ժամանակակից թուրք դրամատուրգ Հասան Էրքեքի այս ստեղծագործությունը արտացոլում է գյուղը լքած և քաղաքային կյանքի հորձանոտում հայտնված հարյուր հազարավոր մարդկանց հոգեկան ապրումներն ու տառապանքները, որոնք շատ դեպքերում հանգեցնում են ընտանեկան ողբերգության։
Ես պիեսներ կարդալ չեմ սիրում։ Ես սիրում եմ ներկայացումներ դիտել։ Այս ստեղծագործությունը հետաքրքիր ներկայացում կդառնար մի լավ բեմադրող ռեժիսորի ձեռքի տակ։ Պիեսը որպես գեղարվեստական գործ միջակ էր, թարգմանությունն էլ ինձ բոլորովին դուր չեկավ։ Պիեսի մեջ զրույցները, դեպքերը, մարդկանց հարաբեորությունները չափազանց արհեստական էին։
Թեման շատ արդիական է մնում մինչ այժմ. զարգացումները նույնպես հիշարժան էին, բայբայց ոչ անսպասելի։ Մտածելու տեղիք էին տալիս։ Կարելի է էս պիեսը կարդալ ու մոռանալ։ Այն, ինչ կմնա հիշողության մեջ, կլինի ամենաէականը. զգուշություն եւ համարձակություն՝ շեմը հաղթահարելու համար։