«Հիսուսի կատուն» հայ արձակագիր Գրիգի պատմվածքների ժողովածուն է։ Հրատարակվել է 2015 թվականին, «Անտարես» հրատարակչության «XXI.արդի հայ արձակ» մատենաշարով։ Վերահրատարակվել է 2017 և 2019 թվականներին: Խմբագիրը Գուրգեն Խանջյանն է, հրատարակման խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը, բաղկացած է 168 էջից։
«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ
Visnotaļ interesanti. Kā jau grāmatas anotācijā pieteikts, 20 īsstāstu sižetus iedvesmojusi autora bērnības pieredze un empātija pret personāžiem, no kuriem vairums novēršas - nabadzīgiem māksliniekiem, bezpajumtniekiem, citā domu pasaulē dzīvojošajiem. Šajā ziņā autors šķiet līdzīgs stāsta "Makintošs" varonim - žurnālistam, kuram redaktors uzdot sagatavot "materiālu par kādu bezpajumtnieku", turklāt "esot jāizraugās tāds personāžs, kurš, neskatoties uz to, ka atrodas sociālo kāpņu pašā apakšā, tomēr nebūtu zaudējis cilvēcisko seju un spētu lasītāju aizkustināt". Šim sarkasmam sanāk dubulta nozīme - uzspēlēti aizbildnieciskais tonis slēpj arī bijību pret bezpajumtniecību kā mūsdienu radikālās askēzes formu, pat ja ne brīvprātīgu, kas varbūt nemaz nav tik tālu no 3.gs tuksnešu tēviem.
Man vienmēr ir interesanti vērot, kā stāstu secība stāstu krājumā ietekmē kopējo noskaņu. "Jēzus kaķis" veidojas kā atvars, kā virpulis, kas ierauj bezpalīdzīgo lasītāju. Iesākums mierīgs, pirmie stāsti vairāk kā nesteidzīgas skices - par mākoņu gleznotāju, kurš ir ateists "pēc Dieva prāta" un tic, ka "ateisms ir Viņa ziņā", par ielu tirgoni, kura izteiksmes veids, runājot par grāmatām, līdzinās kokam: "viņa teiktais patiesi līdzinājās kuplam kokam, kas, stiepjoties uz augšu, sazarojas arvien vairāk, un tā vien šķiet, ka ietieksies bezgalībā". Parādās pirmais sānsolis maģiskajā reālismā par gleznu, kurai jāpiemēro apcietinājums, un kaķi, kas spēj glābt no nāves, un arī vieglā sirreālismā par vīru, kas novēro un kolekcionē cilvēku gaitu. Virpulis sāk uzņemt apgriezienus, vārnas spriež cilvēkam tiesu un izpilda nāvessodu, šķietami vienkāršajā titulstāstā par bērnības atmiņām ieslēpti nozīmju slāņi, stāstā par pagrabu tur dzīvojošie laikam jāuztver kā dzīvi apraktie, un nav brīnums, ka turpinājumā ir neizskaidrojamas šausmas paša galvā un pilna pasaule ar spalvām. Lai pavisam apdullinātu lasītāju, sirreālismam un fantastikai pa vidu ir smalki elēģisks stāsts par nesteidzīgām stundām dārzā un bērna jautājumu "Mammu, kad tu skaties uz mani, tu arī redzi mākoņus?" Krājuma otrajā pusē visi stāsti kopā vienā virpulī, tēli no viena stāsta pārceļo uz citu, no protezēšanas klīnikas Vācijā aizved fantasmagoriskos neceļos uz Suņu pilsētu. Līdz pašās beigās lasītājs kopā ar autoru un stāsta varoni izmisīgi tur durvju rokturi, lai neļautu ienākt Neredzamajam cilvēkam.
"Jēzus kaķis” nav izklaidējoša lasāmviela, bet ievelk un pēc tam ilgi neatstājas.
Viena lieta gan ļoti kaitināja - trūcīgās tulkotāja piezīmes (patiesībā ir tikai viena – grāmatas beigās), kas man liek domāt, ka palaidu garām kādas interesantas nianses, jo, piemēram, teikuma "Pēc Mrtoša ārienes bija grūti spriest, kā viņš ticis pie tādas iesaukas" konteksts paliek nepaskaidrots.
Եսիմ, միշտ էլ պատմվածքներ չեմ սիրել, բայց ասի փորձեմ, կարող ա դուրս գա։ Գրական ոճը շատ սիրուն էր ու հաճելի էր տողերը կարդալը, բայց պատմվածքներից մենակ մեկ-երկուսը հավանեցի։ Չեմ կարող ասել, որ վատ գիրք է, չէ, ուղղակի իմ համար չէր ։)
Հիսուսի կատուն շատ միապաղաղ էր ու միջին հետաքրքրության, բայց -մինչ այս կարդացածս ժամանակակից հայ գրականության լավագույն նմուշներից էր, -ասելիքը շատ էր ու հագեցած, -մեջը էն Երևանն էր, որը ես սիրում եմ (սուբյեկտիվ), -մարդամոտություն կար, հավես կար, կայֆ կար, -այլ գրքերի պես «զգացմունքային օրագիր» չէր, գրողը մտածել էր նաև ընթերցողի մասին, հարգանքներս:
Գրքի այլընտրանքային վերնագիրը կարող էր լինել «Yerevan Noir»։
Ամեն ինչ շատ հուսահատ, բայց նուրբ ու գեղեցիկ էր: Որոշ պատմվածքներ, բնականաբար, ավելի ազդեցիկ ու լավն էին քան մյուսները, բայց բոլորն էին ունեին ասելիք, որ շատ հայկական-երևանյան էր։
Formas ziņā vienkārši stāsti ar pārsteidzoši skaistiem un apcerīgiem fināliem. Stāstu krājums, kas tik pat labi ir romāns-mozaīka, kur visas daļas ir savstarpēji saistītas.
An intense and sometimes monotonous reading experience where whether you want it or not you are sucked into the unseen world of outcasts and lonely souls and you can’t get rid of them anymore. What begins calmly and predictably and realistically, halfway through magical realism takes over and it becomes a vague mosaic narrative where just when you think you have all the pieces in your hands they slip out just as quickly. Intruiging, magical and harsh.
Not a book for a good feeling, but an intense literary experience and my first introduction into contemporary Armenian literature.
Գրիգի պատմվածքները կարդում ես, ուզում ես տեսնել ամպերի նկարը, համեմատել դրանք կայարանի ամպերի հետ, Արտակի ճոճանակին նստած ուտել պապի այգու խնձորներն ու մտածել Մակինտոշի, Կամիլի ու աֆղանստացիների ճակատագրերի մասին, ու էլ երբեք, երբեք անտարբեր չանցնել Մաշտոցի գրքի տաղավարի ու Աբովյան փողոցի նկուղային ատամնաբուժարանների մոտով։ Մեկ էլ տեսար` մոխրագույն ճամպրուկ գտար...
Այս գիրքը գնելիս, ինձ առաջին հերթին հետաքրքրեց անսովոր անվանումը։ Սպասում էի ինչ-որ բարդ կրոնական, փիլիսոփայական տեքստեր։ Սակայն գիրքն բնավ այդպիսին չէ։ Այն մոտ է, հարազատ և ջերմ։ Պատմվածքները պարուրված են Երևանյան շնչով։ Գրքի էջերից մեզ են հասնում չափազանց հայ, այնքան ՄԵՐ հերոսների ձայներ։ Կարդալուց հաստատ կհիշեք Երևանի ձեր բոլոր սիրելի անկյուններն ու վայրերը, իրենց կոլորիտային բնապատկերներով ու բնորոշ մարդկանցով։ Ես փակում աչքերը, տեսնում եմ ԵՊՀ բանասիրության մասնաշենքը, որի դրպասների մոտ նստած է ցոգոլ կամ արևածաղիկ վաճառող տատիկը, իսկ օպեռայի տարածքում արդեն հարազատ դարձած գրիչ վաճառող պապիկի կերպարն է առաջ գալիս։ Կարծես, անբաժան են նրանք այս քաղաքից։ Սակայն ի՞նչ գիտենք մենք նրանց մասին։ Ի՞նչ ճամփա են անցել մինչև տվյալ վայրում հանգրվանելը։
Բոլոր պատմվածքների կենտրոնում «պուճուր մարդու» խնդիրն է։ Գրքի հերոսը հենց նա է՝ նեղված, ամենը կորցրած, բայց ունակ կարդալու, մտորելու և երազելու։ Երևանյան շունչ, Հայաստանի արև և համամարդկային խնդիրներ- այս են ժողովածուի հիմնական բաղադրիչները։ Թեթև կարդացվող գիրք է, բայց չնայած այդ թեթևությանը բարձրացնում է լուրջ թեմաներ․ մարդկային կյանքի և այդ կյանքում ունեցած դերի մասին։ Ստիպում է մտածել, վերաարժեվորել, գնահատել ունեցածը, խուսափել անհիմն քննադատելու մոլուցքից։ Եվ այդ ամենը գրված է այնքան անկեղծ,որ թվում է կարդում ես մի մարդու օրագիր, որտեղ կա հոգի և միտք։ Շատ հավանեցի հեղինակի գրելավոճը։ Հիշեցնում էր ռուս դասական Գոգոլի ստեղծագործությունների աուռան։ Իսկ նկարագրությունները չափազանց իրական էին։ Հիսուսի կատուն էլ մարմնավորեց հրաշքների նկատմամբ հավատը կորցրած և երազանքների թևերը անխիղճաբար պոկող մարդկանց կողմից հալածվող զոհի գաղափարը։ Կարծում եմ, ժամանակ առ ժամանակ ուղղակի անհրաժեշտ է ընթերցել այս կարգի ստեղծագործությունները, որպեսզի չպարփակվենք մեր կաղապարի մեջ, նայենք և ամենակարևորը տեսնենք աշխարհը մեր շուրջ և փորձենք օգտակար լինել նրանց, ով մեր կարգին ունեն. երբեմն ուղղակի լավ զրուցընկեր և ունկնդիր լինելով։
պատմվածքները շատ լավն էին ու հաջող հավեսով ընթերցվում ա, հետո բավականին երկար հիշվում, առա��ձնացնելու սիրուն տողեր էլ ահագին կային հետաքրքիր ա ու ինչ-որ տեղ կլանող <3
Երևանյան գրախանութներից մեկում դրամարկղի մոտ նստած աշխատակիցն այնքան ոգևորվեց, երբ տեսավ, թե ինչ գիրք եմ ընտրել, որ երբ տուն վերադարձա, նկատեցի, որ երկու անգամ է գիրքը «անցկացնել» ու կրկնակի գումար գանձել... ու, չնայած թյուրիմացությանը, տեսնելով նրա անկեղծ ոգևորությունը, անհամբեր սպասում էի, թե երբ եմ հարմար առիթ ու պահ ունենալու, որ գիրքը վերջապես ընթերցեմ... Պահը եկավ... հիշում եմ պատմվածքներից մեկի անունն էլ նշել էր, ու ասաց, որ այն շատ-շատ լավն է... ու թեև, պատմվածքի անունը մոռացել էի, բայց վստահ էի, որ հենց հասնեմ դրան, անպայման կիմանամ, թե որի մասին էր խոսքը...այդպես էլ չիմացա... ընդհանուր լավ պահեր կային… հեղինակը ջանք էր դրել, մտածել , բայց, մի տեսակ ծանր ու ինչ-որ անախորժ զգացումով «հետնահամ-զգացողությունից» ավել մեջս հետք չթողեց... անշուշտ շատ լավ է, որ նման գործեր գրվում են, բայց իմ ու այս գրքի «հարաբերությունը» կարճ... անցողիկ ու մի քիչ անտարբեր ստացվեց...