Jump to ratings and reviews
Rate this book

Հեքիաթներ

Rate this book
Ղազարոս Աղայան (1840 - 1911թթ.), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ Բոլնիս-Խաչեն (այժմ Վրաստանում) հայաբնակ գյուղում և ապա Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ Մեկ տարի սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861-62 թթ.-ին եղել է գրաշար Թիֆլիսում, 1862-67 թթ.-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867 թ.-ին վերադարձել է հայրենիք: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած Վերնատուն գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը:  Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ: Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Նրա պոեզիայում առանձնանում են Հիշողություն, Ճախարակ, Սերմնացան, Մանուշակ բանաստեղծությունները, Տորք Անգեղ պոեմը:Իսկ  արձակ գործերից հայտնի են Արություն և Մանվել, Երկու քույր վեպերը:      Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի Անահիտը, Արեգնազանը, Հազարան բլբուլը, Վիշապին հաղթողը, Եղեգնուհին և այլն: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:

296 pages, Paperback

Published January 1, 2014

1 person is currently reading
22 people want to read

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
16 (64%)
4 stars
5 (20%)
3 stars
4 (16%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Zabelle.
71 reviews6 followers
Read
August 6, 2020

Այս շարքի իմ ամենահաւնած պատմութիւնը Անահիտն է։ Կարծես 21-րդ դարու համար գրուած ըլլայ։ Իշխանը կը սիրահարի նախիր պահողի աղջկան (ենթադրենք իշխան Հենրին՝ Մեկընին), թագաւորը ստիպուած կը համակերպի եւ խնամախօս կը ղրկէ Անահիտի հօր մօտ, որ կ՛ըսէ թէ համաձայնութիւնը Անահիտը պէտք է տայ, Անահիտն ալ պայման կը դնէ իշխանին արհեստ ունենալը։ Խելացի կին, սեռային հաւասարութիւն, ամուսնին գերութենէ փրկելու կարողութիւն։ Այս պատմուածքով Աղայանին 21րդ դարու կանանց իրաւունքը պաշտպանող հեղինակ կարելի է համարել։
Սակայն, ամէն գրութիւնները այդպէս չեն։ Սարսափելի էր Զանգի Զրանգին, որ եւրոպական հեքիաթներու չարքերու փոխանակած երեխաները կը յիշեցնէ։ Բայց այստեղ փոխանակման խօսք չկայ: Եղբայրը կը բացայայտէ որ իր նորածին քոյրը բոլորի բացակայութեան անկողնէն դուրս կ՛ելլէ եւ ինչ կայ չկայ կ՛ուտէ. տարիներ վերջ (լռելեան կը հասկցուի) ան կերած պիտի ըլլայ ամէն բան, կենդանի եւ նոյնիսկ ծնողքը։ Աւելի ուշ երբ գրեթէ հասած է պահը իր եղբօրն ալ ուտելու ...
Այս գրքի տեսքով Հեքիաթը փոքրերու համար է բայց ինչպէս կրնամ քոյրը եղբօր ուտելու եւ եղբայրը քրոջ սպանելու պատմութիւն կարդալ թոռնիկիս?
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.