Jump to ratings and reviews
Rate this book

الرجوع إلى الله

Rate this book
“The most dangerous thing about sin is that it means a separation from being cut off from Him in one’s love, in one’s will and in one’s activity.  It is to be parted from Him on Earth and in Heaven.  What is the story of this rift between God and man?  What does it mean to return to God?  How does one return to God?  What is the central role of prayer in the return to God?  This book will tell you about all these things.”  (His Holiness Pope Shenouda III, Pope and Patriarch of the Coptic Orthodox Church)

Unknown Binding

First published July 31, 1989

29 people are currently reading
177 people want to read

About the author

البابا شنودة الثالث

154 books374 followers
The 117th Pope and Patriarch of the Church of Alexandria.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
98 (63%)
4 stars
32 (20%)
3 stars
16 (10%)
2 stars
5 (3%)
1 star
4 (2%)
Displaying 1 - 9 of 9 reviews
Profile Image for Sincerae  Smith.
228 reviews96 followers
January 25, 2016
This is another short spiritual guide by the late Coptic Pope Shenouda III which I also enjoyed and gained insight. Its' exposition is about the nature of sin and how it is in opposition to God and how we can be reconciled with or come back to a faithful and enduring walk with God.
Profile Image for Has Sargsyan.
16 reviews
March 15, 2025
Դու պատկանում ես Աստծուն, Ով ստեղծել է քեզ ու փրկագին վճարել քեզ համար:


Այստեղ` երկրի վրա, բոլորը միասին են` սրբերն ու մեղավորները, սակայն երկնքում նրանք բաժանվելու են: Եթե երկրի վրա որևէ մեկը սիրում է մի արդար մարդու, նա չի կարողանա տեսնել նրան երկնքում, եթե չապաշխարի այստեղ` երկրի վրա, և ինքն էլ դառնա արդար, ինչպես այդ մարդը: Դրանով, նա իրավունք կստանա երկնքում արդար մարդու կողքին տեղ ունենալու:

Երբ նա կտրվեց իր հորից, միևնույն ժամանակ որդին կտրվեց նաև իր տնից, որը եկեղեցու` Աստծո տան խորհըրդանիշն է, ինչպես նաև իր ընտանիքի անդամներից, որոնք խորհրդանշում են հավատացյալների համայնքը:

Բայց, կա մի վիճակ, որը թերևս ավելի վատ է, քան Աստծուց կտրվելը, դա այն է, ինչ ասվեց ասվեց չորացած ճյուղի համար. «Կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի»
(Յովհ. 15:6 և Մատթ. 13:42): Իսկապես, սա շատ ցավալի վախճան է այդ ճյուղի համար, որը նախկինում որթատունկի մաս է եղել, բայց որն այժմ կտրված է նրանից և մյուս ճյուղերից: Այս օրինակով տեսնում ենք, որ մեղքը նաև եկեղեցուց բաժանումն է:

Եկեղեցին պետք է միասնական լինի մտքով, հավատքով ու հոգով: Ով ինքն իրեն անջատում է այս կողմնորոշումից, արտահայտում է իր անձնական ցանկությունը` տարանջատելու իրեն այդ միասնական հոգուց:

Որքան հեշտ է մեղքի մեջ ընկած և մեղք գործելը սովորություն դարձրած մարդուն կտրվել եկեղեցուց: Նա առանձնանում է սրբերի ընկերակցությունից և փնտրում մեկ այլ խումբ, որի անդամները կհամաձայնվեն նրա վարքագծի հետ և չեն հանդիմանի նրան իր մեղքերի համար:
Մեղավորն անջատվում է նաև եկեղեցուց` խույս տալով հոգևոր հանդիպումներից, խոստովանությունից և Սուրբ Հաղորդությունից: Նա իր համար ծրագրում է նոր ընթացք, որով կարող է ընթանալ իր մեղավոր կյանքում` առանց որևէ մեկի կողմից քննադատության կամ դատապարտության: Ավելին, նա իրեն զրկում է Աստվածաշնչի և հոգևոր գրքերի ընթերցանության օգուտներից, քանի որ ի վիճակի չէ այնտեղ թելադրված հոգևոր կյանքն ապրել:

Եվ Աստված Ինքն է ցանկանում քո վերադարձը, որովհետև Նրանից քո բաժանումը ոչ քո պատշաճ վիճակն է, ոչ էլ քո ստեղծման աստվածային նպատակը:

Դու խաղաղություն չես գտնի այս անհանգիստ աշխարհում, և հետևաբար կվերադառնաս Աստծուն: Թերևս Մեծ ջրհեղեղի ժամանակ աղավնու մասին օգտագործված այս գեղեցիկ արտահայտությունը, ուր ասվում է, որ երբ աղավնին իր ոտքի համար տեղ չգտավ, նորից վերադարձավ դեպի Տապանը (Ծննդ. 8:9), կարող է քեզ վերաբերվել:

Դու կորցրել ես Աստծուն` ոչնչի դիմաց:

Իմ իրական գոյությունը Քո մեջ է: Ես չեմ կարող տանել Քեզանից զատված լինելը, բայց եթե ես որոշ ժամանակով բաժանված լինեմ Քեզանից, միանգամայն վստահ եղիր, որ դա միայն ժամանակավոր է` ինչ-որ անբնական մի բան, որը ես չեմ ուզում։ Ուստի ամեն կերպ ինձ դեպի Քեզ դարձրու: Վերականգնի՛ր իմ հոգին, քանի որ առանց Քեզ ես չեմ կարող ապրել: Քո մեջ եմ ես ապրում, շարժվում և Քո մեջ է իմ գոյությունը։

Ուստի, երբ մարդը կտրվում է ճշմարիտ կյանքից, որը պետք է ամուր հաստատված լիներ առ Աստված կայուն հավատով, նա հոգևոր տեսանկյունից մահանում է, համաձայն անառակ որդու մասին հոր ասածի. «Որովհետեւ իմ այս որդին մեռած էր...» (Ղուկ. 15:24): Ահա այսպիսի մարդուն է վերաբերվում Տիրոջ խոսքը, թե. «Կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես...» (Յայտ. 3:1):

Աստծուց բաժանման արդյունքում մարդն անկում ապրեց, և վախը մտավ նրա մեջ։ Մարդը, Աստծուն սիրելու փոխարեն, սկսեց Աստծուց վախենալ: Հետո մարդը սկսեց վախենալ իր նման մարդուց, ճիշտ Կայենի պես, որն ասաց. «Եւ ով հանդիպի, կը սպանի ինձ» (Ծննդ. 4:14): Մարդը սկսեց վախենալ նաև գազաններից և անհանգստությունը, շփոթությունն ու խռովությունը պատեցին նրան:

Արդ, ամբողջ սրտովդ բաժանվիր մեղքից, ոչ միայն այն պատճառով, որ քեզ մեծապես հոգնեցրել է, կամ որ վախենում ես դատաստանի օրվանից ու պատժից, այլ որովհետև մեղքն է, որ քեզ հեռացրել է Աստծուց և կտրել Նրա քաղցր ընկերակցությունից:

Առանց սիրո և ի սրտե հարաբերության չես կարող դառնալ առ Աստված, որքան էլ աղոթես, ծոմ պահես, ընթերցես և երկրպագություն անես:

Զարմանալի է, թե որքան մարդիկ են դիմում այնպիսի միջոցների, ինչպիսիք են ինքնազրկումները, հոգևոր վարժանքները և կանոնապահությունը, բայց մոռանում Աստծուն` Ում հասնելուն պետք է ուղղված լինեին այդ միջոցները։
Ճիշտ այն մարդու պես, ով ողջ սրտով տրամադրվել է մի շարք սաղմոսներ կարդալու: Սակայն, նա սրտնեղվում է, երբ չի կարողանում իր նպատակին հասնել և ուրախանում է, երբ կարողանում է ավարտին հասցնել այն` անկախ նրանից, արդյո՞ք որևէ հարաբերություն ունեցել է Աստծո հետ այդ ընթերցանության ընթացքում, թե ոչ:

Եթե աղոթում ես առանց հոգևոր զգացումների, առանց եռանդի կամ հավատքի և առանց Աստծո ներկայությունը զգալու, ապա դա վերածվում է մի դատարկ վարժանքի՝ առանց սրտի հետ փոխհարաբերության, որը դառնում է որևէ կշիռ կամ արժեք չունեցող սովորություն:

Թու՛յլ մի տվեք, որ ձեր դարձն առ Աստված լինի հանուն հատուկ առիթների կամ ծոմապահությունների, կամ ձեր հոգևոր հոր որոշ հրահանգներին հետևելու, կամ ձեր մասնավոր ցանկությունների կամ հոգևոր վարժանքների, քանի որ այն առ Աստված դարձը կվերածի դեպի հեշտություն դարձի։ Երբ Աստծուն դառնալու ձեր մասնավոր պատճառը անցնի, դուք հեշտությամբ կվերադառնաք ձեր նախկին մեղավոր ընթացքին և դարձյալ կբաժանվեք Աստծուց։


Դարձն առ Աստված նշանակում է վերադառնալ նոր սրտով։


Այն մարդը, ով Աստծուն է դառնում, անչափ երջանիկ է, ուստի և խանդավառ` իր և Տիրոջ միջև հաստատված հաշտությամբ, ինչպես նաև` ուշադիր, որ դարձյալ անկում չունենա:

Եթե հեշտությամբ ես տրվում մեղքին և խստապահանջ չես ինքդ քո նկատմամբ, ապա առ Աստված քո դարձի մեջ անկեղծ չես լինի, սիրտդ ներսից տկար կլինի, և այսպիսով անկումդ հեշտ կլինի:

Ուստի, Աստծուն դառնալու համար Տիրոջից ուժ խնդրիր, որը քեզ զորակից կլինի դարձի ողջ ընթացքում: Խնդրիր նաև Սուրբ Հոգուց ուժ, որը կզորացնի քեզ բոլոր նախաձեռնությունների ժամանակ, ճիշտ այնպես, ինչպես հիշատակվում է առաջին սաղմոսում. «Ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան» (Սաղմ. 1:3):
Ճիշտ այն ծանր հիվանդի պես, ում ուժն ու կենսունակությունն արյան փոխներարկումից հետո արագ վերադառնում են: Ճիշտ նույն կերպ Աստծուն դարձող ապաշխարող մարդը կզգա Սուրբ Հոգու ներգործությամբ իրեն վերադարձող զորությունն ու կենսունակությունը:

Աստված մեզ սիրով կանչում է. «Դարձէք դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ. 3:7):

Աստված հիշեցնում է մեզ, որ մեր իսկական ու սկզբնական վիճակը` Իր հետ լինելն է եղել, իսկ մեղքը օտար բան է մեզ համար, որը մտնում է մեր մեջ դրսից:

Կարծես թե Տերը մեզ ասում է. «Ինձնից ձեր բաժանումը ձեր իսկական ու սկզբնական վիճակը չէ. իսկականը` Իմ մեջ ձեր հաստատվելն է, քանի որ «Ես եմ որթատունկը, իսկ դուք` ճիւղերը» (Յովհ. 15:5), իսկ բնության մեջ ճյուղը միշտ ամուր կպած է որթատունկին: Քանի որ Ես եմ գլուխը (Եփես. 5:23), իսկ դուք էլ մարմինն ու անդամները, ուստի ձեր ամուր հաստատումը Իմ մեջ` բնական երևույթ է:

Հետևաբար, Ես չեմ կանչում, որ ուղղակի դեպի Ինձ գաք, այլ վերադառնաք Ինձ մոտ։
Վերադաձեք այն բնական դիրքին, որը ձերն է եղել հենց սկզբից: Վերադարձեք այն աստվածային պատկերին, որը դուք ունեիք ձեր ստեղծման օրվանից: Ձեր այս բաժանումը պատահական մի բան է, ուղղակի ժամանակավոր իրավիճակ, և ճիշտ չէ, որ մնաք այդ վիճակում:

Իմ դարձը դեպի ձեզ՝ երաշխավորված է, կարևորը ձեր դարձն է դեպի Ինձ։
Արդ, Աստված ասում է ցանկացած ժամանակ, երբ դուք Ինձ կանչեք, Ես ձեր կողքին կլինեմ։ Իրականում, Ես կանգնած եմ և թակում եմ ձեր սրտի դուռը, որ դուք բացեք այն Ինձ համար. «Ահաւասիկ Ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի Իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ'ընթրեմ նրա հետ, եւ նա՝ Ինձ հետ» (Յայտ. 3:20): Հետևաբար, Ես ասում եմ. «Դարձէք դէպի Ինձ», այսինքն` բացեք ձեր սրտերի փակ դռները, «եւ Ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ. 3:7): Սրանով, Աստված նկատի ունի, որ կմտնի այն սրտերը, որոնցից դուք Նրան դուրս եք հանել` մերժելով Նրան` ձեր մեղքերի պատճառով:

Երբեմն մենք կարծում ենք, թե Աստված լքել է մեզ, մինչդեռ մենք ենք, որ լքել ենք Նրան:
«Մայրամուտին ես ինձ ասացի՝ ոչ թե արևն է թաքցրել իր երեսը երկրից, այլ երկիրն է, որ իր երեսը թեքել է արևից»:

Աստծուց հեռացած լինելու քո զգացումը` նախկին մտերմության բացակայության հետևանքն է, որն առաջացել է Նրա հանդեպ քո սիրո տկարացման կամ գործած մեղքերի արդյունքում:

Բավական է, որ դու միայն ցանկանաս վերադառնալ, իսկ մնացածը Աստված կանի քեզ համար:

Պատմության ընթացքում Աստված ինքը սկսեց մարդկանց հետ հարաբերությունը։

Դու պետք է անվերապահորեն հավատաս, որ դու Աստծո կարիքն ունես քո կյանքում և առանց Իրեն ոչինչ անել չես կարող (Յովհ. 15:5):
Դու պետք է ներքուստ խորապես զգաս, թե որքան քաղցր է Աստծո հետ ունեցած մտերմությունդ, որքան վեհ ու գեղեցիկ է հոգևոր կյանքը, վերադառնալն Աստծո պատկերին և այն մաքրությանն ու անմեղությանը, որ ժամանակին ուներ Ադամը:

Դու պատկանում ես Աստծուն, Ով ստեղծել է քեզ ու փրկագին վճարել քեզ համար:

«Վերադարձե՛ք ձեր մաքրությանը, որը նախկինում ունեիք և Իմ մեջ բնակվեք։ Վերադարձե՛ք ձեր հանգստությանը և խաղաղությանը, քանի որ առանց Ինձ դրանք չեք ունենա»:

Բոլոր նրանք, ովքեր հեռանում են Աստծուց կամ բաժանված են Նրանից, իրենց համ��ր՝ խաղաղություն չեն գտնում, այլ ապրում են տաղտկալի ու անհանգիստ կյանքով:

Եվ մինչ մենք թաղված ենք աշխարհի խնդիրների ու հոգսերի մեջ, Տերը, Ով ցանկանում է մեր վերադարձը, ասում է մեզ. «Եկէք Ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ Ես ձեզ կը հանգստացնեմ» (Մատթ. 11:28):

Եթե վերադառնաս Աստծո մոտ, բոլոր խնդիրներդ կլուծվեն: Դու կապրես առանց խնդրի, քանի որ քո կյանքում միակ իրական խնդիրը Աստծուց բաժանված լինելն է: Մնացած բոլոր խնդիրները դրա հետևանքն են: Այսպիսով, եթե վերադառնաս Աստծո մոտ, կապրես խաղաղության մեջ` Աստծո և ինքդ քեզ հետ քո սրտում ունեցած խաղաղությամբ։

Վերադարձի՛ր դեպի կյանք, քանի որ մեղքի վարձը մահն է:

Այսպես քո երիտասարդութունը կնորոգվի արծվի պես (Սաղմ. 102-5): Հոգևոր կյանքիդ մեջ դու կմխիթարվես, առօրյա գործերիդ ընթացքում կրկին խանդավառությամբ կպարուրվես, Կյանքդ հետաքրքիր կդառնա ու կիմաստավորվի: Դու կզգաս, որ Աստված քո ներսում է և քեզ հետ է: Դու կզգաս Նրա արքայությունը և կյուրացնես Նրա հետ սերտ՝ ապրելու քաղցրությունը։ Դու կհասկանաս հետևյալ խոսքերի նշանակությունը. «Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն» (Սաղմ. 72:28):

Աստված ցանկանում է, որ մենք վերադառնանք Իր մոտ, որպեսզի կարողանանք ապրել, քանի որ մեղքը հոգևոր մահվան վիճակ է երկրի վրա, և դրա հետևանքը հավիտենական մահն է:
Ուրեմն մեր բարիքի համար է Աստված ցանկանում, որ մենք վերադառնանք Իր մոտ:

Աստված շատ ավելի է ուզում քո դարձը դեպի Իրեն, քան դու` ինքդ:

…մարգարեների բոլոր առաքելությունները եղել են մարդկանց առ Աստված դարձի բերելու, Տիրոջ կամքը մեզ հասցնելու և
իրագործելու մեջ:

Ամենաարդյունավետ միջոցը, որը կօգնի քեզ վերադառնալ Աստծո մոտ, աղոթքն է:

Ընկի՛ր Տիրոջ առջև, մաքառի՛ր Նրա հետ ու ասա՛.
- Ես այստեղից վեր չեմ կենա, մինչև չստանամ Քո հատուկ օրհնությունը և չզգամ, որ Դու ինձ ետ ընդունեցիր և համարեցիր Քո զավակներից մեկը։ Ես չեմ ուզում, որ Դու միայն ներես իմ մեղքը, այլ նաև սրտիցս մեկընդմիշտ հանես մեղքի հանդեպ սերը: Ես չեմ կարող վերադառնալ Քեզ մոտ, երբ սրտումս մեղքի հանդեպ սիրո նշույլ կա:

Ահավասիկ, ես գալիս եմ Քեզ մոտ՝ իմ մեղքերով հանդերձ. միայն Դու կարող ես ինձ մաքրել:
Եթե իմ ուժերի սահմաններում լիներ թողնել մեղքի հանդեպ սերը, ապա վաղուց ես վերադարձած կլինեի Քեզ մոտ։ Փրկիր ինձ դրանից և առաջնորդիր ինձ Քո հաղթական երթով։

Սիրելինե՛ր, հավատացե՛ք, որ աղոթքի մեջ հաջողված կլինի այն մարդը, ում ապաշխարությունն անկեղծ է։

Վճռական եղիր քո աղոթքներում, որ Աստծուց ես ստանալու այն ուժը, որը կօգնի քեզ վերադառնալու Իր մոտ:

Որոշ մարդիկ կարծում են, թե աղոթելով՝ ինչոր բան են տալիս Աստծուն՝ խոսքեր, ժամանակ և զգացմունքներ: Մինչդեռ, աղոթքն իր խորությամբ Աստծուց ընդունելու գործընթաց է, Ումից կյանքում ստանում ես հոգևոր բերկրանք, օրհնություն, ուժ, օգնություն ու սրբություն: Իրականում, միայն այն բանի շնորհիվ, որ դու կապ ես հաստատել Տիրոջ հետ քո աղոթքի ժամանակ, բավական է այդ ամենի ազդեցությունը զգալու համար:

Աղոթքը համբերություն է պահանջում…

Աղոթքներ

Ո՛վ Տեր, արդյո՞ք տկարները չեն կարող հասնել Քո արքայությանը: Ահա տես, թե որքան տկար եմ ես և որքան անկարող հասնել այնտեղ իմ մարդկային ջանքերով: Բռնիր ձեռքս և մի՛ թող ինձ իմ տկարության մեջ: Մաքրի՛ր և սրբագործի՛ր ինձ, ինչպես որ մաքրեցիր ու սրբագործեցիր ուրիշներին: Չէ՞ որ Դու ասացիր` խնդրիր և կտրվի քեզ (Մատթ. 7:7): Ահավասիկ, ես խնդրում եմ, որովհետև Դու ասացիր. «Ինչ Իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ»
(Յովհ. 16:23):
Ո՛վ Տեր, ես այնպիսի մեկը չեմ, որ մի երկու րոպե աղոթեմ և ապա հեռանամ։ Ես այստեղ կանգնած եմ և սպասում եմ Քեզ: Ես չեմ դադարեցնի աղոթքս և չեմ հեռանա, մինչև որ չզգամ, որ ստացել եմ Քո շնորհն իմ ապաշխարության համար, և մինչև որ Դու ինձ հետ չվերցնես։
Այնուամենայնիվ, Ո՛վ սիրելի Տեր, խնդրում եմ ների՛ր իմ համարձակությունը, որովհետև ես Քո զավակն եմ, թերևս մոլորված մեկը: Խնդրում եմ, հետս վարվիր, որպես անգիտակ փոքրիկ մի մանկան, քանի որ որպես գթառատ Հայր` գիտես` ինչ լավ պարգևներ՝ տաս Քո զավակներին (Մատթ. 7:11):

Ո՛վ սիրելի Տեր, ների՛ր ինձ, եթե աղոթում եմ առանց ջերմեռանդության, որը սակայն բխում է իմ սրտի դատարկությունից: Արդ, Դու ես, որ տալիս ես ինձ խանդավառություն ու ջերմություն: Դու ես, որ Քո աստվածային կրակն ես թափում սրտիս մեջ: Ընդունի՛ր, խնդրում եմ, իմ աղոթքներն այնպես, ինչպես որ կան` իրենց բոլոր թերություններով: Ոչինչ կատարյալ չի սկսվում, քանի որ կատարելությունը միայն Քեզանից է գալիս:
Ես, թերևս, անհոգի եմ աղոթում, բայց ես հավատում եմ, որ Դու ինձ կտաս Քո Հոգուց: Ո՛վ Տեր, ես կսխալվեմ, եթե Քեզ ասեմ, որ իմ մարդկային ուժով և կամքի ուժով կարող եմ հոգևոր մարդ դառնալ: Ես ոչ մի կերպ դա չեմ կարող անել, բայց միայն Քո ուժով, Քո օրհնությամբ, շնորհով և քո Սուրբ Հոգով կարող եմ ստանալ այն պատկերը, որը Դու կամենում ես, որ ունենամ: Դա կարող է տեղի ունենալ միայն Քո առաջնորդությամբ, երբ Դու բռնես ձեռքս, քայլ առ քայլ առաջնիրդես ինձ, ինչպես որ կառաջնորդեիր մի փիքրիկ երեխայի, ով նոր է սովորում քայլել։

Սա աղոթքի այն տեսակն է, որը ցույց է տալիս, որ դու զգում ես, որ քո և Աստծո միջև եղած պատնեշն անհետացել է։ Դու զգում ես, որ հրեշտակները քո աղոթքները սանդուղքով բարձրացնում են երկինք և հետ բերում քո խնդրանքը:
Դու զգում ես, ասես Աստծո ձեռքը մեկնում է` սրբելու քո աչքերից ամեն արցունք, և ասես Դավիթ մարգարեի աղոթքն իր մեծ սաղմոսում կենսագործվում է քո ներսում: «Իմ աղօթքը թող հասնի Քեզ» (Սաղմ. 118:170): Դու զգում ես նաև, թե կարծես քսանչորս երեցներից մեկը, աղոթքդ վերցնելով, զետեղեց այն ոսկե բուրվառի մեջ և իբրև մաքրող խունկ՝ մատուցեց Աստծո գահին (Յայտ. 5:8): Դու զգում ես, թե ինչպես սերովբեներից մեկը զոհասեղանից վերցրած կրակի մի կայծ հպեց քո շուրթերին և ասաց. «Դա կը հանի քո անօրէնութիւնները, եւ քո մեղքերը կը սրբի քեզնից» (Ես. 6:6-7):
Profile Image for Marina Emad.
134 reviews123 followers
March 26, 2020
اريد يارب ان أشعر بك وتعلن لي ذاتك، اريد ان اختلي بك واكلمك وافتح لك قلبي اريد ان احبك اكثر من اي احد واكتر من كل شيء واكون مستعدآ ان اخسر كل شيء وانا احسبه نفايه لكي اريحك انت واوجد فيك ♥️♥️♥️
6 reviews
April 18, 2022
A good book to help you return to God after a spiritual slump. Pope Shenouda never fails to explain complex concepts in a simple and digestible way. Would recommend it to anyone trying to find their way back to their Father.
Profile Image for Andrew Samuel.
1 review
May 30, 2019
الكتاب بيبدأ بجد من أول ص ٢٥ -لكنها صفحات يترتب عليها ما بعدها-.
الكتاب مش ٣ أجزاء ولا حاجة زي ما هو موضح في الفهرس لأن الحقيقة ان وانت بتقرا مش هتحس بأي فواصل خالص! كله كلام مترتب على بعضه والصلوات قوية جدا.
هو عبارة عن تجميعة كاملة شاملة لكل آيات ومواقف الكتاب المقدس المختصة بالعنوان مع كلمتين وسطيهم طلعت التحفة ديه.
وسماع الوعظات المعروض تواريخها في أول الكتاب مش هيغنيك عن قرايته.
Profile Image for Kyrellos  Maged.
46 reviews66 followers
August 5, 2017
اعتقد ان الكتاب يتدرج فى الاهمية والروعة
من بداية استشعرت فيها عدم الاهمية والاطالة
الى منتصف ونهاية غاية فى الروعة و البساطة من حيث عرض المشكلة وطرح حلول عملية
ينصح بيه لاى او كل مسيحى ....
Displaying 1 - 9 of 9 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.