Jump to ratings and reviews
Rate this book

Խոստովանություն

Rate this book
Գրքի էլեկտրոնային գիրքը անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։
Հրատարակությունն ընդգրկում է Արտաշես Քալանթարյանի (1931-1991) «Կանխամտածված սպանություն», «Գրվեց ապառաժ քարին», «Հանրապետության օրինակելի քաղաքացին», «Մովսես ապերը» և «Սիրի՛ր մերձավորիդ» վիպակները, որոնք նվիրված են մեր կյանքի տարբեր կողմերին, մարդկային բարդ փոխհարաբերություններին. նրանցից յուրաքանչյուրը իսկապես յուրօրինակ մի խոստովանություն է։

306 pages, ebook

First published February 1, 1987

4 people are currently reading
41 people want to read

About the author

Artashes Kalantarian

4 books1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (45%)
4 stars
4 (20%)
3 stars
6 (30%)
2 stars
0 (0%)
1 star
1 (5%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
June 28, 2014
Վիպակներն առաջին իսկ պարբերությունից ծանոթ թվացին։ Չգիտեմ ինչու, միգուցե հեռուստաբեմադրություններն էի տեսել։ Հազվադեպ, բայց երբեմն որոշ գրքերից հետո տխրում եմ, շատ եմ տխրում, ասես հերոսների վիշտը, դժվարությունները, ցավը, հոգսը, տագնապը, դառնությունը, հիասթափությունը իմն է։ Հենց այդպիսին է գիրքը։ Կարծում եմ, ինչ-որ ժամանակ անց անպայման կվերադառնամ այս գրքին։ Անպայման նայեք։ Գիրքը փնտրեք Apple Ibook-ում, Google Play-ում, Amazon-ում։
Profile Image for մարիօ.
65 reviews13 followers
December 23, 2015
Շատ կոլորիտով գիրք էր, գյուղ-քաղաք հակասություններով, ժամանակաշրջանի մարդկանց բնորոշ հաջողություններով ու անհաջողություններվ, դժվարություններով ու մարդկանցով։ Խորհրդային շրջանի մարդու մասին շատ էի լսել, բայց էս գիրքը շատ պատկերավոր էր, ու էն չէր ինչ մենք կարդում ենք չոր ու ցամաք գրքերում։ Շատ մտերմիկ ու հարազատ լեզվով ա գրված, առանց ավելորդ բառերի, բայց հումորով ու լավատեսությամբ։ Մի խոսքով՝ եթե ուզում եք իմանաք, թե խորհրդային տարիներին ինչեր էին կատարվում մեր գյուղերում ու Երևանում, կարդացեք։
Profile Image for Ruby Rue.
146 reviews17 followers
October 2, 2024
Բարդ ա էս գրքին գնահատելը։ Տեղ-տեղ սաստիկ հավանել եմ, տեղ-տեղ` քֆրտել։ Բայց հեղինակն իրոք կարողանում ա կերպարներ ստեղծել ու լարված պահել ընթերցողին։
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.