Hrant Matevosyan (Հրանտ Մաթևոսյան, Грант Матевосян, Hrant Matevossian) was born in Ahnidzor village near Alaverdi, Lori in 1935. He studied at the village school. He received his higher education in Yerevan State Pedagogical Institute after Khachatur Abovyan. Later Matevosyan graduated from Moscow Higher Screenwriting Courses. He began his literal activity in the 1960s.
Matevosyan is the only of Armenian novelists, who was awarded the State Prize of the former USSR. His works have been translated into different languages.
Էս վիպակը շատ խառն էր գրված ու կոնկրետ հիմնական սյուժե չուներ, խոսվում էր Դևոյանների խելագար ընտանիքի մասին: Ինձ հիմա հետաքրքիր է՝ արդյոք Նանայի կամուրջն իրական է ու արդյոք հիմա կանգուն է, թե ոչ:
Ընտանիքի գլուխ Իշխան Դևոյանը բնույթով շատ հետաքրքիր կերպար էր, բայց ինչքան էլ փորձեմ, չեմ կարող սիրել նրան: Իշխանը կանանց չէր սիրում, բայց ունեցավ երկու կին, որոնցից առաջինին ինքն էր սպանել: Խոսքեր չկան իհարկե: Իշխանն ուներ շա՜տ տղաներ ու մի դուստր: Ավագ որդի Ոսկանը հարբեցող էր, թեյի բաժակով օղի էր խմում, ինչպես նշել էր Մաթևոսյանը, մի որդի ուներ, անունը Դևո, կինն էլ Սրբուհին էր: Ընտանիքում ընդհանրապես ընդունված էր, որ ամուսինները ծեծում էին կանանց, կրկին խոսքեր չկան իհարկե: Իշխանի մյուս որդիներից Կամսարը, Հայկազը, Վարդանը շուտ մահացան, բայց կուզեի իրենց հետ էլ ծանոթանայի: Կարծում եմ՝ Հայկազին կսիրեի: Տղերքից «ամենահաջողակը» եղավ Արտաշը, բայց էդ տղային ատելով ատում եմ: Կնամոլ, գող, խորամանկ: Իշխանն էլ էր ատում իր որդուն, այ էդ մասով համաձայն էի հետը: Բայց արի ու տես, որ ամուսնացավ խելացի ռուս աղջկա հետ, ունեցավ երեխաներ, ովքեր հորն էլի չէին սիրում: Ուրախալի փաստ էր ինձ համար այն, որ Արտաշի կինը սովորել էր համալսարանում, ֆիզմաթ ուղղությամբ: Սիրում եմ էս ոլորտում ընգծվող աղջիկներին:
Զարմայրը՝ Իշխանի կրտսեր եղբայրը, մի հրաշք անձնավորություն, բարի, խելացի, հանդուրժող: Լսողությունը վատ էր, բայց դա կերպարի առավելություններին չի խանգարում: Իշխանի միակ դուստր Արուսյակի որդին, ում անունն այդպես էլ չնշվեց, ուղղակի կատարյալ էր: Նկարագրված էր որպես գեղեցիկ, ճաշակով հագնված երիտասարդ, որ զբաղվում էր գրելով ու դրանով բավականին գումար էր վաստակում: Առողջ հայացքների տեր էր, դատապարտում էր պապին իր գողության ու այլ զանցանքների, ինչպես նաև քեռիներին՝ իրենց սարսափելի հայացքների համար: Իշխանը հիանում էր Արուսյակի որդով, ու ճիշտ էլ անում էր, Դևոյանների լավագույն ժառանգն էր:
Շատ հաճելի գյուղական տրամադրություն ստացա, Լոռվա միջավայրի նկարագրությունը շատ հավեսն ու լավն էր:
This entire review has been hidden because of spoilers.