Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպն արտաքուստ առօրյա-կենցաղային իրականության դրվագումներով՝ Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է: Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ։ Հանրապետություններից երրորդը՝ դարերով երազածը, չափազանց սիրելի ու մոտ, բայց երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, ասես առասպել լինի: «Հանրապետություններից երրորդը» վեպը Նորայր Սարգսյանի երկրորդ գիրքն է։ Առաջին՝ «Չինական պատ» ժողովածուի համար նա 2019-ին արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի: