Axel (Aksel) Bakunts (Armenian: Ակսել Բակունց, real name - Alexander Stepani Tevosyan, June 13 , 1889, Goris - July 8, 1937) was an Armenian prose writer, film-writer, translator and public activist.He was born in a family of peasants. In 1923 he finished the Agricultural university of Kharkov and became the senior agronomist of Zangezur region.
His most famous works are "Alpiakan manushak" (dedicated to the Arpenik Charents, the first wife of Yeghishe Charents), "Lar-Markar", "Namak rusats tagavorin" ("A letter to the Russian czar"), "Kyores" (1935) etc. Bakunts also was a film-writer ("Zangezur", etc.).
In 1937 he became a victim of Stalinism and was executed by firing squad after a 25-minute trial.
A house museum of Bakunts is opened in Goris, Armenia.
Մաքուր ու գեղեցիկ, առանց ուռա-կոմունիստական կաղապարների, հոկտեմբերիկների ու հարվածային կոլխոզնիկների... Պարզ, հովվերգական պատկերներ, բացառիկ տաղանդավոր գրողի ապրումների արտացոլմամբ... Հատկապես ուշագրավ են գյուղացիների հոգեբանական նկարագրերը, մասնավորապես՝ "Միրհավ", "Մթնաձորի չարքը" և "Խոնարհ աղջիկ" պատմվածքներում...
Գրականության քննության համար վերընթերցում եմ հայ դասականներին: Հակված եմ մտածել, որ գրականության դասախոսն ինչքան էլ լավը լինի, երբ ինչ-որ գործ կարդում ես դասի, քննության համար, ամենը փչանում է, կամ գոնե փոխվում: Հա, գուցե շատ սուբյեկտիվ է, ու նաև կապ ունի դպրոցի մատուցումը, որով առաջին անգամ ես ծանոթանում նույն գործին: Չնայած վերևում նշածիս, ինչ-որ բաներ բացահայտեցի իմ համար, որ առաջին անգամ կարդալիս չէի նկատել: «Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում»: Էս հատվածը կարդալիս երանի տվեցի նախ Մթնաձորին, հետո` մարդկանց, որ ամենից կտրված էին, ու հուսամ նաև իրենք իրենցից ու ներսի հասարակությունից էին կարողանում երբեմն-երբեմն կտրվել: Առավել երնաի տվեցի էն ժամանակշրջանին, երբ Մթնաձորում դեռ մարդիկ չեն եղել: Պանինի միաժամանակ որսորդ և անտառապահ լինելու հարաբերությունն անհասկանալի էր, բայց մյուս կողմից էլ շատ նման մեր ժամանակներին ու ընդհանրապես մարդ տեսակին: Երևի մենակ ես կարող էի մթնաձորի մեջ քաղաքականություն տեսնել էս առումով: Բակունցն էլ ոնց որ մի մթնաձոր լինի, ամեն ինչից կտրված, բայց ամեն ինչի մեջ, մանրուքներով իր ամեն ինչի մասին գրող:
Բակունց, մի շնչով։ Հիմա բոլորովին այլ կերպ է կարդացվում։ Քաղաքային ու ժամանակի, ինդուստրիալիզացիայի շնչով մի քանի պատմվածք կա, շքեղ են։ Հետաքրքիր էր, հետո ինչ կգրեր, 37-ից հետո, պատերազմական տարիներին, ու ավելի հետո։ Վեպ կգրե՞ր։ Կստացվե՞ր վեպը, թե կմնար փոքր ժանրի վարպետ։ 30-ականների Զապելին էնքան է հիշեցնում։ Երևի ժամանակի շունչն էր էդպիսին։ Պիտի շարունակել բացահայտել Բակունց։