Վեպը նվիված է մեր օրերի մարդկանց կյանքի պատկերմանը: Կենտրոնական հերոսը մեր կողքին ապրող և ստեղծագործող հայ մտավորականն է՝ հայրենիքից մինչև սփյուռքի ամենահեռավոր անկյունները ձգվող հետաքրքրությունների իր լայն ընդգրկումով, ժամանակի մեծ ու փոքր հոգսերով, անցյալի ու ներկայի սթափ զուգակշռով և XX դարի հրատապ խնդիրների տենդոտ ինքնայրումով: Վեպը գրական մամուլում տպագրվել է ՛՛Դատարկ աթոռներ՝ ծննդյան տոնին՛՛ վերնագրով:
Vardges Petrosyan, a prominent novelist, playwright and essayist was born in 1932 in the village of Ashtarak in the Ararat Valley, where he spent his childhood years, finished school and began writing his first verses.
In 1954 he graduated from the Yerevan University and started writing for several youth newpapers. As a newspaper correspondent he travelled all over his native Armenia and throughout the entire Soviet Union—from 'Yakutia in Eastern Siberia to Karelia in the northwest of the country.
His first collection of poems, "The Ballad of Man", came out in 1958, to be followed by collections of essays, feature stories and tales.
Vardges Petrosyan is best known for his novels "The Last Teacher", "Letters from the Small Stations of Childhood", "The Ani Drugstore", "The Armenian Sketches" and also for his play "The Heavy Weight of Hippocrates' Hat". Petrosyan is a winner of the Armenian Republic's State Prize and Komsomol Prize.
In 1966 he became the editor-in-chief of an Armenian youth monthly "Garon" (Spring) where he worked till 1975 when he was elected the First Secretary of the Board of Writers' Union of Armenia.
Ստեղծագործությունը դուրս շատ եկավ, անպայման կարդացե՛ք:
Բավականին արագ կարդացվեց, թեև երկար պաուզաներով էի կարդում, ամեն անգամ 50-100 էջ առաջ գնալով:
Վարդգես Պետրոսյանին ամենասիրելի գրողներիցս մեկն եմ համարում՝ ակտուալություն, պատումի կերտում, խորը ու հետաքրքիր կերպարների կերտում, լեզվի կիրառման մասին էլ խոսքերն ավելորդ են:
Գրքում մի քանի պատում կա, որ տարբեր գլուխներում ոչ այդքան ուղիղ ձևով ի հայտ են գալիս: Կարծես մի քանի թեզ լինի, ու գրողը տարբեր համատեքստերում զանազան փաստարկներ է բերում՝ դրանք պաշտպանելու համար:
Մտածելու շատ առիթ տվեց գիրքը՝ սփյուռքից ու ցեղասպանությունից մինչ սեր ու ընկերություն:
«Սովորի՛ր տառապել, բայց չճչալ, և մի գրիր այն ինչ չես ապրել: Գրողը, անգամ, եթե նկարագրում է իր հերոսի ձի նստելը, իսկույն կարելի է կռահել այդ գրողը ձի նստել է, թե ոչ»: Այս խոսքերից հետո էլ ավելի համոզվեցի, որ իրականությանը մոտ պատումներ է Պետրոսյանը գրի առել՝ սկսած Սյուզիի պատմությունից մինչ սփյուռքահայերի հետ զրույցները:
Շատ իրական էր, է՜: Դեռ երկար կարող եմ գրել, բայց լավ է ստեղ էլ կանգնեմ:
This entire review has been hidden because of spoilers.
Կոտորածների ժամանակ կորցրած հարազատների պատվին Նունե մայրիկի սենյակում կախված է քսանյոթ դատարկ շրջանակ, տապանաքարի վրա փորագրված է քսանյոթ անուն։ Նրա ծննդյան տոնի աթոռները կմնան դատարկ, իսկ տապանագրերը կկրկնապատկվեն, քանի դեռ 85 ամյա մոր զավակները իրենց Հայաստանը գտել են Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում և Լիբանանում։
Աննկարագրելի լավ գործ, որի ամեն մի էջում կարևոր ասելիք կա։ Եկա եզրակացության, որ մտավորականի կերպարը՝ Վարուժան Շիրակյանը, հենց Վարդգես Պետրոսյանն է, որն իր տագնապներն ու հույզերը գրի է առել համարձակ ու դառը իրականությունը պատկերող քննադատական արտահայտություններով՝ ուղղված սփյուռքահայությանն ու թրքությանը։ Շատ ինֆորմատիվ էին միջանկյալ գլուխները, որոնք քաղված էին Աբդուլ Համիդի առաջին քարտուղար Մուստաֆա Նեդիմի «Հայ եղեռնը. իմ վկայություններս» ստեղծագործությունից։
- Չտեսա՞ր, չզգացի՞ր մեր սերը, կարոտը... - Տեսա, զգացի... Նույն փողոցի վրա երեք ակումբ՝ իրարից խռով, հինգ ռադիոկայան, որ նույն ալիքով և նույն ժամերին են հաղորդում տալիս, որ իրար խանգարեն, երկու-երեք վարժարան, որոնց աշակերտները, բոլորն էլ հայ, առիթ են ման գալիս, որ իրար քիթմռութ արյունոտեն, երեք թերթ, ու ամեն էջում բզկտում են իրար, կիսված եկեղեցի և, կներես, հայրենիքի առևտուր՝ մեծածախ ու մանրածախ... Արարատո՞վ կուզեք, թե՞ առանց Արարատի, ծովից ծո՞վ կուզեք, թե՞ առանց ծովի, 1918-ի մայիսով կուզե՞ք, թե՞ 1920-ի նոյեմբերով... Եկա, տեսա, սարսռացի։
Վարդգես Պետրոսյանի այս վեպն իմ սրտում իրեն հատկացված անկյուն ունի։Ճ Գիրքը հագեցած է ընտանեկան, սիրային ու ընկերական հարաբերությունների խառնաշփոթով, որը հատուկ է ամենահասարակ մարդուն։ Գիրքը սկսվում է Նունե տատի ծննդյան նախապատրաստություններով, որի հյուրերի ցանկում նրանց աշխարհասփյուռ հարազատներն են, ովքեր կրում են գաղթականի ճակատագիրն իրենց ուսերին։ Իրադարձությունները զարգանում են մեծ ընտանիքի անդամների հոգսերի, կյանքի ու տարատեսակ հարաբերությունների նկարագրություններով ու բացահայտումներով, զուգահեռ իրականությունում պատմելով գաղթական հարազատների դժվարությունների մասին, ովքեր ջանում էին Նունե տատի ծննդյան օրը Հայաստանում լինել, սակայն ոչ բոլորին է հաջողվում դա անել․․․ Վեպն իր հանգուցալուծումը գտնու է հենց ծննդյան օրը․․․