Jump to ratings and reviews
Rate this book

Երկվորյակների արևը

Rate this book
Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձեւանում, տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում, եւ ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի եւ մահվան մտերմության, ինքնության եւ անհետ կորած հոր փնտրտուքների մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը

216 pages, Unknown Binding

First published November 1, 2012

74 people want to read

About the author

Hrachya Saribekyan

9 books14 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
19 (46%)
4 stars
10 (24%)
3 stars
9 (21%)
2 stars
1 (2%)
1 star
2 (4%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Mari.
94 reviews16 followers
June 19, 2015
Էս ինչ տարօրինակ գիրք էր: Սյուժե չուներ համարյա, սաղ հիմնված էր սիմվոլների ու պատկերների վրա: Մահվան մասին շատ էր խոսվում, ոնց հասկացա հեղինակի սիրելի թեմաներից է: Ֆանտաստիկա չէր, բայց ոչ մի ռեալ բան չկար մեջը, ինչ որ երազային, աղոտ ու սյուռ գործ էր, ուժեղ կերպարներ ուներ, ոնց որ բոլորը երազ տեսնեին: Շատ անհասանելի տեղեր ուներ, էնքան խիտ էր կառուցվածքը, որ չէի հասցնում ընկալել բոլոր տեսարանները: Կրոնական սիմվոլիկա ուներ լիքը: Թեթևակի սարսափ ժանրից էլ էր, ու ոչ մի տող չկար, որ տագնապ չունենար մեջը:
հա ու տենց էլ չհասկացա ինչ էր պատահել էն մյուս եղբորը:
հինգ եմ գնահատում, որովհետև ծերից ծեր կուլ տալու գիրք էր: Հեղինակից մի քանի բան էլ եմ աչքի անցկացրել` սաղ մահվան թեման ա իր յուրահատուկ շարադրանքով:



ասում ա `տղան ներքին վստահություն զգաց, որ մահը քնից ծեսով է տարբերվում միայն:
Profile Image for Martin.
7 reviews
June 29, 2024
հասավ այն եզրահանգման, որ աստծո և արևի տարբերությունն այն է, որ աստված երես չի թեքելու իրենից ...

մեղմ ասած կասկածելի եզրահանգում 200 էջ հարցերից հետո:
հա հա, մի տոննա հարց կար գրքում ու վերոնշյալ պատասխանը միայն.. իրոք չեմ խափում, որ էջը բացեք անպատասխան լիքը հարցեր կան գրած: Վայ չէ խափեցի ընդե էն հարութ պապի ՀԱՏՈՒԿ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԻՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԳՐՎԱԾ ցնդաբանությունն էլ կար աստվածաշնչա-տղայի -մոր-հոր-հորոխղբոր վերաբերյալ մի էջուկես..
լավ հետո..
հավանաբար հորինված այս երկվորյակը հեղինակի մանկական «չարություններն ու գաղտնիքներն են» որոնք չկարողանալով ընդունել իր եսի համար հորինել է չար եղբորը, որը պապի անունն ունի ու կարողա ինքն էլ իրա պապի անունն ունի իրականում ու ինչ-որ լուռ պայքար ա
էդ էլ հեչ..
լավ էսքան՞ արհեստական գիրք , որ բոլոր պերսոնաժները աստվածանչի էջերից էին. հարություն առաքելյան, պողոս-պետրոս, թովմաս, տո զաբել, կամ դրանց հակադարձող արև-արեգ--շող-շողերը... ուֆ եսիմ է ..
բա էն խեղճ ագռավներին ուղղված բռնությունը: Մեկ ասում ա ագռավը հոգի չունի, մեկէլ հաջորդիվ աստծուն հարցնում ա -
«ասա ինձ ովքեր՞ են ագռավները»
էլի կար իհարկե բռնություն, բայց, երբ մանուկները գորտ են փչում կարելի է հասկանալ, բայց ագռավասպան հոգևորական հորեղբայրը վերջն ա ուղղակի...

ՏՂԱՅԻ սպտակած մազերն ու դրանց հպանցիկ մի երկու էջում թռուցիկ ինչ որ տենց միստիկ ներկայացումը, վերջինիս տենց ինքն իրանից օտար լինելը..
մի խոսքով իրար չէին կպնում ծերերը , էն էլ ամենուր..

ըստ իս ցանկացած հորինվածք պետք է իրական լինի նույնիսկ ամենաֆանտաստիկ պատկերացումը, բայց այս գրքում ամեն ինչ էր արհեստական ու գեղեցիկ հայերենը չթաքցրեց բովանդակության դատարկությունը.

սա իմ սուբյեկտիվ ընկալման և զգացողության հակիրճ ներկայացումն էր միայն ու թերևս խորը հիասթափությունը ստիպեց այս տողերը գրել
Profile Image for Lida Armenakyan.
31 reviews1 follower
December 15, 2018
եսիմ, լավն էր շատ, հավեսով կարդացել եմ, որովհետեւ գիտեմ ինչն էր տենց հետաքրքրում, կրոնական գաղափարներն ու հատվածները տեղ-տեղ չափազանց շատ էին, բայց գրքի մահվան գաղափարը ու ամբողջ հետաքրքրությունը էդ սաղ կոմպենսացնում էր
Profile Image for arsen hakobian..
256 reviews
July 7, 2020
Թեթև տարօրինակ, տեղ֊տեղ նյարդայնացնող կրոնական գաղափարներով, մի հրաշք գիրք։ Ուղղակի թույն...
Profile Image for Siranush.
42 reviews35 followers
August 29, 2015
Շատ սյուռ գիրք՝ լիքը սիմվոլիկայով: Հավանեցի, տեղ-տեղ ներվերին ազդող հենց կրոնականին էր հասնում, բայց ընդհանուր շատ լավ, մի շնչով կարդացվող գիրք: Ամեն ինչ մահվան թեմայի շուրջ ա պտտվում, ու էդ դզում ա:

...«Լինում է, չի լինում, մի աղջնակ է լինում: Մի անգամ մոլորվում է ու անհետ կորչում»: «Էդ հեքիաթը գիտեմ»-կտրում է տղան: «Սա ուրիշ է, առարկեց պապը,-հաստատ էս մեկը չգիտես: Ծնողները չեն գտնում նրան: Մտածում-մտածում են՝ ոնց գտնեն իրենց աղջկան, ու որոշում են են քար կանգնացնել և այդ քարի վրա պատկերել աղջկա նկարը»: «Ինչի՞»: «Որ փոքրիկ աղջիկը քարի նկարով ճանաչի իրեն ու չհեռանա մոտից...»
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.