Վեպը ճակատագրի բերումով «օտար ափերում» հայտնված հայ երիտասարդի մասին է, պատմություն է սիրո, հավատի, ընդհանրապես մարդկային կյանքի մասին՝ իր դժվարություններով, ուրախություններով ու տխրություններով, մարդ արարածի ապրումներով, զգացումներով, անցյալով, ներկայով ու, իհարկե, ապագայով...
Չեմ կարող ասել, թե գիրքը հավանել եմ։ Իմաստ ուներ, բայց մի քանի բան իրար էին խառնված և չգիտեի, թե որի վրա կենտրոնանալ։ Ինտրիգային հատվածից, որտեղ գիրքը սկսում էր հետաքրքրանալ, միանգամից անցում է արվում և ավարտվում։
չհասկացա ոնց դետեկտիվ-թրիլլերից վերածվեց ռոմանտիկ ժանրի վերջում էլ ակնհայտ քրիստոնեական ուղեղի լվացում էր: Հայկական միջավայրին էին փորձել հարմարեցնել, բայց ահավոր խորթ էր մնացել: Ու խի Ժասմինը ռանդոմ դառավ Հասմիկ…