Jump to ratings and reviews

Սպանել Փրկիչին

«Սպանել Փրկչին» և «Հիստերիաներ» վիպակներում մի կողմից՝ պատմական անդրադարձով, մյուս կողմից՝ արդի մարդու հոգեբանության պեղմամբ քննվում են Քրիստոսի և քրիստոնեության էությանը վերաբերող գոյաբանական հարցեր։

318 pages, Paperback

First published January 1, 2001

Loading...
Loading...

About the author

Gurgen Khanjyan

18 books25 followers
Gurgen Khanjyan is a well-known contemporary writer and playwright. He is the author of ten books, including several novels, plays and short story collections. He has worked for the public television and radio, has been published in various newspapers and literary magazines. His works were translated into Russian, Persian, Romanian and English. He is the editor of “Gretert” literary newspaper of the Armenian Union of Writers. He translates literature from Russian into Armenian. Plays by Gurgen Khanjyan are staged in Armenia and Diaspora. For his fiction and plays he was awarded with the Prize of the Government of Armenia, Writer’s Union of Armenia and “Narcis” literary magazine.

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
11 (61%)
4 stars
4 (22%)
3 stars
1 (5%)
2 stars
2 (11%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Aren).
33 reviews1 follower
March 13, 2026
Էն որ ասում ա՝ բառերով չեմ կարա նկարագրեմ, բայց առանց դրանց էլ ոչնչի ունակ չեմ։ Խանջյանի մասին շատ էի լսել, ու ինձ շատ էին խորհուրդ տվել, ու ես գիտեի, որ իմ հեղինակն ա դառնալու, սրտիս հեղինակը, ես կարդացել էի որոշ հոդվածներ նրա մասին։ Չեմ հավատում կանխորոշված հանդիպումների կամ նման խորհրդավորության քողով ծածկված երևույթների, բայց ես բոլոր հնարավոր գործերից էս եմ առաջինն ընտրել։ Գուցե որովհետև ինտրիգային էր առաջին վիպակի վերնագիրը, գուցե որովհետև… չէ, հստակ ու միանշանակ պատասխան ու պատճառ չկա, ես ՊԱՐԶԱՊԵՍ ընտրել եմ սա, ընկերուհիս էլ մի ուրիշ գործ ընտրեց, միասին ուրախ-ուրախ տուն վերադարձանք։ Ու համարձակվում եմ ասել՝ ուրախ էի, որովհետև գիտեի, որ ազդեցությունը մոտալուտ ա, ազդեցությունը ուր որ ա կգա ու կրկին կթափանցի իմ կյանք։
Նախ ասեմ, որ երկու վիպակների առանցքային բաղադրիչը գոյաբանական հարցադրումներ են՝ կապված քրիստոնեության, հավատի, Քրիստոսի հետ։ Ու գուցե խորշեն էս փաստից բազմաթիվ աթեիստներ, հավատացեք, որ էստեղ շատ բան կգտնեք։ Ես էլ եմ անհավատ, բայց էջերի սահմաններում շատ հաճախ հանդիպում էի ինձ։
Առաջին վիպակը, իմ ընկալմամբ, մի մարդու մասին ա, որը երկար ամիսներ (տարիներ, դարեր) շարունակ փնտրում ա ոմն բարձրյալի, բայց էդպես էլ չի գտնում։ Ոչ թե որովհետև չի ուզում, այլ միշտ խանգարում են հանգամանքները։ Գլխավոր հերոս Չումակին քրմապետը պատվիրում ա գտնել Հրեաստանում քարոզներ կարդացող ու իրեն որպես Փրկիչ ներկայացնողին ու սպանել վերջինիս։ Էս սպանելու թեման, ըստ իս, երկրորդական ա։ Կարևորը հենց էդ ամիսների անխոնջ փնտրուքն ա, որ անարգասաբեր ա, պտուղ չի տալիս էդպես էլ։ Մարդիկ խոսում են Նրա մասին, լալով պատմում, որ բուժվել են, փեշին դիպչել ու ապաքինվել են, տեսնում են Նրան, բայց մեր հերոսն էդպես էլ չի հանդիպում նրան։ Նույնիսկ պատանքով ծածկված մարմինը չի տեսնում։ Մենակ էդ սավանն ա տեսնում։
Հետևություններն ինքներդ արեք։
Իսկ երկրորդ վիպակը՝ «Հիստերիաները», ուղղակի մտել ա սիրտս։ Էնքա՜ն սիրուն էր։ Մի մարդու մասին ա, որ ինչ-որ անձավում ա հայտնվել (ամենայն հավանականությամբ, ոչ երկրային, ոչ երկնային, այլ միջերկրային անորոշ տարածության մեջ ա), ու դեռ հավատում ա, որ իր անորոշ վիճակի վերջը մոտ ա, որ լուսաճաճանչ հրեշտակները գալու են, փրկվելու ա ինքը, ու էդ երկար ու ձիգ օրերի (գուցե ամիսների, տարիների. էական չի, քանզի ինքն էլ ա ասում, որ ինքն անժամանակ ժամանակ ա ապրում) վախճանը մոտ ա։ Անընդհատ հիշում ա անցյալը, ընկերներիս, բուժարանում հայտնվելը, իր հակառակորդ անհավատին, պոռնիկ Մարիամին, որին կարճ ժամանակով «դարձի ա բերում», ու էդ անցյալի հուշերն են, որ կենդանի են պահում։
Ես ավել բան չեմ ասի, առանց էդ էլ՝ շատ բան գրեցի, բայց էս վիպակներով մեկնարկվում ա իմ խանջյանական էրան։ Էսքանը🙃
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
140 reviews9 followers
December 25, 2022
Խանջյան🤍 Հետաքրքիր մոտեցում էր, իր ուրույն ոճով...
Profile Image for Luse Hakobyan.
2 reviews
January 22, 2024

Սպանել Փրկչին վիպակը բավականին հավանեցի: Հետաքրքիր էր Խանջյանի ոճը: Պատմվածքներն ամբողջությամբ չկարդացի, սակայն դրանցից մեկը (կարծեմ`թվով երկրորդ պատմվածքը) շատ հավանեցի:
Displaying 1 - 5 of 5 reviews