Jump to ratings and reviews
Rate this book

Խաղք ու խայտառակ աշխարհ

Rate this book
The collection summarizes the political satire of the great satirist Ler Kamsar (1888֊1965). Works restricted and partially eliminated during the repression era were chosen from the collections titled “Annulled Deads" (1924), "National Alphabet" (1926), "Overshot Tears" (1934) and "Old People" (1959). Unpublished works are also included.

Ժողովածուն ամփոփում է հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի (1888-1965) քաղաքական սատիրան։ Ստեղծագործություններն ընտրվել են բռնադատման տարիներին արգելված և մասամբ ոչնչացված «Անվավեր մեռելներ» (1924)‚ «Ազգային այբբենարան» (1926)‚ «Վրիպած արցունքներ» (1934) և 1959-ին լույս տեսած «Գրաբար մարդիկ» ժողովածուներից։ Ընդգրկված են նաև անտիպ գործեր։

288 pages, Kindle Edition

First published January 1, 2008

2 people are currently reading
28 people want to read

About the author

Ler Kamsar

10 books4 followers
Գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղայան, Տեր-Թովմաղյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909-ին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։
Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։
Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-35-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955-ը բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955-ի համաներմանը վերադարձել է Երևան։
Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։
Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է։
Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (50%)
4 stars
1 (25%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
1 (25%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
June 23, 2014
Կամսարից առաջին գիրքն էր, տարբեր տարիների ու ժամանակաշրջանների մասին գրված պատումների ժողովածու։ Հետաքրքրիր էր կարդացվում, հաշվի առնելով, որ սա առաջին ծանոթությունն էր հեղինակի հետ։ Շուտով Կարմիր օրերի էլեկտրոնայինը կլինի։ Գրքում առաջին հանրապետության օրերն էին ու անմիջապես հաջորդած սովետական տարիները։ Իրականությունը, այդ իրականության հասարակ մարդկային ու երգիծաբանի ընկալումը։ Կամսարը առաջին հերթին վավերագիր էր այստեղ, վավերագիր հեգնանքի ու ծաղրի միջոցով։ Ու դառն ու անկեղծ վավերագիր։ Էսպիսի պատմություններ ոչ մի տեղ չես գտնի, եթե միայն հուշագրություններ կամ նամակներ կամ հրապարակախոսություն չէ։ Իրոք հետաքրքիր է ու լավը, եթե ուզում եք հասկանալ, թե ինչու կայացավ առաջին հանրապետությունը, ինչպես կայացավ, հետո ինչ եղավ ու ինչպես այս ու այն կողմերից մի տեղ հավաքված հայությունը փորձում հասկանալ ու ապրել այդ հանրապետությունը։ Սա է գրքի խորհուրդը ու համով ու հոտով գրված խորհուրդը։ Գիրքը կա նաև Ամազոնում ու Google Play-ում
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.