Գիրքը Առաջին համաշխարհային պատերազմի արյունոտ սպանդանոցն անցած ու ողջ մնացած ընկերների՝ Էդուարի և Ալբերի մասին է: Թվում է՝ մեծ երջանկություն ու բարեբախտություն Է փրկվելն ու վերապրելը, բայց ինչո՞ւ են նրանք երանի տալիս իրենց զոհված ընկերներին: Պատճառը հետպատերազմյան Ֆրանսիան ողողած սոցիալական և տնտեսական խնդիրներն են, բարոյական արժեքների այլակերպումը, բյուրոկրատիան ու կոռուպցիան:
Պիեռ Լըմետրի «Կհանդիպենք երկնքում» վեպը դրամատիկ և ինտրիգային պատմություն է գոյատևման և արդարության մասին: Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի:
Կարդացածս ամենատխուր գիրքը։ Հետաքրքիր անցումներ, տարբեր կողմերից ցուցադրված հերոսներ` երջանիկ ավարտի անընդհատ սպասումով։ Քեզ թվում է` հեսա-հեսա ամեն ինչ կդզվի, բայց ավաղ։