Հազարամյակ Մը Մեզմե Առաջ Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում: Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը: Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին: Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց: Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուսրը՝ Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք: Աբեղան մոլորված է: Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և ‹‹հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան››: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրուն, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել: Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ կեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ: Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը՝ ազատ հոգու և ազատ մտքի հիմքով: Սակայն զուր են վանահոր ջանքերը: Նրա ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին՝ գնալ դեպի ԱՐԵՎԸ, աբեղան իրեն նետում է լիճը, իսկ մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվում են քանդել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը: Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրը հեռանում է կղզուց, գնում փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու ԻՐ ԵԿԵՂԵՑԻՆ, որի ‹‹Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս››:
Levon Shant (Armenian: Լևոն Շանթ; born Levon Seghoposian on April 6, 1869 in Constantinople, Ottoman Empire - died November 29, 1951 in Beirut; Lebanon), was an Armenian playwright, novelist, poet, and founder of the Hamazkayin National Cultural Foundation. He was a life-long member of the Armenian Revolutionary Federation and is the namesake of the ARF's Shant Student Association.Attended Armenian school at Scutari (Uskudar) until 1883, then to the Gevorgian seminary at Echmiadzin until 1891. Returned to Constantinople to teach and write; his first literary work accepted by Hairenik of Constantinople in that year. To Germany in 1892 for seven years to study science, child psychology, education, literature and history: Leipzig, Jena and Munich. Returned to settle in Constantinople. Joined the Dashnak party. Worked as a writer and teacher. As an author most renowned for his plays: Hin Astvadsner ('Ancient Gods', 1909), Kaisre ('The Emperor', 1914), Inkads Berdi Ishkhanuhin ('The Princess of the Fallen Castle', 1921), Oshin Payl (1929). One of the vice-presidents of the Armenian Parliament during the Republic. Led the Armenian delegation to Moscow in April 1920 to negotiate with the Communists. Left Armenia after its Sovietisation, eventually settling in Beirut. One of the founders of the Hamazkayin cultural association. Principal of the Nshan Palandjian Djemaran (College), Beirut, from 1929 until his death. His works were published in Soviet Armenia in 1968.
WORKS: The “I” Man («Եսի մարդը»), 1901 For Someone Else («Ուրիշի համար»), 1903 On the Road («Ճամբուն վրայ»), 1904 Ancient gods («Հին աստուածներ»), 1908 The Princess of the Fallen Castle («Ինկած բերդի իշխանուհին») The Emperor («Կայսրը»), 1916
իմ ամենասիրելի ստեղծագործություններից է հայ գրողների շրջանում. ինձ թվում է դրանում շատ մեծ դեր ունի նաև գրականության ուսուցչիս մեկնաբանությունը. սա կարդացել եմ դպրոցական տարիքում, հետագայում, երբ արդեն կարդացի Ումբերտո Էկոյի <<Վարդի անունը>>, շատ նմանություններ գտա սյուժետային. օրինակ 2 առանցքային հերոսները երկուսում էլ` վանահայրը և աբեղան, ինչպես նաև երկուսում էլ առկա կույր հոգևորականները, ովքեր իրենք էին իրենց կուրացրել` սեփական աչքերը հանելով: Երկուսն էլ շատ հզոր ստեղծագործություններ են, մի ամբողջ հանրագիտարան հոգևոր կյանքի, այդ կյանքը ներսից տեսնելու, դրա տված առավելությունների ու անհարմարությունների մասին..
Երազում եմ բեմականացումը տեսնեմ😍😍 ինչ հարուստ էր, ինչ մարդկային, ինչ սիրուն.... կարդացի նաև Լևոն Շանթի բանաստեղծություններն ու "Լեռան աղջիկ" վիպերգը.... ուղղակի կարդալ է պետք, աննկարագրելի էր
Հիանալի գիրք է որը կարդացի ընդամենը մի քանի ժամում և այնքան տպավորված էի որ դրանից հետո մի քանի օր ոչինչ չընթերցեցի որպեսզի վերլուծեմ և վերջնականորեն ըմբռնեմ գաղափարը։ Շատ խորը իմաստ կար այս պատմության մեջ… Չեմ կարող նկարագրել թե ինչ անհամբերությամբ էի ընթերցել… Խորհուրդ կտամ ընթերցել բոլորիդ
Հրաշալի գիրք! Այս հոգեբանական դրաման, կյանքում հաստատ պիտի կարդալ մի քանի անգամ։ Մինչ օրս Հայ գրականության մեջ, կարդացածս գրքերից ամենալավերից եթե ոչ ամենալավը։
Սկիզբը ոգեշնչող էր,վերջը՝ հիասթափեցնող։Սպասում էի կամքի դրսևորում,բայց վերջում Աբեղան ինքնասպան եղավ՝հեղինակի ասելիքն էլ հետը։Իհարկե գիրքը ասելիք ուներ ու ասելիքը բավականին խորն էր,բայց համարձակությունը պակասում էր
This entire review has been hidden because of spoilers.