Էնքան լավ, կլանող, հետաքրքիր գիրք էր։ Ընթացքում զգում էի, որ ի տարբերություն դրամատիկ, սիրային այլ գրքերի դանդաղ եմ կարդում։ Ուզում էի կարդալ, շարունակությունն իմանալ, բայց ասես նաև հետ կանգնեի, չէի ուզում ցավար։ Զգում էի, որ գրքի մեջ ինձ խոցող բաներ էլ կգտնեմ, որ գիրքն իզուր չի սիրելի, որ հեղինակն ուղղակի ժամանակակից, իսկ ավելի կոնկրետ նորագույն ժամանակների գրողների նման չի... զգում էի, որ հանդիպել եմ իմաստուն ու հասուն գրողի, չգիտեմ Քեշիշյանի մնացած գրքերը ոնց են, բայց սիրեցի ու շա՜տ։ Նվիրելու եմ գիրքը, բայց պարտավորվում եմ ինձ համար էլ գնել ու գրադարանումս ունենալ... Երևի բոլորիս կյանքում էլ լինում ա մի Սամվել, ով սովորեցնում է ավելին, քան կարող էինք պատկերացնել...
Հետաքրքիր գիրք էր, ինձ համար տեղ-տեղ ձանձրալի, բայց ընդհանուր միտքը ստացված էր ու հաճելիորեն թեթև կարդացվում էր: Գրապահարանում էսպիսի թեթև գրքեր էլ պետք ա ունենալ ծանր օրվանից կամ ծավալուն գրքից հետո լիցքաթափվելու համար։