Տները շինված են հովի վրա: Հողի կամ վայրի հետ կապված չեն ոչ մի անցյալով: Այսօր կան, վաղը չկան: Եվ երբ չկան, չկա եւ ոչ մի հիշատակ: Իսկ այնտեղ՝ մեր Հայաստանում, մեր հիմար եւ արտառոց Հայաստանում, ժայռի գույն առած բեղավոր եւ մորուքավոր մարդիկ դարերով մնում են կառչած երկու կտոր քարի վրա տնկված գյուղերին, ուր ջուր չկա, մշակելի հող չկա, ուր ձմեռը վեց ամսով գոցում է բոլոր ճամփաները, վայելելով ման գալիս եւ երդիկների մեջ ոռնում: Եվ, սակայն, մենք կանք, մենք տեւում ենք շնորհիվ նրանց: Եվ այն օրը, երբ նախնամիտ, կիսակիրթ մտավորականները հաջողեն այդ բույները իր թռիչքը, եւ հայ լեգենդան կդադրի սնուցանել մեր երեւակայությունը:
Եվ երբ մարդը լի է ինքն իրենով, երբ նա տերն է իր կարողությունների, երբ նա լիովին եւ ամբողջովին է, այն ժամանակ նա անզսպելի կերպով պահանջ է զգում բանալ իր ճամփան: Անվախ կերպով նետվում է տարերքի եւ մարդկանց դեմ, մաքառում է, պայքարում եւ ճեղքում իր անցքը:
Այդ անցքը պատմություն է, լինելու ոգեկան մի կերպ: Կ. Զարյան