Jump to ratings and reviews
Rate this book

Քաղաքը քեզ կսպասի

Rate this book
Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն նրա առաջին գիրքն է: Այն հատկանշվում է գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ:

Պատմվածքների կերպարները, իբրև կենսակերպի թիրախ ունենալով մահվան հանդեպ վերաբերմունքը, յուրովի են հաղթահարում դրան առնչվելու հոգեբանա-գոյաբանական բարդությունները:

168 pages, Hardcover

5 people are currently reading
35 people want to read

About the author

Աշոտ Ստեփանյան

1 book5 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
16 (61%)
4 stars
3 (11%)
3 stars
3 (11%)
2 stars
3 (11%)
1 star
1 (3%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Sosi Dem.
167 reviews26 followers
December 23, 2025
Ծխեցի էս գիրքը, թեպետ երբեք չեմ ծխել, թեպետ երբեք չեմ էլ փորձել։ Բայց կարդում էի ու հասկանում էի,որ ձեռքս անտեսանելի ծխախոտ կա, որը ամեն պատմվածքից հետո քաշում եմ ու ներսս լցնում մթությամբ։ Իմ կարծիքով մարդու մեջ ամենագեղեցիկ ու ամենագրավիչ բանը դա հոգու խորությունն է, էն անդունդը, որ կա բոլորիս մեջ, մեկի մոտ անհատակ է, մյուսի մոտ լավ էլ հատակով։ Գժվելու չափ գեղեցիկ է էդ խորությունը,էդ անդունդում ապրող դևերն ու մթության մեջ պտտվող մտքերն ու ձայները։ Ես մթություն սիրող մարդ եմ ու ուրիշների մթության մեջ լուռ կանգնել ու ծխել սիրող մարդ եմ, թեպետ երբեք չեմ ծխել, թեպետ երբեք չեմ էլ փորձել։ Կարճ կապեմ։ Սիրեցի էս գիրքը ու շատ (առաջին անգամ ժամանակակից հայ հեղինակի գիրք եմ հավանել, ի դեպ)։ Վաղուց չէի կարդացել գիրք, որը ավարտելուց հետո չկարողանամ քնել։

Շատ բան կգրեի իրականում, բայց մի տեսակ վստահ եմ,որ սիրուն չեմ գրի, ավելի լավա չգրեմ։

Վաղուց չէի կանգնել նման խորը մթության մեջ, ինչի համար շնորհակալ եմ։
Profile Image for Մերի.
94 reviews3 followers
January 28, 2024
Էնքան եմ ռիվյուներս սկսել «Չգիտեմ, շատ լավն ա, ուղղակի կարդացեք» նախադասությամբ, որ ամաչում եմ էլ տենց բան գրեմ ։Դ

Կարդալու ընթացքում շունչս կտրվում էր։ Մեկ-մեկ ինձ բռնում էի էն մտքի վրա, որ շունչս պահած եմ կարդում ։Դ Շատ իրական էին պատմվածքները։ Միշտ այլ մարդկանց ռիվյուներ կարդալուց տեսնում էի «Շատ իրական էր ամեն ինչ, շատ իրական էին հերոսները» բառերը, բայց չէի հասկանում դրանց իմաստը, որովհետև երբեք չէի հանդիպել մի գիրք, որում կտեսնեի նման կերպարների կամ դեպքեր։ Հիմա հասկում եմ, ինչ էր էդ նախադասությունը նշանակում։ Իրոք, շատ իրական էր ամեն ինչ։ Հավանաբար էդպես էլ կա ու շատ կերպարներ իրական են, դրա համար էլ էդքան իրական թվաց ամեն ինչ։

Պատմվածքների ժողովածու երբեք չէի կարդացել։ Սա առաջին փորձս էր ու, ասեմ, շատ հաջողված։ Շատ պատմվածքնորում նկատվում էր կապ այլ պատմվածքների հետ (գուցե բոլորն են էդպես ուղղակի ես չեմ նկատել ։Դ)։

Շատ սիրեցի գիրքը։ Մահը կարծես գլխավոր հերոս լիներ բոլոր պատմվածքներում։

Մի քանիսը կային, որոնց մասին մինչև հիմա մտածում եմ, ուզում եմ հասկանալ, չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում։

Մի խոսքով, ինձ դուր ա եկել շատ։ Շատ հետաքրքիր էր, շատ։ Եթե դուք էլ ունեք անվստահություն հայ ժամանակակից գրողների նկատմամբ (իհարկե լավերը կան, բայց էդ անվստահությունը մի քիչ կա ։Դ)՝ ինձնից ձեզ խորհուրդ՝ կարդացեք, կարծում եմ՝ կհավանեք։ Հաստատ կգտնեք մի բան, որը ձեզ հոգեհարազատ ա։

Լավ, ինչ-որ շատ երկար ստացվեց ։Դ էսքան չէի պլանավորում գրել ։Դ

Հ․ Գ․ Շատ տարօրինակ ու անսովոր ա առաջին ռիվյու գրողը լինել։ Ով սա կարդում էր, որ ինչ-որ խորը, հետաքրքիր բան գտներ՝ կներեք ։Դ
Profile Image for Lilit Harutyunyan.
24 reviews2 followers
October 15, 2024
Մշուշի մեջ՝ քաղաք,
քաղաքի մեջ՝ մարդիկ,
ու մարդկանց մեջ՝ մշուշ...
Profile Image for Anahit.
28 reviews
February 25, 2024
Կարդալուց հետո խորը շունչ եմ քաշում ու փորձում մարսել։ Հաճախ ասում են, որ գիրքն այնքան լավն էր՝ մեկ շնչով կարդացի։ Բայց այս պատմվածքների ժողովածուն այնքան լավն էր, որ մեկ շնչով անհնար է կարդալ։ Մեկ շունչը շատ քիչ է։ Կարդում եմ, փակում գիրքը ու ուզում եմ մտածել, բայց մտքերը կորչում են, ու գլխումս միայն լռություն է։ ԻՆՉՈՒ՞, ԻՆՉՊԵ՞Ս։ Այս հարցերն ես ինքդ քեզ տալիս՝ հասկանալով, որ այսպիսի պատմությունները ուղղակի պատվածքներ չեն, ամենօր մեր շուրջը պատահող իրականություններ են։
Հատկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա «Ոչինչ չհասկացա», «Քաղաքը քեզ կսպասի», «Լեգո», «Խրամատի խրտվիլակը», «Արևիկ», «Երևանյան հիվանդություն» պատմվածքները։ Պատմվաքներն առաջին դեմքով են գրված ու նրանց միջև ներքին կապ կա։ Այն ինչ նոր «Ես» էր, րոպեներ անց այլ պատմվածում դառնում է լրիվ անծանոթ կամ շատ հեռվում գտնվող մի «Նա»։

«ԱՐԵՎԻԿ»
•«Ժպիտներ կան, որ առանց նկատելու զգում ես անգամ ծոծրակովդ, առանց աչքով շոշափելու հասկանում ես, որ քեզ ժպտում են»։

«ՈՉԻՆՉ ՉՀԱՍԿԱՑԱ»
•«.... իսկ ես օդում կախված կիսաբաց մի պատուհանի եմ նմանվել, ով չի հասկանա, ով ոչինչ չի հասկանա, ով ոչինչ չհասկացավ»։
•«Ի՞նչ է ողբերգությունը, եթե ոչ անհասկացվածություն. երբ չգիտես՝ ինչպես ընկալել շուրջ կատարվող փոփոխությունները»։

«ՔԱՂԱՔԸ ՔԵԶ ԿՍՊԱՍԻ»
•«Քաղաքի համար բոլորը մեռած են, երբ հեռանում են, բայց նրա հողը գրկաբաց տեղավորում է յուրաքանչյուրին, առանց ավելորդ հարցերի»։
•«Բայց ես գնացի բանակ, իսկ ինքը՝ Ամստերդամ, բանակ֊Ամստերդամ, Ամստերդամ֊բանակ։ Ես՝ պատերազմի, ինքը՝ հաշտության, ես՝ հաշտության, ինքը՝ պատերազմի»։
•«Ուղղակի դու կռվից գնացիր հաշտություն ու մեռար հաշտության մեջ։ Մեկ֊մեկ մտածում եմ, որ կռվի մեջ ապրելը ամենամեծ հաշտությունն է»։

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ»
•«Ինչը ազատում է մեզ ինքներս մեզնից, մենք ենք»։
•«Չգիտեմ՝ ոնց, ինչպես ու ինչ կատարվեց, երբ էդ մեծ դաշտում զոհվեցիր կամ մահացար, կարևորը մարմինդ գտել էին, կարևորը...»

«ԼԵԳՈ»
•«Փոքր ժամանակ մտածում էի՝ երբ հավաքեմ իմ լեգոն, նա կկենդանանա. հայրս էլ է տենց մտածում։Հիմա ես լեգոյի եմ նման, հայրս ամենաանհավանական երեխայի, որ հավատում է իր երազին»։
Profile Image for Zhanna Pozoyan.
12 reviews3 followers
March 5, 2025
«Քաղաքը քեզ կսպասի»-ն ոչ թե պարզապես պատմվածքների ժողովածու է, այլ իրականության հայելի։ Այն ընթերցողին չի թողնում անտարբեր, ստիպում է խորհել, վերաիմաստավորել և նույնիսկ տագնապել։ Սա գիրք է նրանց համար, ովքեր պատրաստ են ճշմարտությանը նայել առանց վախենալու!!!!

Գրքի ամեն պատմվածք ունի որոշակի մղում ընթերցողին սթափեցնելու, իրադրություններն այլ կերպ ընկալելու և երբեմն նույնիսկ վախենալու այն իրականությունից, որին նա կարող է ինքն էլ առնչվել։ Հեղինակը ցույց է տալիս, թե որքան խոցելի կարող է լինել մարդը։

Գրքի վերնագիրն ինքնին հուշում է խորքային իմաստ՝ «Քաղաքը քեզ կսպասի»։ Քաղաքը այստեղ կարող է ընկալվել ոչ միայն որպես ֆիզիկական վայր, այլ նաև որպես վիճակ, հիշողություն կամ ճակատագիր, որից հնարավոր չէ խուսափել։ Այն սպասում է հերոսներին՝ անկախ նրանից՝ նրանք վերադառնում են, փախչում, թե փորձում են մոռացության մատնել իրենց անցյալը։

Հեղինակն առանց ավելորդ պաթոսի է ներկայացնում իր պատմությունները, սակայն հենց այդ պերճախոս զսպվածությունն է դարձնում դրանց ազդեցությունը հզոր։ Նրա ոճը հիշեցնում է ռեալիզմի լավագույն դրսևորումները, որտեղ մանրամասները կարևոր դեր ունեն՝ փոխանցելով մթնոլորտն ու կերպարների հոգեվիճակը։

«Քաղաքը քեզ կսպասի»-ն ոչ միայն գեղարվեստական գործ է, այլև հոգեբանական փորձություն ընթերցողի համար։ Այն ստիպում է կանգ առնել, խորհել և նույնիսկ սեփական կյանքը համեմատել հերոսների ճակատագրերի հետ։ Սա գիրք է նրանց համար, ովքեր չեն վախենում դառը իրականությունից, այլ ցանկանում են այն տեսնել, հասկանալ և զգալ՝ ամբողջ խորությամբ։✨
Profile Image for Gohar Abroyan.
6 reviews
January 31, 2024
Աշոտ ուղղակի շատ լավա, որ դու կաս ժամանակակից գրականության մեջ, պատմվածքները շատ իրական էին շատ սրտանց էին : Մերսի, որ ստեղծագործում ես
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.