Սույն գործը անկախ Հայաստանի 90-ականների հիշարժան դեպքերի, իրադարձությունների տարեգրությունն է՝ ականատես-գրողի վավերագրական, հավաստի տվյալներով: Յոթ մասից բաղկացած գրքի «Գաղութը» գլխում ՀՀ բանտերի, գաղութների իրավիճակն ու գողական աշխարհի նիստուկացն է, որի վկան է եղել հեղինակը՝ պարբերաբար շրջագայելով բանտերում եւ գրողի քննախույզ հայացքով հետազոտելով կալանավորների աննախանձելի միջավայրը։