«Մհերի դռան գիրքը» վեպն իրականում Խեչոյան արվեստագետի եւ մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս եւ մեր երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային եւ լրագրողական ոճական հնարանքների, գիտական եւ գրողական վերլուծությունների եւ նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ, անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։
Levon Khechoyan (Լևոն Խեչոյան) was an Armenian novelist and short story writer, born in 1955 in the village of Baralet in the Akhalkalaki region of Georgia. Since 1987 he lived in the town of Hrazdan in the Kotayk province of Armenia.
In 1983 he graduated from the Gyumri State Pedagogical Institute receiving an M.A. in philology. Khechoyan participated in the Nagorno-Karabakh (Artsakh) War. He started writing as a teenager, and his first collection of short stories, Trees of Incense, was published in 1991. Khechoyan is the author of historical novel King Arshak and Eunuch Drastamat. Many of his works have been translated into Russian, English and Ukrainian. In 2000, he received the Gold Reed literary award for his book ‘Black Book, Heavy Bug’.
In 2013, Khechoyan refused to accept the Medal for Services to the Homeland granted by President Serzh Sargsyan in protest against the socioeconomic and political situation in the country. Khechoyan died due to severe illness in Yerevan in 2014.
Իմ ավագ ընկեր եւ եղբայր Լեւոնը էս գրքով քանդել է ավանդական վեպի մասին բոլոր պատկերացումները։ Եվ հենց դրա համար էլ քչերն են կարդում եւ հավանում։
Էս վեպի վրա Լեւոնը աշխատել է․․․ երեւի մի 15 տարի։ Դեռ 2004 թվականին Ծաղկաձորում, Գրողների տան իր սենյակում տեսել եմ իր ասելով ավարտված վեպի ձեագիրը։ Սակայն դրանից հետո եւս 10 տարի աշխատեց։ Երբ 2010 թվականին ուսանողներիս հետ հանդիպմանը հարց հնչեց, թե երբ կլինի նոր գիրքը, Լեւոնն ասաց․ «գալիս է մի տարիք, երբ տպագրվելն արդեն երկրորդական է դառնում եւ ինքնանպատակ չէ։ Պիտի պատարաստ լինես տպագրվելու»։
Դրանից 4 տարի հետո միայն, վերջին շնչում ընկերները նրա ձեռքը տվեցին վեպի ազդօրինակը․․․ Կարդացեք «Մհերի դռան գիրքը»․․․ Սա ուղերձ է մեզ։ Ուղերձ է ապագային։ Ու սրանք, որ գրում եմ, բարձրագոչ բառեր չեն։
5ը էնքան ցածր գնահատական է էս գրքի համար։ Գիրքը կարդացել եմ 3 ամսում, ուղղակի չէի կարողանում կարդալ, ժամանակ էր պետք կարդալու, ընկալելու, մարսելու համար։ Շատ հետաքրքիր էր, ուզում էի էլի կարդալ, բայց էմոցիոնալ պիկին էի հասնում ու չէի կարողանում առաջ գնալ։ Եղել է նույնիսկ նախադասությունը չեմ վերջացրել։ Հուսով եմ Խեչոյանի փոխանցածի գոնե 70%ը ընկալել եմ։ Գիրքը սկսելուց առաջ վերնագրից ընդամենը եզրակացրել էի, որ էպոսի մասին է, ուրիշ ոչ մի բան չգիտեի։ Առաջին էջից պիտի թողնես, որ Խեչոյանը ձեռքդ բռնի, տանի ցույց տա մեր պատմությունը, ինքնությունը, մշակույթը, կրոնը, հետո արդեն դու ես իր ձեռքը ամուր բռնելու, որ հանկարծ չկորես էպոսի տողատակերում։ Իսկ վերջում Ագռավաքար այցելությունը ուղղակի էմոցիոնալ պայթյուն էր։ Մեկ անգամ եղել եմ Մհերի դռան մոտ, հիմա միակ ցանկությունս է արդեն ավելի հասուն ու գիտակից վերադառնալ Ագռավաքար
բաւական ժամանակ ա, ինչ ինձ ուտում եմ էս գրքի հետ․ նախքան կարդալս էլ, մօտ մի տարի չարչարուել եմ, որ «յարմար» պահը գտնեմ կարդալու համար, էն էլ պարզուեց, ամենաանյարմար պահին կպանք իրար :) խեչոյեանն ինձ հայ ժամանակակից գրականութեան մէջ ամենաշատը գրաւող հեղինակն ա։ ծանր ա գնում, պէտք ա պատրաստ լինես էդ ծանրութեանը, լինում էր, որ էջը մի քանի անգամ էի կարդում, որ հասկանայի ասելիքը, բայց էլի չէր ստացւում՝ յաճախ։ մհերի կերպարին ահաւոր հետաքրքիր ա մօտեցել, տեղ֊ժամանակ կրկնութիւնները կապել մհերի հետ, ինքդ քեզ որոնելը, մենակութիւնը, էդ ճամփին երկատուելը․․․չգիտեմ, անասելի ծանր է եւ գրքի մասին խօսելը, եւ խեչոյեանի մասին խօսելը։ բայց մի բան կար, որ անընդհատ խփում էր ճակատիս՝ էդ տառապանքը մարդու մարդ սպանելու։ չնայած, դասախօսի անունից, երբ դիմում ա վիկտորին, նա ասում ա, որ «մերի նման փոքրիկ պետութեան անվտանգութիւնը աւելի կարեւոր է, քան անձի ազատութիւնը», իսկ էդ անվտանգութեան համար վճարում ես պատերազմով, բայց միւս կողմից էլ, անընդհատ պտտում ա միտքը՝ մհերի անունից, որ «երկրագնդի վրայ բոլոր ողբերգութիւնների իրական պատճառը ապրելու համար սպանելու նշանաբանն էր»։ էլի երկատուած վիճակ․ ի վերջոյ դասախօսն էր վիկտորին ասում անվտանգութեան եւ ազգապահպանման մասին, միւս կողմից հէնց ինքն էր, որ մհերին էր ձգտում, իսկ մհերը հերքում էր նախնիների պատերազմող վիճակը։ ու չեմ կարող նշել, էն սիրոյ տեսարանները, պատկերները, աստուած, անասելի սիրուն էին, անասելի։ դեռ հարցազրոյցներից մեկից էի զգացել, խեչոյեանի առանձին, սիրուն վերաբերմունքը կանանց ու նկարագրութիւնների սիրունութիւնը, էս գրքում էլի հաստատուեց էդ միտքը։ աստուած իմ, չգիտեմ։ տպաւորութիւնների տակ եմ․ զուտ խեչոյեանն իմ սիրելի հեղինակն ա դարձել վերջին մեկ ու կէս տարուայ ընթացքում, ու զգում եմ, որ դեռ իրեն անընդհատ մօտենալու եմ, ես իր «սեւ գիրք, ծանր բզեզ»֊ն էլ չեմ մարսել։ փոքր պատմուածքներն էլ եմ դժուար մարսել։
Ֆանտաստիկ էր, անմոռանալի ու իմաստուն ճանապարհորդություն էր, Խեչոյանի մտքի անսահմանությունները անասելի են, ագռավաքարյան խորությունը հասկանալու համար դեռ ժամանակ ու ջանք է պահանջում... Կարդացեք լավ գրականություն, կարդացեք իսկական գրականություն։
Դժվար էր....սիրուն էր.... հետաքրքիր էր.... Խեչոյանը հասավ իր նպատակին....ես հաստատ կվերադառնամ մեր "Սասունցի Դավիթ" էպոսին, կուսումնասիրեմ մեր առասպելական կերպարները ու անպայման կրկին կկարդամ "Մհերի դռան գիրքը"....
Մինչև վերջին գլխին հասնելս գուցե ուրիշ գնահատական տայի: Փշաքաղվեցի: Անսեռ միմոսի կերպարանքով վազեցի Ագռավաքարի շուրջը, ապրեցի ներսում 14 օր, շնչեցի Ագռավաքարի բանականությունը: Ես տեսա Մհերին՝ կապտալույսի մեջ, ձեռքերը կրծքին:
...Մհերի դուրս գալուց հետո էր իրականանալու. մարդիկ զորություն պիտի առնեին և հագնեին հոգիները, և այդ ժամանակ ներկային հակառակ՝ հոգին դուրսը պիտի լիներ, մարմինը՝ ներսը, հոգու աչքը սկսելու էր տեսնել։