Jump to ratings and reviews
Rate this book

Կտորե տոպրակ

Rate this book
Սիրանուշը Դանիայի Օրհուսի համալսարանից աշխատանքի առաջարկ է ստանում։ Տարիներ առաջ Սիրանուշը Երևանից տեղափոխվել է Բեռլին՝ կրթություն ստանալու, գիտությամբ զբաղվելու, փնտրելով ընկերություն, սեր և, ամենից շատ, պատկանելություն, սակայն այդպես էլ դա նրան չի հաջողվել։ Դանիայում կյանքը նորից ու ավելի լավ սկսելու հնարավորություն է բացվում։ Բայց Սիրանուշն Օրհուսում ոչ ոքի չի ճանաչում իր մանկության ընկեր Արամից բացի։ Բախվելով դանիական կլիմայական ու մշակութային առանձնահատկություններին ու լինելով քառասունին մոտ՝ Սիրանուշը դժվարանում է մտերիմ կապեր ստեղծել տեղացիների հետ։ Սակայն շուտով մի խնջույքի ժամանակ ծանոթանում է Դանիայում ծնված-մեծացած Զեհրայի հետ։ Զեհրան խորհրդավոր է, անդրդվելի և ձգող։ Բայց նաև թուրք է։ Երբ նրանք միասին են, ավելի պակաս օտար են զգում Օրհուսում։ Սակայն գալիս է կորոնավիրուսի համավարակը, հետո՝ 44-օրյա պատերազմը։ Հնարավո՞ր է արդյոք օտար երկրում գտնվող հայ և թուրք կանանց միջև ընկերություն։

Published November 1, 2023

2 people are currently reading
21 people want to read

About the author

Byurakn Ishkhanyan

3 books75 followers
Byurakn Ishkhanyan is an Armenian writer, currently based in Denmark. Her short stories have been published in various literary magazines, some have been translated to English. She was born in Moscow (then Soviet Union) and grew up in Armenia and Czech Republic. She has a PhD in psycho- and neurolinguistics. Byurakn is the author of two books - a short story collection and a novel.

Բյուրակն Իշխանյանը ծնվել է Մոսկվայում, մեծացել Երևանում և Պրահայում։ Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, մասնագիտացել հոգեբուժության մեջ։ 2011 – 2013 թթ. Գերմանիայում, Նիդեռլանդներում և Ֆինլանդիայում ուսանել է կլինիկական լեզվաբանություն։ Հոգե- և նյարդալեզվաբանության ոլորտում թեկնածուական թեզ է պաշտպանել Կոպենհագենի համալսարանում։ Ապրում է Դանիայում։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
19 (90%)
4 stars
2 (9%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Անահիտ Ղազախեցյան.
Author 3 books30 followers
June 30, 2025
Հրաշալի, մի շնչով ընթերցվող գիրք: Հատկապես, երբ միգրանտ ես: Հատկապես հյուսիսային երկրներում: Ակադեմիայում: Դժվար արտասանվող անունով:
Profile Image for Albert Harutyunyan.
1 review
January 28, 2025
Սիրանուշի ճամփորդությունը դա ինքնաճանաչման և վերագտնելու ուղի էր ցավերի և կորուստների միջով դեպի ազգային ինքնություն, պատկանելիություն։
Համակեցություն, այո հնարավոր է և պետք է, որի հիմքում սերն է, հանդուրժողականությունը, մարդասիրությունը։
Շնորհակալ եմ հեղինակին ստեղծագործելու ու այն շարունակելու համար։
Profile Image for Lusine Mkrtchyan.
83 reviews4 followers
August 30, 2024
Կտորե տոպրակը պատմություն է մի հավաքական կերպարի մասին, կերպար ում մասին ոչ միայն քիչ է գրվում նաև քիչ է քննարկվում։ Սովորաբար, երբ հերթական խոսակցության ժամանակ լսում ես էս ինչ մարդը «դուրսն» էդ մարդուն պատկերացնում ես ընտանիքով Եվրոպա կամ այլուր արտագաղթած հերթական պատմություն կրողը։ Սովորական արտագաղթած ավելի լավ կյանքով ապրելը Հայաստանից դուրս կապող, ով «տեղավերվելուց» հետո սովորաբար անցնում է հարազատ բարեկամներին «տեղավորելուն»։

Կտորե տոպրակի հավաքական կերպարը հայ գիտնական կինն է Եվրոպայում գիտական կարիերա կառուցելու ճանապարհին։

Ինքս այդ հավաքական կերպարին պատկանելով, գիրքը կարդացել եմ մեծամասամբ սեփական օրագրի նման, օրագիր իմ ու իմ ճանաչած հայ էքսպատների մասին, ովքեր տարիներ շարունակ երկու աշխարհների արանքում փորձում են հնի հետ կռիվ չտալ ու նորի մեջ տեղավորվել, ովքեր գիտության ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի ու անկայուն կյանքի վազքից մի պահ կանգնում ու հասկանում են տարիներն անցել են ու ձեռքբերումները կասկածելի ուրախություն են այլևս բերում։

Էքսպատի «սովորական» առօրյային ավելանում է ևս մեկ այլ երկիր հերթական ժամանակավոր պայմանագրով անծանոթ նոր քաղաքում նորից զրոյից սկսելը, նոր լեզու, նոր մշակույթ, նորից օտարության ու չպատկանելու զգացում, նորից ինտեգրվելու ջանքեր, նորից նույն շաբլոն հարցերը որտեղից ես, քանի տարի ես ստեղ, ինչ ես սիրում ինչը չէ և այլն և այլն։

Սրան ավելանում է կորոնավիրուսը ու լոքդաունը, նոր անպատկերացնելի խնդիրներ, մենակությանը գումարվում է մենակության գերադրական աստիճանը։ Նոր երկրի նոր բարքերին ավելանում է համավարակի նոր նիստուկացը ու դրա հետևանքով դեպրեսիվ մտքերին գումարված ֆիզիկական անշարժունակությունը։

Սակայն այս ամենը հետո պիտի խաղ ու պար թվա, երբ սկսվում է 2020-ի պատերազմը ու դրսում ապրող հայի գոյության անտանելի իրականությունը, երբ չորս կողմը քովիդի խոսակցություններն են, իսկ դու Արծրունի ստատուսներից կախված ոտքերդ քաշ ես տալիս օֆիս, որտեղ բացարձակ անտարբերության ու ապրումակցման բացարձակ բացակայության պայմաններում օրերը գլորում ես տեղացիներին անսահման նախանձելով ու անզորությունից ու օտարների երեսպաշտությունից բոլորին ատելով։

Կտորե տոպրակը «պարտադիր գրականություն» պիտի լինի բոլոր հայ էքսպատների համար, նույնիսկ եթե իմ նման տեղ տեղ մի քիչ չափազանցված թվա Եվրոպացիներին համարյա այլմոլորակային կերպար տալը։

Կուզենայի շարունակություն լիներ, մի տեսակ կիսատ մնալու զգացում մնաց կարդալուց հետո, որ ուզում ես շարունակությունը կարդալ։

Բյուրակնին շնորհակալություն։
9 reviews1 follower
March 4, 2025
Բյուրակնի դեռ 2 գրքերն էլ մի շնչով կարդացել եմ, Կտորե տոպրակը դուրս եկավ, սիրեցի միստիկ Կատյայի կերպարը որը ընդհանուր ռեալիստիկ պատմվածքին ինչ որ հետաքրքիր համ էր տալիս
Profile Image for Sevak.
27 reviews
May 28, 2025
Գիրքը հատկապես խորհուրդ եմ տալիս արտերկրում ապրող հայերին։ Այն ջերմացնում է սիրտը և արտացոլում մեր՝ որպես հայերի, բնորոշ զգացմունքներն ու ապրումները։ Գիրքը խորապես անդրադառնում է մեր հույզերին, ինչպես նաև տարբեր ազգերի միջև առկա անհամաձայնություններին, որոնք երբեմն խանգարում են զգալ կապը, հատկապես քաղաքական տեսակետներում։ Այն նաև հրաշալի ընթերցանություն է նրանց համար, ովքեր նոր են սովորում հայերեն, քանի որ գրված է լավ հասկանալի ու խոսակցական լեզվով։
Profile Image for Mari.
94 reviews16 followers
November 11, 2023
Սիրանուշը, 15 տարի Բեռլինում բնակվելուց հետո, աշխատանքի է անցնում Օրհուսի (Դանիա) համալսարաններից մեկում՝ որպես ջանջալաբան (դե գուշակեք, թե դա որն է ։դ)։ Ի սկզբանե զգալով կին-ինքնության գերակայությունը մյուս ինքնությունների նկատմամբ, Սիրանուշն իր շուրջը նկատում է հենց դրան ուղղված վտանգները։

Միայնությունն ու իր շուրջը կատարվողը լռությամբ հանդուրժելը հերոսուհու ընտրած կյանքի պատկերն է, իսկ գորշությունից ազատվելն ու մեկ ուրիշ կենսակերպ սկսելն իր մասին չեն հաստատ։ Սիրանուշն ավելի շուտ կնախընտրի ոչինչ չանել ու մեզ պատմել էդ մասին, «Սկանդինավյան աշունը տխուր է» - ահա թե ինչ կպատասխանի նա մեզ ... աշունն էլ հո փոխել հնարավոր չի, պիտի գա ու անցնի՝ անկախ մեր կամքից։

Բյուրակն Իշխանյանի «Կտորե Տոպրակը» գրված է պարզ ու շիտակ լեզվով, պատմության գիծը հստակ է, էստեղ չեք գտնի լեզվական խճճված արտահայտչամիջոցներ ու երկիմաստ բառեր, չնայած գրքի մռայլ եղանակը (ու նաև գլխավոր լոկացիայի) վստահաբար որոշակի զգացողություններ կառաջացնի։

Սիրանուշը Դանիայում է դիմավորում 2020 թվականը։ Իսկ 2020 թվականը իր չարաբաստիկ էությամբ ծանոթ է մեզ, աշխարհին՝ իր քովիդով, իսկ հայերիս՝ քովիդով ու 44-օրյա պատերազմով։ Մենք գիտենք, որ եթե 2020 թվական, ուրեմն՝ անխուսափելիորեն պատերազմ, ոչ մի իրականության մեջ այլևս հնարավոր չի լինում պատկերացնել 2020-նն առանց պատերազմի։

Հերոսուհու ինքնությունների հերթափոխը իր ավարտն է գտնում մեկ ամբողջական՝ հայի ինքնության մեջ, գուցե ոչ լիարժեք, գուցե պատկանելիության ոչ ամբողջական զգացողությամբ, բայց նորմալ չի՞ էդպես, որ ինքնությունն էլ լինի կիսատ ու թեքված, իր վրա բծեր ու խազեր ունենա, սպիեր ու դատարկ տարածություններ..

Կտորե տոպրակը հերթական լոզունգը արտահայտող հասարակ իրից վերածվում է ավելի մեծ բանի, ավելի կարևոր ու պակաս ֆիզիկական։
Profile Image for Siranush.
42 reviews35 followers
November 25, 2023
Շատ պարզ ա սկսվում գիրքը, կոմֆորտ, այլ երկիր գաղթած կնոջ՝ Սիրանուշի մասին, թե ոնց ա կյանքը դասավորում Դանիայում, բախվում խտրականության, իրեն ա փնտրում, փորձում ա ինտեգրվել գիտական, ֆեմինիստական, ձախական, տեղի հայկական «խմբակներում»։ Հետո էլ ի՜նչ կոմֆորտ, Արցախի պատերազմն ա սկսվում, ու հերոսին ծանոթ աշխարհը շուռ ա գալիս, մարդիկ էլ՝ աչքին լրիվ փոխվում։ էդ բոլոր խմբերին պատկանելիության զգացումը գնում ա գրողի ծոցը․ ու հենց կնոջ ինքնության մասին սկսածը դառնում ա հայ ինքության մասին, տարատեսակ խմբերում պատկանելություն փնտրելուց, հարմար լինելուց դառնում ա ըմբոստ, դառնում ա քաղաքական։ Գիրքը շատ պարզ ու ճկուն լեզվով բարդ բաներից ա պատմում, ու
գրողը տարբեր կողմերից շատ լավ ա պատմել մեր ժամանակի ցավն էլ, թուլությունն էլ, ուժն էլ, «մտերմությունն» էլ։
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.