Էլեկտրոնային տարբերակը անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ Հրատարակությունն ընդգրկում է ֆրանսագիր հայ արձակագիր Վահե Քաչայի (1928-2003) «Արարչի ութերորդ օրը» վիպակը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ։ Վիպակի առանցքը մահվան թեման է: Քաչան արծարծում է էքզիստենցիալիստական՝ կյանքը մահվանը հաշտեցնող մոտիվը:
Վերցված է՝ Գիշատիչների խնջույքը / Վ. Քաչա, ֆրանս. թարգմ.՝ Ալ. Թոփչյան, խմբ.՝ Ե.Ս. Զարեհյան, վերջաբ. հեղ.՝ Ալ. Թոփչյան, Երևան: Սովետական գրող, 1976, 366 էջ, 20 սմ, հրատարակությունից։
Vahé Katcha, de son vrai nom Vahé-Karnik Khatchadourian, (Damas, 1928 - Paris, 14 janvier 2003) est un écrivain, scénariste et journaliste français d'origine arménienne.
Né en Syrie, Vahé Katcha passe son adolescence au Liban. Il le quitte à 17 ans pour la France. Il suit à Paris des études de cinéma et de mise en scène à l'IDEC et obtient le Prix Pelman en 1962 pour deux reportages journalistiques : Pas de pitié pour les aveugles et Les cancéreux.
Il publie son premier livre à l'âge de 20 ans, Les mégots du dimanche (Gallimard).
Son deuxième ouvrage, Œil pour œil est adapté au cinéma par André Cayatte.
Vahé Katcha a écrit 25 romans (exemple : Un homme est tombé dans la rue), 2 pièces, 15 scénarios de films et un recueil de pensée sur la mort (Laissez mourir les autres). Parmi ses romans adaptés au cinéma figurent Galia qui a révélé Mireille Darc au public, À Cœur joie avec Brigitte Bardot, Le Maître-nageur avec Jean-Louis Trintignant et Jean-Claude Brialy ou La Grande Sauterelle avec Mireille Darc.
Il a aussi travaillé pour la MGM et le film Un homme doit mourir (The Hook) (avec, entre autres, Kirk Douglas), l'adaptation de son livre L'Hameçon et participé à l'écriture des scénarios des films d'Henri Verneuil Le Casse ou Mayrig. Son roman phare reste l'épopée familiale des Dourian dans Un poignard dans ce jardin (1981), œuvre à la fois romanesque et historique d'une famille arménienne. L'histoire se situe avant, pendant et après le génocide arménien et raconte l'histoire d'une famille arménienne de Constantinople.
Parmi ses autres romans, notamment publiés par les Presses de la Cité, figurent Un bateau de singes (1966), Un bruit qui court (1979), Le Chypriote (en collaboration, 1982).
Հրաշք էր... չգիտեմ, առաջին անգամ եմ երևի սենց գիրք կարդում։ Պարզ էր ու խորը։ Կեսից խղճում էի հերոսուհուն, վերջում սկսեցի ինձ խղճալ... Կեսից թվում էր, թե պատմությունը մահվան ու ստի մասինա, բայց վերջում հասկացա, որ ապրելու մասինա։ Ինչքան էլ ուզումա դժվար լինի, ամեն ինչ հաղթահարելիա։
Իրոք, խորհուրդ են տալիս մոտիվացիոն գրքեր, բեսթսելերներ, բայց էն մոտիվացիան, որ ստացա, ոչ մի մոտիվացիոն գրքից չէի ստանա։
Քաչայի երկրորդ ստեղծագործությունն էր, որ կարդացի։ Նախ և առաջ շնորհակալ եմ թարգմանչին՝ Ալեքսանդր Թոփչյանին ընտիրագույն թարգմանության համար։ Նույն թարգմանիչն է հայ ընթերցողին ներկայացրել Քաչայի մյուս՝ «Գիշատիչների խնջույքը» ստեղագործությունը (եթե չեք կարդացել, խորհուրդ եմ տալիս, հիանալի վիպակ է)։
Քաչայի մոտ նկատել եմ ոչ ստանդարտ, շատ տարբերվող ու անսպասելի հանգուցալուծմամբ սյուժեներ, ինչն առանձնացնում է հեղինակին մյուսներից: Ներկայացնում է առօրյայի մեջ գոյություն ունեցող, բայց մեր ուշադրությունից միշտ վրիպած թեմաներ ու խորացնում այնքան, որ դու նույնպես սուզվում ես իր հետ։
Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս, շատ արագ կարդացվում է։
ինչ խոսք, Քաչան իմ համար էլ ա բացահայտում արդեն, սիրուն ա գրում, միաժամանակ նուրբ ու նյարդայնացնող։ կարդալիս տեղեր կային, որ չփշաքաղվելն անհնար էր, մասնավորապես մորգ մտնելու մասերը։ բժշկի կերպարը խառն էր, Իրենն էլ էր խառը, գիրքն էլ ծերից ծեր խառն էր ։դ
Շատ շնորհակալ եմ, որ բերեցիք Քաչային իմ ֆիդ ու ես էլ կարդացի։ Ամբողջ ընթացքում կռիվ էի տալիս բժիշկի հետ, հետո խղճում էի, հետո նորից կռվում։ Վերջում շունչս պահել էի, որովհետև ցանկացած պահի կարող էր տեղի ունենալ էն; ինչից վախենում էի։ Գիրքը փորձեցի ուղարկել պատերազմում եղբորը կորցրած ընկերուհուս, բայց չկարողացա, ու հասկացա, թե ինչ ուժեղ մարդ էր բժիշկը։
Քաչայից առաջին գործն էր, որ կարդացի ու ինչ խոսք շատ եմ հավանել33 Սիրուն էր, հետաքրքիր էր ու զգացմունքային...
Ասում ա , երբ ասացին, որ ինձ թարգմանում են հայերեն, մի քիչ վիրավորվեցի։ Ինչպե՞ս կարող են հայ հեղինակին թարգմանել իր լեզվով, քանի որ, եթե իմ գրքերը գրված են ֆրանսերեն , ապա մտածված են հայերեն...
Սիրտս անասելի ցավում էր հերոսուհու համար, չէի ընդունում բժշկի սուտը։ Սակայն հասկացա, որ գրքի գլխավոր իմաստը ապրեցնելն է։ Յուրաքանչյուր երևույթի ի վերջո բոլորս էլ ուշ թե շուտ հարմարվում ենք։ Բավականին խորիմաստ ստեղծագործություն է, անպայման ընթերցեք։
Քաչային էնքան էլ չէի հավանել Գիշատիչների խնջույքը կարդալուց հետո ու զարմանում էի, թե ինչի համար են ընկերներս էդքան սիրում. էս գործից հետո հասկացա։ Շատ նուրբ ու գրագետ էր գրված, կարճ ու դիպուկ նախադասություններով, կարդալը շատ հաճելի էր ու դուրեկան։ Մեկ–մեկ էնքան հավես նախադասություններ կային, որ ահավոր գրավիչ էին դարձնում տեքստը, օրինակ` գիշերը նրբորեն ջնջում էր ծառները կամ ես իմ ստերեվ օրորում էի նրան. հետաքրքիր դինամիկա էր ստեղծելհեղինակը, որը միայն օգնում էր։ Շատ նուրբ էր ու սիրուն, ընթացքում էլ անհամբերությամբ սպասում էի ավարտին, հետաքրքիր էր` ասելու՞ է, թե՞ չէ։ Էն գրքերից է, որ մանրուքների ու առօրյա խոսակցությունների շնորհիվ սիրել է տալիս կյանքը, սկսում ես գնահատել էն մարդկանց, ովքեր կողքիդ են ու ոչ միայն մարդկանց։
Կյանքի և հատկապես մահվան հարցերը կան և կմնան մարդուն հուզող ամենակարևորներից, Քաչան էլ այս գործում իր մտածումներն է ավելացնում՝ մի մասնավոր օրինակի տեսքով, հուզիչ ու արագ զարգացող սյուժեով:
"Նայեք ինձ, մի՞թե ես ապրող գաղտնիք չեմ։ Ես շնչում եմ, խոսում եմ, մտածում եմ, հորինում եմ, կյանք եմ տալիս, ես իսկապես կենդանի եմ։ Ես անհերքելի ապացույցն եմ մի գաղտնիքի, որը ոչ ոք չի լուծել։ Ինչո՞ւ մահն էլ այդպիսին չլինի։ Ինչո՞ւ ես մի հնարավորություն չշնորհեմ մահին։ Ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես է մահացել առաջին մարդը, սակայն անկարող եմ պատմել, թե ինչպես է ծնվել նա։ Տեսնո՞ւմ եք, որ մահը պակաս առեղծվածային է, քան կյանքը։ Հավատացեք ինձ, Իրեն, Մարկն այնպես չի մահացել, ինչպես դուք եք կարծում։ Նա իսպառ չի մահացել։ Տարվա բոլոր շաբաթները կրկնվում են։ Մարկը փակել է իր շաբաթը։ Մի նոր օր է սկսվում նրա համար։"
Քաչայից երկրորդ վիպակն էր։ Առաջինը՝ Դևը արթնացավ։ Գրքի ոճը հետաքրքիր էր։ «Դևի» դեպքում այդպես չէր (տեսնես թարգմանչից է, թե Քաչայից)։ Հետաքրքիր կարդացվեց ու մի շնչով։ Ավելի հաջողն էր։ Կարդալ արժե միանշանակ։
«Մի՞թե այդ աստիճան կույր է։ Որքա՜ն խելագար է հույսը», Վ. Քաչա։
Կյանքում չէի կարդացել Քաչայի գործերից, ինչ եմղքս թաքցնեմ ծանոթ էլ չէի հեղնիակին։ Բայց ասեմ, որ դուրս շատ եկավ։ Հա, նենց չի որ նոր գաղափար ա հիմքում, կամ նենց բան ա տալիս, որ մինչև էսօր ոչ մեկ չի տվել, բայց մեկ ա շատ սիրուն ա ամեն ինչ, ու հետաքրքիր կարդացվող։ Սյուժեն էլ բավականին յուրահատուկ։
Վահե Քաչային կարդալիս, չեմ զգում, թե ինչպես սկսեցի ու ավարտեցի ստեղծագործությունը:
Քաչան կարողանում եմ առօրյա ամենապարզ ու հաճախ աննշմարելի թվացող երևույթները այնպիսի լույսի ներքո ցուցադրել, որ երկար ժամանակ խառնում է մտքերդ ու փոխում պատկերացումներդ:
«Արարչի ութերորդ օրը» գործը, Քաչայի ևս մեկ Էքզիստենցիալ ստեղծագործության օրինակ է, որն անպայման անհրաժեշտ է կարդալ:
*** 「- Ես ձեզ պարզ ասում եմ. դուք իրավունք չունեք ձեր քմահաճույքով մեռնելու, քանի որ կյանքն իրավունքներ ունի ձեզ վրա։ Դուք ձեր կամքով չեք ծնվել։ Դուք իրավունք չունեք խրոխտանալու մահվան դեմ։ Նայեք ձեր շուրջը. ամեն ինչ ներդաշնակ է։ Եղանակներն ամեն տարի կրկնվում են, ցերեկից հետո գիշերն է գալիս։ Եթե իմ խոսքերն անհեթեթ են, թողեք ինձ։ Եթե ուզում եք այդ ներդաշնակությունը խախտել, հանձնեք ձեզ ալիքներին։ Հենց այս պահին ձեր շուրջն ամեն ինչ հրաշալի է, վեր է մեր բանականությունից։」
「- Մի նոր օր է սկսվում Մարկի համար։ Ո՛չ երկուշաբթի, ո՛չ երեքշաբթի, ո՛չ կիրակի։ Դա շաբաթվա ութերորդ օրն է։ Եվ այդ օրը պատկանում է արարչին։ Դա մեզ համար պահված մի անակնկալ է։ Եվ որքան էլ մեծ լինի այդ օրն իմանալու մեր անհամբերությունը, մենք իրավունք չունենք դեպի այնտե�� տանող թելը կտրելու։ Եթե կարծում եք, թե իմ խոսքերը որևէ հիմքից զուրկ են, բաց թողեք ձեռքս: 」
Մինչև գրեթե վերջ հակասական զգացողություններ ունեի։ Հա տանջվում էի Իրենի համար, թեկուզ և հասկանում էի բժշկի դրդապատճառները։ Իսկ վերջին էջերի բժշկի "բացատրություններն" ուղղակի հոյակապ էին, և արդեն թաղված սրտումս։
"․․․ Մի նոր օր է սկսվում Մարկի համար։ Ո՛չ երկուշաբթի, ո՛չ երեքշաբթի, ո՛չ կիրակի։ Դա շաբաթվա ութերորդ օրն է։ Եվ այդ օրը պատկանում է արարչին։ Դա մեզ համար պահված մի անակնկալ է։ Եվ որքան էլ մեծ լինի այդ օրն իմանալու մեր անհամբերությունը, մենք իրավունք չունենք դեպի այնտեղ տանող թելը կտրելու։․․․"
This entire review has been hidden because of spoilers.
Մի շնչով կարդացվողներից։ Շատ ծանոթ զգացողություններ վերհանվեցին, որը ցավոտ էր մի քիչ, բայց բժշկի նկատմամբ շնորհակալության զգացումը զրոյացնում էր դա։ Ես փոքր ժամանակ ուզում էի բժիշկ դառնալ, բայց էն մտքից, որ հանկարծ հիվանդս մահանա, չեմ կարողանալու հարազատներին ասեմ էդ մասին, հետ կանգնեցի բժիշկ դառնալու մտքերից։ Այ որ իմանայի էապես կարելի էր, միգուցե հիմա մանկաբույժ լինեի)))
Շատ մերսի թատրոնի տնօրենին ինձ Վահե Քաչային կարդալ խորհուրդ տալու համար։Անվերջ պայքար բժշկի մեջ,ասել,թե չասել,և ևս մեկ օր խնայել Իրենին ճշմարտությունից։Գիրքը ինձ սովորեցրեց մահվանը նայել որպես հասարակ երևույթ,մի օր բոլորս ենք մեռնելու,կյանքի դրվածքն է այդպես։Ուրախ եմ,որ բարեկամներիցս մեկի տանը գիրքը գտա ու վերցրի։Մյուս գործերն էլ անպայման կարդալու եմ։
Էս վիպակը ժամանակին ներբերնել էի հեռախոսիս մեջ ու երկար ժամանակ չէի կարդում,քանի որ լույսերը գնացին,միանգամից կարդացի ։Ճ
Քաչայի "Գիշատիչների խնջույքից" հետո որոշել էի մյուս գործերին ևս անդրադառնալ,սա փաստորեն Քաչայից երկրորդ ստեղծագործությունն էր,բոլորին խորհուրդ եմ տալիս
Ակն ընդ ականից հետո, այս գրքում էլ Քաչայի գլխավոր հերոսը բժիշկ էր (երևի քաչայի մանկության երազանքն է եղել բժիշկ դառնալ): Գալով պատմության, մի քիչ չափից դուրս ռոմանտիզմ կար օդում, մի կերպ 60-ականների մարդասիրական շարժումների հետ համահունչ գնացող, վերջում տեսա թե գիրքը արդեն 1960-ին է գրված: Ներկա ժամանակներում դժվար թե այս աստիճան հոգատարություն տեսնենք մեկս մյուսի հանդեպ: Ընդհակառակը, նույնիսկ մեռնելու դատապարտված մարդուն ասում են՝ դու մեռնելու ես, և դրանով այդ մարդու մահը ավելը արագացնում: Ընդհանուր առմամբ... ինձ համար ձանձրալի էր պատմությունը: