Անկեղծ ասած, գնացել էի Իսահակյանի գրադարան ու իմ ուզած գրքերի ցանկից ոչ մի գիրք չունեին։ Դե գրադարանից ձեռնունայն վերադառնալը ընթերցասերին հարիր չէ, ուստի ասեցի մի լավ բան առաջարկեք ձեր ճաշակով, երբ աշխատակիցը էս գիրքը բերեց, գիրքն ու հեղինակը անծանոթ էին ու թերահավատորեն նայեցի իրեն, բայց սկսեց համոզել, թե շատ լավն է, չեք փոշմանի։ Վերցրեցի ու իրոք, չփոշմանեցի․․․
Գիրքը հիմնված է իրական փաստերի վրա և պատմում է, թե Սովետական Միության պայաններում ինչպես են երիտասարդները անազատությունից նողկացել ու դիմել են անգամ ամենաանհավանական սցենարի, որպեսզի փախչեն կեղծիքի ու դավադրության վրա հիմնված երկրից ու վայելեն իրենց երիտասարդությունը, սերը, ազատորեն հագնեն իրենց սիրած Levis ջինսերը։
Ասում է․ «Թինան ցանկանում էր, որ տղաների մոտ ոչ թե հետաքրքիր լինի միայն իր գեղեցկությունը, այլ ինքը։ Թինան նկարչուհի էր։»
ՀԱՏՎԱԾ ԳՐՔԻՑ!!!!!!!!! ՀՈՒԶԱԿԱՆ ՍՓՈՅԼ!!!!
-Եթե կարող եք՝ մեզ ասեք ավելի ստույգ, թե մեղադրյալներից ո՞ր մեկն էր զինված, և ինչ տիպի զենքից էին առևանգողները կրակում ուղևորների ուղղությամբ։
-Թե ինչ էին բռնել, չգիտեմ, շեֆ, որովհետև գյուղացի մարդ եմ և այդպիսի բաներից չեմ հասկանում, բայց որ նստեցինք, ու դրսից զորքը կրակում էր մեզ նրանք բոլորր ավտոմատներ էին բռնած...
-Ուրեմն հաստատում եք, որ մեղադրյալները զինվա՞ծ էին։
-Սրա՞նք: Բա ոնց, այ մարդ, բա առանց զենքի ինքնաթիռ առևանգելը որտեղ է գրված:
-Եթե կարող եք ստույգ ասեք, թե նրանցից որ մեկի կրակոցը հանգեցրեց որևէ մի ուղևորի մահվան, կամ մարմնական վնասվածքի:
-Ո՞նց ասեմ, շեֆ, կրակոց շատ եղավ և ամբողջ ընթացքում գետնին էի պառկած և գլուխս չէի էլ բարձրացրել:
-Եվ երբ կրակոցը դադարեց, վեր կացաք և երևի տեսաք զինված մարդկանց, որոնք հիմա նստած են ձեր առջև:
-Նստեցի, իսկ բարձրանալ չկարողացա, շատ վատ էի, բերանս այնպես էր չորացել...
-Եվ երևի տեսաք նրանցից մեկին՝ զենքը ձեռքին:
֊ Այո, շեֆ, այ սրան տեսա և լավ եմ հիշում, որ էս էր, քանի որ նրան հեռուստացույցով էի տեսել, և էդ կինոյի անունն ինչ է, էլ չեմ հիշում:
-Իսկ զենքը հիշո՞ւմ եք, ի՞նչ զենք էր ձեռքին բռնեք տեռորիստը:
-Նա, շեֆ, մի ձեռքում բոմբ էր բռնել, բայց պատերազմի մասին կինոները, որ կան, էդպես չէ, կլոր բոմբ էր բռնել | մի ձեռքում...
-Իսկ երկրորդո՞ւմ:
-Երկրորդո՞ւմ, ասե՞մ, շեֆ:
-Այո, ամեն ինչ պետմեք, ինչ գիտեք, հիշում եք, այստեղ հենց դրա համար եք, խնդրեմ։
-Ի՞նչ իմանամ, շեֆ, մտածում եմ ՝ գործը ոչ մի բանով չփչացնեմ։
-Հենց գործի ո հետաքննության և դատի համար է, որ կարևոր են բոլոր մանրամասներըԼ
-Հըն, ասե՞մ, շեֆ։
-Այո ասեք, դատարանին, թե ի՞նչ էր բռնել երկորդ ձեռքում այս մեղադրյալը։
-Երկորդում բաժակ էր բռնել։
-Ի՞նչ բաժակ։
-Սովորական բաժակ էր և ով վատ էր զգում, նրա համար ջուր էր տանում։
Դատավորը բավականաչափ շփոթվեց անսպասելի պատասխանի պատճառով և դրա համար էլ վկային հաջորդ հարցով միանշանակ դիմեց ուշացումով:
-Հետո:
-Հետո իմ համար էլ ջուր բերեց, և մի քիչ հանգստացա:
- Հետո՞:
-էլ ի՞նչ հետո, շեֆ, նրանց մահն էլ հանցանք կլինի... Ծերունի վկայի ձայնը նախ դողաց, հետո նախ արցունքի մի կաթիլ սահեց դեմքին, իսկ հետո անզուսպ ու բարձրաձայն լաց եղավ:
Դատավորն ընդմիջում հայտարարեց: