Current collection presents selected stories of young author Taisha. Living scenes and simple casual situations, due to vivid, “roaming” language, turn to unique identity-searching paths in this book. The heroine of the same name gets through adventures – sometimes pretty usual, sometimes of those beyond grotesque and fancy and sometimes imbued with timid lyricism – that offer a fresh new vision of modern man and his reality. G.S.
Ժողովածուն ծաղկաքաղ է երիտասարդ հեղինակ Տաիշա Աբելարի պատմվածքներից, որոնցում կենցաղային մանրապատումներն ու առօրյայի պարզ իրավիճակները, շնորհիվ «կենդանի» թափառող լեզվի, վերածվում ենք ինքնության որոնման յուրօրինակ արահետների։ Համանուն հերոսուհու արկածները՝ մերթ շատ սովորական, մերթ գրոտեսկի ու ֆանտաստիկայի սահմանը հատող, երբեմն էլ՝ շաղախված թաքուն լիրիզմով, առաջարկում են նոր ու թարմ մի հայացք՝ ուղղված այսօրվա մարդուն և նրա իրականությանը։ Գ.Ս.
Սկզբում հեղինակի օգտագործած ոճն ու բառապաշարը մի տեսակ տարօրինակ, ոչ հարազատ թվացին, գրքի մեջտեղներում սկսեցին ժպիտ առաջացնել, որոշ հատվածներում բոլ-բոլ ծիծաղում էի, իսկ վերջում զգացի, որ էդ ոճն ու բառապաշարը էս ստեղծագործության «չամիչն» են, էն գունավոր ու քաղցր ատրիբուտները, որոնցով էս ստեղծագործությունը հետաքրքիր է դառնում։
«Անտռուսիկ» բառն առաջին անգամ էս ստեղծագործության մեջ եմ կարդացել ու հեղինակն էնքան հավեսով էր պատմում էդ մասին, որ ակամայից ցանկություն էր առաջանում ամառներն էդպես անտռուսիկ սենյակում ֆռֆռալ ։)
Անկեղծ ասեմ՝ ավելի հավեսով կարդացել եմ գրքի առաջին՝ պատմվածքների հատվածը, արձակ բանաստեղծությունները առհասարակ չգրավեցին։
Գրքում երկու տեսակի Տաիշ կար. մեկը պատմվածքների անկաշկանդ, ազատ ու «անտրուսիկ» (չակերտներում, որովհետև էս բառն իմ համար հեղինակի անկաշկանդության հոմանիշը դարձավ), մյուսն էլ` սիրահարված, Մարկեսին սիրող ու ինչ-որ առումով նուրբ: Գրքի երկու մասերը թե՛ բառապաշարի ու պատմելու ոճի, թե՛ կոնտեքստի առումով տարբերվող էին: Պատմվածքները շատ կենդանի էին ներկայացված, հեղինակի կյանքի ամենավառ պատկերներն էին, որ տեղ-տեղ կտրվում էին իրականությունից, բայց չէր հասկացվում, թե կոնկրետ որ կետից ա կտրվել: Առօրյա-պատմողական ոճն էդքան էլ չեմ սիրում, բայց Տաիշի պատմածն ուղղակի կլանեց: Իսկ գրքի երկրորդ մասի կարճ գրվածքներում Տատյանի ու Կորտասարի շունչը կար մի տեսակ: Չնայած ինչ-որ առումով ձանձրացնում էր, որ մի անձի շուրջ են պտտվում պատումները, բայց որոշները շատ սիրուն էին գրված:
Գիրքը հստակ երկու մասի է բաժանված, նաև շարադրանքի ոճի ու լեզվի առումով։ Երկրորդը չգիտես ինչու ժամանակ առ ժամանակ Դիեգո Տատյանի Հետմիջօրե-ն էր հիշեցնում։ Միգուցե նրանից, էր որ վերջերս էի կարդացե՞լ, չնայած՝ հազիվ թե։ Առաջին հատվածում պատմվածքներ են՝ անկեղծ, երբեմն գրոտեսկային, բայց՝ որոնումներում։ Որոնման շունչը անընդհատ զգացվում է այս հատվածում։ Երկրորդում կարճ դրվագներ են։ Այն ինձ ավելի դուր եկավ։)
Երկու ամիս գիրք չկարդացած մարիօն վերջապես կարդաց ու կարդաց Տաիշի գրածը շատ հավեսով, հավանեց գիրքն ու սիրեց Տաիշի անկեղծությունը, մուննաթը, հումորը, գրելաոճը: Ինձ համար գրքի երկու մասերի Տաիշան էլ նույնն էր, ուղղակի երկրորդը շատ ավելի զգացմունքային ու նուրբ էր, ոնց հասկացա, բայց առաջին շատ ավելի ուժեղ ու «տանձի» Տաիշին ավելի հավանեցի, կայֆ կերպար էր: Որ հեղինակն էլի գիրք ունենա, հաստատ կկարդամ:))