Jump to ratings and reviews
Rate this book

Ադամամութ

Rate this book
Ադամամութ» վեպը մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմությունն է: Հետևելով դժվար ճակատագրի տեր իր հերոսների կյանքին`հեղինակը հաստատում է կարևոր մի միտք. ներկայի ամեն մի պահը անցյալի շարունակությունն է ու վաղվա սկիզբը`պատմության առաջ պատասխանատու է ամեն ոք

440 pages, Hardcover

Published January 1, 2022

8 people want to read

About the author

Vahagn Grigoryan

12 books7 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (50%)
4 stars
2 (50%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
138 reviews8 followers
July 21, 2023
Ադամամութի մասին կարծիք գրելն այնքան բարդ և միևնույն ժամանակ այնքան հաճելի և պարտավորեցնող է, որ նստելով համակարգչի առաջ նախ մի հատ շունչ եմ քաշում, փակում աչքերս, որի դիմացով դրվագներն են վազում, ապրում են կերպարները և այնքան դժվար է դառնում զատել իրականն ու հորինվածքը։

Այնքան բազմաշերտ է, որ նկարագրել կարելի է միայն շերտազատելով, հատ առ հատ բացելով թաքնված անցքերն ու զգացմունքները, խտացված հույզերն ու ապրումները, որ այնքան բնորոշ են մարդկանց, իրենց լավ և վատ կողմերով։ Լավի տակ վատ, վատի տակ լավը, այնքան խառը և անհասկանալի։

Աննկարագրելի հմտորեն են Վահագն Գրիգորյանի մոտ նույնիսկ հասարակ բառերը իրար կողք շարվելով դառնում մի հանճարեղ միտք, գաղափար, որ մտածելու, խորհելու պարարտ հող են ստեղծում։

Հոնգուր-հոնգուր լացում էի ճիշտ Կապույտ ծերունու նման և իրոք կարծես նրա ՈԳԻն իմ մեջ էլ էր մտել։

Մի ընտանիքի և փողոցի պատմություն, որտեղ բոլորը միահյուսված են անցյալի, ներկայի և ապագայի թելերով, որտեղ ամեն ոք իր որոշումներով և արարքներով ազդում է մյուսի վրա։ Եվ այդ ապրումների հորձանուտում դժվար է հասկանալ, որ ամեն ինչ և ամեն ոք պատասխանատու է ապագայի համար։՛

Ուզում եմ , որ նման գրքեր շատ կարդան, ուզում եմ, որ մեր կողքին դեռ ապրող ու արարող հանճարները գնահատվեն ըստ արժանվույն։ Գիրքը կարող է հանգիստ իր պատվավոր տեղը զբաղեցնել համաշխարհային գրականության մեջ։
Profile Image for Իզաբելա Մադոյան.
81 reviews1 follower
March 6, 2024
Շատ բարդ կլինի էս գրքի մասին կարծիք ասելը։ Ամեն հերոսի հետ ապրում ես նրա անցած ճանապարհը, զգում ես այն, ինչ զգացել է։
Բայց հաստատ կասեմ, որ արժի կարդալ ու ծանոթանալ հեղինակի և իր գրքի հետ։
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.