Հրատարակությունը ներկայացնում է հայ գրականության ամենաառեղծվածային և ողբերգական գործերից մեկը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»։ Ժանրը Չարենցն ինքը բնորոշել է իբրև «պոեմանման վեպ»: Երկը գրվել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում։ Զուգընթաց այն տպագրվել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925)։ Վեպն առաջին անգամ լույս է տեսել Երևանում, 1926թ.։
Yeghishe Charents (Armenian: Եղիշե Աբգարի Չարենց; March 13, 1897 – November 29, 1937) was an Armenian poet and public activist. Charents was one of the most outstanding poets of the twentieth century, touching upon a multitude of topics that ranged from his experiences in the First World War, socialism, and, more prominently, on Armenia and Armenians.
An early champion of communism, Charents joined the Bolshevik party, but as the Soviet state clamped down on nationalism in the 1930s, he gradually grew disillusioned with Stalinism and was later executed during the 1930s purges. Yeghishe Charents was born Yeghishe Soghomonyan in Kars, then a part of the Russian Empire, in 1897 to a family involved in the rug trade. He first attended an Armenian, but later transferred to a Russian, technical secondary school in Kars from 1908 to 1912.[1] In 1912, he had his first poem published in the Armenian periodical Patani.[2] Amid the upheavals of the First World War and the Armenian Genocide in the Ottoman Empire, he volunteered to fight in a detachment in 1915 for the Caucasian Front. Sent to Van in 1915, Charents was witness to the destruction that the Turkish garrison had laid upon the Armenian population, leaving indelible memories that would later be read in his poems.[1] He left the front one year later, attending school at the Shanyavski People's University in Moscow. The horrors of the war and genocide had scarred Charents and he became a fervent supporter of the Bolsheviks, seeing them as the one true hope to saving Armenia.
Charents joined the Red Army and fought during the Russian Civil War as a rank and file soldier in Russia and the Caucasus. In 1919, he returned to Armenia and took part in revolutionary activities there. A year later, he began work at the Ministry of Education as the director of the Art Department. Charents would also once again take up arms, this time against his fellow Armenians, as a rebellion took place against Soviet rule in February 1921. A victim of Stalinism, he died in prison. He was rehabilitated in 1954 after Stalin's death. His works were translated by Valeri Bryusov, Anna Akhmatova, Boris Pasternak, Louis Aragon and others. His famous poems are: Three songs to the sad and pale girl...", poems (1914) "Blue-eyed Homeland", poem (1915) "Soma", poem (1918) "Charents-Name", poem (1922) "Country of Nairi" (Yerkir Nairi) (1926) "Epical Sunrise", poems (1930) "Book of the Way", poems (1933-34
Օրը կգա -եւ նորից, բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք -կելնե, կհառնե ահասաստ, նաիրյան ոգին. կորովը, ուժը հազարամյա -նաիրյան աշխարհի... Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա -երկիրը Նաիրի...
Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում
Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա: Ապրում է, աներեւույթ մեր ամեն ինչում:
Բայց ո՞վ է կամ ի՞նչ է նա -ահա ամենաէականը: Գիտեմ, որ նա -կա, եղել է եւ հին է, որպես իմ արյունն է -հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,-կորչում է, դառնում է աներեւույթ, ցնդում է, որպես ծուխ կամ ցնորք:
Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներեւույթ, կանչում է -ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից -կանչում է նա: Ո՞վ է լսում: Ով էլ որ լսում է -շա՞տ բան է հասկանում: Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը -շա՞տ բան եմ հասկացել: Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում-մտերիմ, կանչում -անվերջ: Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ-սրտով, սիրել նրան:
Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ...
-Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես-նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ եւ ի՞նչ պիտի լինենք վաղը:
Ու ինչքան շատ է արձագանքում այս «այլակերպ» վեպը մեր ներկայի հետ։ Ոչինչ չի փոխվել, քանի որ նայիրադավաճանությունը, նայիրաստորությունը, նայիրափոքրոգությունը նույնն է մնացել։ Իսկ Չարենցը հանճարեղ է։
«Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. Ուղեղային մորմոք. Սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն- կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով»: Չարենցի հետ Երկիր Նաիրին են փնտրել բազմաթիվ ընթերցողներ, «սույն այս պոեմանման վեպում» նրանց աչքերի առաջով անցել են բազմաթիվ նաիրցիներ. հանրահայտ Մազութի Համոն ու Մառանկոզ Նշանը, Գեներալ Ալոշն ու Տելեֆոն Սեթոն և այլք… Եվ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Հայաստանի մասին պատմող մոդեռնիստական ուտոպայի վերջում թերևս գտել են այն երկիրը, «որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի, որովհետև այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործուն են հողի ու աշխատանքի հետ»:
Հայաստանի ազգային գրադարանի ամենապահանջված գրքերի ամենամսյա տասնյակի՝ իմ փոքրիկ review-ից: 2019-ի սեպտեմբերյան տասնյակում Չարենցի այս երկն առաջին տեղում է:
Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը եւ Մեռելի Ենոքը, ինչպես եւ այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած, նայում էին բերդին: Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՜, մերո՞նք ընչի չեն կրակե...»,- ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած:-
Կարծում եմ սա պետք է պարտադիր կարդա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Կարդացածս արձակի լավագույն նմուշը չէր որպես գեղարվեստական ստեղծագործություն, բայց Չարենցն ինքն էլ է այդ կարծիքին եղել, սակայն կերպարների ու գործընթացների տեսանկյունից շատ հետաքրիր տեքստ էր, քաղաքական անալիզի փորձ։
Չարենցի չգնահատված արձակը։ Մի սիրուն մեջբերում եմ բերել բոլոր նրանց համար, ովքեր մտածում են՝ արժի՞ կարդալ, թե՞ ոչ.
Մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում եւ ոչ մի Մանուկ Աբեղյան, որ զբաղվեր այդ չամիչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ,- եւ ես, նույն հարգելի Հաջու տերմինով ասած՝ «քամի կուլ տվող» նվաստս էի, որ առաջին անգամ զբաղվեցի այդ քերականական հարցով եւ գլխի ընկա, որ «Նաիրի» բառը ոչ թե գոյական է, այլ- եթե միայն կարելի է քերականության մեջ այսպես ասել- «մազութի համոյական».
Եւ իսկապես ի՞նչ է Նաիրին... Երեւի այն՝ ինչպես եւ «Մազութի Համոյի», այնպես էլ ամեն մեկիս ուղեղում է ապրում, որին շատ կուզեինք դուրս մղել մեր ուղեղից եւ դարձնել այդ միֆը «Նաիրի» իրականություն....
Իմ սիրած տողերը վեպից՝ «....կենդանի մնացածներից շատերն արդեն ազատ են վերոհիշյալ ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից եւ այսօր իրենց երկիրն են շինում—մի երկիր, սակայն, որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի, որովհետեւ այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործ ունեն հողի ու աշխատանքի հետ....»
Իսկ ինչպե՞ս կգրեր Չարենցը, եթե ապրեր մեր օրերում։ Զուգահեռները չափից դուրս շատ են, նույնն է նաև "նաիրասիրության" մեր յուրօրինակ ընկալումը, որը, կարծես թե, հարյուր տարվա մեջ ոչ մի փոփոխություն չի կրել։ Տեղում են նաև "սոխ ու ոսոխը", Կարոն ու Համոն ու բոլոր բոլորը։
Առաջին գլխում բերված նկարագրություններով Չարենցը շատ նման է Իվո Անդրիչին (ավելի շուտ Անդրիչն է նման Չարենցին, չէ որ նա մի քանի տասնամյակ հետո է գրել) և վերջինիս "Դրինայի վրայի կամրջին", ուրիշ հարց է, որ 20-ականներին Չարենցին ոչ ոք Նոբելյան մրցանակ չէր տա այս գործի համար։ Ու թերևս նաիրցիներից բացի քչերը կկարողանան իրապես հասկանալ այն վիշտը, որը կա Երկիր Նաիրիի տողերում։
Շատ դիպուկ ու գեղեցիկ հատվածներ կային գրքում, բայց անդադար կրկնողությունը նյարդայինացնող էր: Առանցքային գաղափարն արտահայտելու համար ստեղծագործությանը 50 էջը լիվին բավական կլիներ: Անտեղի ձգձգված «սյուժեն» ձանձրացնող էր շատ: Գիրքին հստակ ժանր տալ ճիշտ չի լինի, որովհետև գեղարվեստականի ու ոչ գեղարվեստականի յուրահատուկ խառնուրդ էր: Ընդհանուր առմամբ՝ միտքը հիանալի էր, մատուցումը՝ հիասթափեցնող:
Ինչպես որ սպասում էի, շատ նման էր վերջին տարիներին մեր, հատկապես արցախցիների, (վեր)ապրածին: Տեղ-տեղ կարծում էի, որ ավելի խորը սոցիալ-քաղաքական ակնարկներ կարող էին լինել, որովհետև վեպը բնույթով նաև շատ սոցիալ-քաղաքական է։
Հետաքրքիր էր Չարենցի պոեմանման վեպի Կարսը համեմատել Փամուքի «Ձյան» Կարսից մնացած հիշողությունների հետ։
«Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ»։
«Պոեմանման» այս վեպն առաջին անգամ կարդացի, երբ ուսանող էի ու պետք էր «Հայոց գրականություն» առարկայի քննությունը ստանալ։ Դասախոսը հիմա չեմ հիշում ով էր, բայց չարենցագետ էր, ու «արագ ստանալու» համար խորհուրդ տվեցին՝ Երկիր Նաիրին։ Ոչինչ չհասկացա։ Թերթում էի։ Երբ հրատարակությունն էին պատրաստում, ավելի ուշադիր էի։ Հրաշք։ Չարենցին, գրականության դպրոցական ծրագրից միայն «հին աշխարհը քանդենք, նորը կառուցենք», ու նորը՝ միայն սոցիալիստական, այսպես էի հիշում, ավելի շուտ՝ այդպես էր մատուցվում։ Պարզվեց՝ չէ։ Չէ էլի։ Ուրիշ էր։ Ու անսպասելի։