Jump to ratings and reviews
Rate this book

Ձեռքդ ետ տար ցավի վրայից

Rate this book
The assemblage summarizes the works of the talented writer between the years 1977-1987 form different genres (short stories, novels, essays), which were published in his “Sunday” (1983), “Heavy Light” (1987) and “A Fair Blessing” (1993) collections.

Գիրքն ամփոփում է տաղանդավոր արձակագրի 1977-1987 թթ. տարբեր ժանրերի (պատմվածք վիպակ, էսսե) ստեղծագործությունները՝ հրատարակված «Կիրակի» (1983), «Ծանր լույս» (1987) և «Շատ չհամարվի» (1993) ժողովածուներում։

308 pages, Kindle Edition

First published January 1, 2000

10 people are currently reading
172 people want to read

About the author

Vano Siradeghyan

8 books39 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
34 (62%)
4 stars
12 (22%)
3 stars
5 (9%)
2 stars
2 (3%)
1 star
1 (1%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for մարիօ.
65 reviews13 followers
February 22, 2015
Հա, ուրեմն լիքը ասելու բան ունեմ էս գրքի մասին: Գիրքը նկատել եմ վերնագրի համար, եթե չլիներ վերնագիրը ուշադրությունս չէր գրավի, ես էլ չէի կարդա, կանցներ, գնար, բայց կարդալուց էլ զգացի, որ հեղինակը վերնագրեր ընտրելու մեծագույն վարպետ է: ՈՒրեմն՝ շնորհակալություն հզոր վերնագրի համար: Պատմվածքների ժողովածու է, հերոսները տարբեր են բայց ամբողջ ընթացքում թվում է, թե նույն մարդու մասին ես կարդում, ուղղակի հեղինակը էդ նույն հերոսին գցում է տարբեր իրավիճակների մեջ, մեծացնում կամ փոքրացնում, երջանկացնում կամ դժբախտացնում, բայց մի բան մնում է՝ հերոսը ցավ տեսած ու տեսնող մարդ է: Էնքան ցավ կար էս գրքի մեջ, որ իրենց հետ ինձ էլ էր ցավում: Շնորհակալություն նաև հերոսների համար: Կոլորիտով գիրք է, երբեք էսքան մոտ չէի զգացել հեղինակի ապրած ժամանակաշրջանը, երբեք էսքան չէի զգացել այն, ինչ զգացել են էդ թվերին մարդիկ, երբեմն նույնիսկ հերոսների շնչառությունն էի զգում կարդալուց: Վարքեր, բարքեր, նիստուկաց, մարդիկ, դեմքեր ու դեպքեր, լրիվ զգացել եմ՝ ինչով են ապրել, որտեղ, ոնց, վերապրել եմ: Շնորհակալություն նաև կոլորիտի համար: Հաճույքով էի կարդում, ինչ խոսք, մենակ թե կրկնությունները կեսից սկսեցին դուր չգալ, կեսից արդեն թվում էր, թե դավաճանություններից բացի փոքրիկ գյուղերում ոչինչ չի լինում, գնահատականս 4 մենակ դրա համար էր: Կարելի էր հազար ու մի բանի մասին գրել, լիքը մանրուքների, բայց կեսից ջղայնացա, որ շեշտը կոնկրետ մի բանի վրա էր դրված մեծամասամբ: Տեղ-տեղ լացելու էր, լացս գալիս էր, տեղ-տեղ ահավոր հարազատ էր ինձ էս գիրքը, ճիշտը շրխկացնող էր, աչքերը բացող: Ծանր լույսը ամենահզորն էր, դրա լեզուն, համեմատությունները, ուֆ, լավն էր ^_^ : Մեկ էլ նենց կուզեի հիմա մի փոքրիկ տանը նստած հեղինակը իմ գուդրիդսի կարծիքը կարդալիս լիներ, հետո ձեռքը ետ տաներ ցավի վրայից, նոթատետրը բացեր ու մի բան գրեր:
Profile Image for Arpi Ghazarian.
53 reviews38 followers
April 22, 2021
* Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում:

* Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա:
Profile Image for Ruby Rue.
146 reviews17 followers
March 30, 2015
Գրքից ավելի մեծ սպասելիքներ ունեի, հատկապես վերնագիրն էի շատ հավանել, բայց պատմվածքները միապաղաղ էին, բոլորը նույն շնչով, կարծես միանգամից, վրա-վրա գրված: Երբեմն նկարագրությունները շատ սիրուն էի, աչքերիդ առաջ պատկերները հայտնվում էին, բայց որոշ պատմվածքներ երկար, մանրամասն նկարագրություններից հետո շատ կտրուկ, ընթացքի հետ չկապվող վերջաբան ունեին, որը անհարթություն էր առաջացնում ամբողջ պատմվածքի ու վերջաբանի միջև:
Սյուժեներն էլ էին թույլ, զգացվում էր, որ հեղինակն ավելի շատ պատկերներ ու էմոցիաներ է ուզում տալ, ուզում է տպավորել ընթերցողին: Որոշ պատմվածքներ ինձ համար տպավորիչ էին (Ամեն տարվա գոճին, Գառ-ապերիկ, Պարտուսի գերին, և այլն) բայց հիմնականում ինձ բան չասող ստեղծագործություններ էին: Կարդում ես, հիմնականում սիրուն է, բա հետո՞:
Մեկ էլ պատմվածքների հերոս կանայք հիմնականում կամ անկիրք, միայն տան գործ անելու ու երեխա բերելու համար նախատեսված էակներ էին, կամ ամբողջ գյուղի հետ քնում էին: Չգիտեմ` իրո՞ք էդ ժամանակ բոլոր կանայք էին էդպիսին, թե՞ հեղինակի կարծրատիպային մոտեցումն էր:
Ամեն դեպքում, միջինոտ գիրք էր իմ համար, բայց ավելի շատ լավը, քան վատը լինելուն ձգտող:

Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
August 15, 2013
Իրականում գիրքը ժողովածու է, որն մեկտեղում է հեղինակի պատմվածքները, վիպակները, էսսեները։ Եթե կարդացել եք Շատ չհամարվի, Կիրակի, Ծանր լույս ժողովածուները, ապա սա է ամբողջ գիրքը։ Ու ինչ ասվել է երեք նախորդ ժողովածուների մասին, գումարվում է այս գրքի մեջ։ Մանշանակ կարդալ։
Profile Image for Susanna Ghazoyan.
19 reviews
March 18, 2024
Vano is just like Lana del Rey, the master of making up cool sounding long ass titles.
Profile Image for Mariam Vahramian.
57 reviews2 followers
December 12, 2022
գիտակցելը, որ բոլոր ժամանակներում վերքի նման ցավոտ է հայ լինելու բախտը, միևնույն է լավագույնը, որ կարող է պատահել հայ ծնվելն է...
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.