կարդալը, պիտի հասունանար ավարտելու պահը, որովհետև սկսվել էր ինչ-որ պահի հետ, որը դեռ շարունակվում էր ու ձգվում էր ու ձգվում։ Ֆիլմը, իհարկե, տեսել էի, սիրում եմ անգամ, կոլեկտիվիզմի պահերը չհաշված, ինչի են դա դրել ֆիլմի մեջ, չեմ հասկանում։ Գրքի վերջաբանը իրոք լավն է, եթե միայն հաջողեին կադրերի վերածել, ֆիլմինը չնայած ավելի խոսուն է։ Ինչ ասեմ, անպայման կարդալու է, ու գյուղի մասին չէ, պարզ է։ Հետաքրքիր է, հենց քաղաք է տեղափոխվում, ահավոր արհեստական է, թե լեզուն, թե պատումը, իրոք, ֆենոմենալ է։ Քաղաք չկա, չի եղել, իհարկե, դրանից է։ Քաղաքային սյուժեները էլի տիպային են, Գալշոյանն էլի ունի նման կտորներ։ Փնտրտուք է իհարկե, տեմպը հասկանալու փնտրտուք։ Ուրիշ մի կտոր էլ կա, տեղ-տեղ հասարակ խոսակցություններ են, որոնք թվում է՝ հնարավոր չէին այդ տարիներին, ապշում ես, մի՞թե, հնարավոր չէ։ Հետո հասկանում ես՝ երկիրը մեծ էր, մտորումների մասշտաբն էլ էր մեծ։ Էլի նույն խոսակցությունը կա, Հրանտի մոտ, զարմանում եմ միշտ, ոնց է հնարավոր նման գրականություն ստեղծել։ Պիտի մտածել ժամանակները կապ չունեն, բայց չէ, ամեն դեպքում։ Պատերազմի մասին կտորները էլի լավն են, երբեք չեմ մտածել, հետաքրքիր է, թե ինչպես է ընկալվել այդ սերնդի մոտ՝ տարբեր սովետական հերոսացման ու հետսովետական դժոխայնացման պարտադրվող կարծրատիպերից, ավելի մարդկային, շատ մարդկային։ Չգիտեմ, երևի էլի կկարդամ Պետրոսյանից, լրիվ ուրիշ ճանաարհ է Գրիգորյանի, Հրանտի, Գալշոյանի (Զեյթունցյան դեռ չեմ կարող ասել), Մուղնեցյանի, Խաժակ Գյուլնազարյանի, Խալափյանի գործերին զուգահեռ։
Հետաքրքիր գործ էր, արծարծվող խնդիրը՝ առավել ևս, ինչ-որ տեղ նաև տխուր։ Երևի թե արդի խնդիր է բոլոր ժամանակների համար ու համատարած։ Հիշում եմ՝ մի վիճակագրական հաշվարկ կար, որ բնակչության մեծամասնության ավելին ձգտում է դեպի մեծ քաղաքներ, ու հավանականությունը, որ գյուղում կբնակվի Երկրի բնակչության մի քանի տոկոսն ընդամենը, հեռու չէ։ Համենայն դեպս, ինձ համար՝ գյուղում ծնվածիս ու մեծացածիս, որ պաշտում եմ իմ հայրենի գյուղը ամեն ինչից առավել, չնայած որ ոչ մի յուրահատկությամբ աչքի չի ընկնում՝ ո՛չ սարերով է շրջապատված, ո՛չ ձորով, ո՛չ էլ նշանավոր մարդկանց ծննդավայր է(բացառություն է կազմում միայն գյուղի վանական համալիրը իր հարուստ պատմությամբ) շատ ցավալի կլիներ տեսնել մի օր դատարկ, լքված իր գյուղացիների կողմից։