Կյանքի աշնանը մոտեցող կինը` Աղունը, պատրաստվում է գյուղից գնալ Երևան որդուն ամուսնացնելու։ Ճանապարհի պատրաստությունների ընթացքում նա մտովի հանրագումարի է բերում անցյալը, որը մեծ տառապանքների ու փոքր ուրախությունների մի շղթա է։
Hrant Matevosyan (Հրանտ Մաթևոսյան, Грант Матевосян, Hrant Matevossian) was born in Ahnidzor village near Alaverdi, Lori in 1935. He studied at the village school. He received his higher education in Yerevan State Pedagogical Institute after Khachatur Abovyan. Later Matevosyan graduated from Moscow Higher Screenwriting Courses. He began his literal activity in the 1960s.
Matevosyan is the only of Armenian novelists, who was awarded the State Prize of the former USSR. His works have been translated into different languages.
Լիքը ճակատագրեր ամփոփված Աղունի, Սիմոնի, Սոնայի ու մնացածների մեջ։ Իրականությունն էնքան շատ էր, որ ճնշում էր։ Գնահատածս երեքն էլ հենց իրականության, անմիջականության, կենցաղային խնդիրների ու համակերպման գործընթացի չափից ավելի մանրակրկիտ նկարագրման համար էր։ Ընդհանրապես՝ հույս կամ գոնե անորոշություն հաղորդող գրվածքներն եմ հաճույքով կարդում. փոխանցվող էմոցիաներ և այլն։ Էստեղ ժամանակի կենցաղն ու չոր խնդիրները տեսա. արդեն իսկ որոշված, երևացող, ցեխոտ մայրամուտ։
Վերջապես կարդացի Հրանտ Մաթևոսյանի այն ստեղծագործությունը, որն ամենաշատն էի ուզում կարդալ, ու այն դարձավ իմ սիրելի գիրքը Հրանտ Մաթևոսյանից: Աշնան արևը հենց իր վերնագրին համապատասխան զգացողություններ էր տալիս, արևոտ աշուն, աշնանային տրամադրություն ու աշնանային գույներ:
Նոր սիրելի կերպարս դարձավ Աղունը, նույն ինքը տիկին Աղավնին: Շատ ոգեշնչող կերպար էր, համարձակ ու առողջ գիտակցությամբ աղջիկ, իսկ հետո էլ արդեն կին ու մայր: Աղունը գրագետ չէր, հո՛ Թումանյանի Թմկաբերդի առումն արտասանում էր) Ամուսինը ծեծում էր նրան, սկեսուրն էլ վատ էր վերաբերվում, բայց մեր հրաշք Աղունը չէր կոտրվում, մեծացնում էր 3 երեխա ու հոգ տանում իրեն ծեծող ամուսնու մասին: Եթե դուք ունենաք Աղունի նման մայրիկ, դուք կունենաք աշխարհի ամենալավ մայրիկը: Շատ հոգատար ու սրտացավ էր իր երեխաների նկատմամբ:
Կուզեի Արմենակին էլ տեսնել՝ Աղունի մեծ որդուն, գրող-ժուռնալիստ էր, ապրում էր Երևանում: Բայց պատմության հիմքը Աղունն էր ու նրա հիշողությունները, էնպես որ Արմենակին էդպես էլ չենք տեսնում:
Վիպակում ինչ-որ տխրություն կար, կարդալիս շատ հատվածներում ծիծաղել եմ, Մաթևոսյանը հաստատ լավ հումոր է ունեցել, բայց վիպակի ընդհանուր տրամադրությունը տխուր էր: Սիրում եմ տխուր ստեղծագործություններ կարդալ: