«Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկել իր անպարկեշտ բովանդակության համար: Այնինչ, Լըմոնեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ էին, ովքեր ամբողջովին տրված էին սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:
էս գիրքը էլ ավելի փչացրեց հայերեն թարգմանու... թյուրիմացությունը: Շատ բան չասեմ, անիմաստ բարդացրած գիրք: Սկզբից հետաքրքիր էր, բայց ընթացքում հասկացա, որ տանջվում եմ: Տանջվելս ավելի ճոխացրեց գրքի թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Նենց տպավորություն էր, որ թարգմանել էր մենակ իրա ու Նազենի Հովհաննիսյանի համար բլին: Վերջում էլ թողեմ մի քանի հայերեն բառեր, որոնք կյանքումս առաջին անգամ հանդիպեցի էս գլուխգործոցի մեջ՝ 1. հումպետս 2. տխեղծ 3. պարտասած քուն 4. շապկանց 5. վարնոց պղծում 6. գռիհ 7. հովատակ 8. լայնշի 9. կարմրատակած 10. վարազի խանչյուն 11. արագիլի կափկափյուն 12. պարեգոտ 13. պժգանք 14. կակուղ 15. կտղուցք 16. արջասպ 17. հրայրք 18. սեռագրգիռ 19. ժպրհելի 20. տռփամոլ 21. խպնանք 22. ծանել 23. կուպր 24. մթար 25. խաբեպատիր 26. քաղցուն 27. սմսեղուկ 28. շուրջառ 29. նշտրակ 30. պատրանաթափ Բարի ընթերցում :Դ
Ոչ մի կողմից լավը չէր: Ամբողջ գիրքը պաթոս էր, ձևականություն, կեղծ բառեր ու համեմատություններ, կեղծ տառապանք: Հերոսը շատ անհամոզիչ էր: Մի քիչ պարզությունը չէր խանգարի: Հիստերիկություն էր սկզբից մինչև վերջ
էս գրքի մասին էդքան ահավոր - ահավոր վատ կարծիքներ լսելուց հետո մեկ ա, Լըմոնյեի ձեռագիրն ինձ ահավոր դուր եկավ։
Կա չէ՞ նման բան, որ եթե մեծամասնությունը չի հավանում գիրքը սկսում ես միանգամից մտածել, որ դու հավանելու ես իրան ու արդարացնելու ես պատճառը, և ընդհակառակը։
Հերոսի հետ էդ ցավն ապրելակցելը ստացվում էր ու չնայած իրա տխուր գիրք լինելուն, "հաճելի" պահերը վայելում էի։
Եթե Խեցգետնի Արևադարձը կարդացել ու հավանել եք, ապա կարծում եմ սա էլ կհավանեք, սակայն Միլերի համեմատությամբ, Լըմոնյեի հերոսի սիրուհիներն ընդամենը 3ն էին։
բայց ընդհանուր սաղ հաշվի առնելով մի քիչ կվախենամ սա ինչ֊որ մեկին խորհուրդ տալ ։դ
Որպես գրող, Լըմոնիեն, իհարկե, խիստ եվրոպական է, որակյալ, բայց որպես թեման, վիպակը վաղուց հնացած է: Պուրիտանիզմի քննադատությունը վաղուց արդեն ձանձրացել է, այն պարզ պատճառով, որ այն գոյություն չունի, գոնե Եվրոպայում: Հետևաբար, 250 կարդալ ընթերցել, թե ինչպես խեղվեց մի երիտասարդ ճակատագիր, որին մանկուց սովորեցրել էին, որ "ձեր մարմինը մեղք է", ու ինչպես նա դարձավ մի սեռագար կնոջ սեքսուալ զոհը, մի տեսակ նույնն է, որ ընթերցես թե որքան դժվար էր ապրել առանց էլեկտրաէներգիայի:
էն գիրքերից էր, որ կարդացի մի օրում, չնայած գրողական լեզվի բարդությանը ու նյութի ծանրությանը: Տպավորություններս շատ են իրար խառնված, ամբողջ գրքի ընթացքում ոչ մի լուսավոր կետի չհանդիպեցի, անընդհատ մռայլ ու կեղտոտ բացասական լիցքեր էի ստանում, բայց գիտեմ, որ էդ հատուկ էր արված: Հեղինակը իր ողջ տաղանդը և ուժերը կենտրոնացրել էր էդ գաղջը փոխանցելու համար և ցույց տալու համար, թե որքան կործանարար կարող է լինել մարդու համար սեռական դաստեարակության բացակայությունը: Երբ կրոնական արգելքները մեկ տեղում հանդիպում են մարդկային բնազդներին ու դոգմաների տակ ճնշված բնազդների ազդեցության ներքո մարդ սկսում է ինքնադրսևորվել էնպես ինչպես կարողանում է, ու էդ ամբողջ ընթացքում ինքնակեղեքվել խղճի խայթից ու իրեն հրամցված արգելքների կնիքից այրվել` առանց հասկանալու, որ սեռականությունը մարդու անբաժանելի մասն է, ու որ էն ինչ ինքը զգում է նորմալ ու բնական է: Յուրաքանչյուր մարդ էս գիրքը պարտավոր է կարդալ մինչև ծնող դառնալը, պարտավոր է պատրաստվել երեխայի սեռական դաստերակությամբ զբաղվել ճիշտ տարիքում ու ճիշտ ձևով, որպեսզի հեռու պահի երեխային այլասերումից ու հոգևոր խղճիմությունից:
Բավականին բարդ էր առաջ գնում, բայց շատ հետաքրքիր էր: Կպնում էր շատ նուրբ ու կարևոր խնդիրների, որոնց բոլորս բախվում ենք պատրիարխիայի ու տարատեսակ տաբուների պատճառով:
Տեղ-տեղ շատ էր ծամում հեղինակը, ու ներվայնացնում էր :Դ բայց ինչ խոսք, կարելի ա կարդալ:
Շատ հակասական մտքեր ունեմ գրքի վերաբերյալ։ Մի կողմից այն բարձրացնում է արդի հարցեր բարոյականության կեղծ պատկերացումների և ընկալումների վերաբերյալ, մյուս կողմից որքան էլ փորձեմ ընկալել այդ ամենի ազդեցությունը հերոսի վրա, չի ստացվում, կերպարը շարունակում է ինձ համար մնալ պաթոսային, ոչ պարզ։ Գուցե դժվար է այսօրվա մարդու աշխարհայացքով հասկանալ 1900-ականների մարդու խնդիրները, գուցե դա է պատճառը, որ երիտասարդի այդ աստիճան բարդույթավորվածությունը թվում է կեղծ ու չափազանցված, մյուս կողմից չափազանցված կերպարը հատուկ է արված։ Գրքում կային մի շարք հետաքրքիր արտահայտություններ, հատկապես տպավորվել է հետևյալը՝ «Արևի տակ մերկ ման եկող ժողովուրդները մաքուր են և միամիտ, մինչդեռ քաղաքակիրթ մարդիկ են, որ այլասերված են, քանզի միմյանց փնտրում են զգեստների տակ»։
Գրքի սկիզբը բավականին խստումնալից էր, և թվում էր, թե հզոր մի բան է ինձ սպասվում, բայց շարունակությունը չտվեց սպասվածը։ Միտքը ճիշտ սեռական դաստիարակության կարևորությունն է, որը մեկնաբանվում է մի տղայի կյանքի պատմությամբ, որը մութ է, փակ և ծանր ստացած սեռական դաստիարակության ոչ լիարժեք լինելու, կամ գուցե և բացակայության հետևանքով։ Բավականին դժվար է կարդացվում։ Մի պահ մտածում ես, որ գուցե թեման այնքան էլ ակտուալ չէ և հնացած է՝ հաշվի առնելով ներկայիս հասարակության ազատ մտածելակերպը, բայց ցավով հասկանում ես, որ մեր հայկական իրականության մեջ 19-րդ դարում արծարծված խնդիրը այնուամենայնիվ դեռ ակտուալ է, ոչ ամբողջությամբ, բայց մի շարք հասարակական խմբերում այն դեռ կա։
Կարդացի ու կիսատ թողեցի։(կներեք եթե որևիցէ մեկիդ սիրելի գիրքն է)
Իրականում էնքան դուրս չէկավ, որ նույնիսկ մինչև կեսը ինձ ստիպելով եմ տարել, սպասելով նոռմալ բանի, ինչին չհանդիպեցի ու փակեցի դրեցի մի կողմ գիրքը։ Չեմ ժխտում, որ գուցե տարիքիցսա , որ ոչ մի իմաստ չգտա, ոչինչ չտեսա, բայց հաստատ ոչ կփորձեմ կարդալ այլևս, ոչ էլ ինչ-որ մեկին խորհուրդ կտամ։ Ինձ համար ժամանակի անիմաստ ծախս էր։
Տղամարդու մասին է ով փորձում է ճանաչել ինքն իրեն, իր մարմինը։ Ամաչում է իր սեռական ցանկություններից, դրանց մասին խոսելուց, կանանցից։
Իրականում խուսափում եմ նման գրքեր կարդալուց, ինձ իրենք թվում են անիմաստ, ես գրքերում փնտրում եմ էմոցիա, իհարկե այս գիրքն էլ էմոցիա տվեց, բայց ոչ հաճելի)
«Այս գիրքը ջղաձգում է և ցավ։ Նա տխուր է և մերկ, ինչպես սովը, ինչպես հիվանդապահը, ինչպես մորթազերծված դիակը։ Ես այն գրել եմ դառը տառապանքով, որպեսզի դառնությամբ ընթերցվի։ Եթե ��ուք այս գրքի մեջ միայն հաճույք եք փնտրում, այլևս մի շարունակեք կարդալ։ Փակեք այն, քանի դեռ ժամանակ ունեք, որովհետև այս գիրքը չի բավարարի ձեզ։ Եվ գուցե այն ամենն, ինչ ասվել է մինչև այս էջը, ոչինչ է՝ համեմատած այն ամենի հետ, որ դեռ պիտի ասվի»։ Կամիլ Լըմոնյե
Հա, էս գիրքը հերոսի տառապանքների, տվայտաքների պատմությունն է: Ու իրոք, ինքան մարդ է տառապում իր բարդույթների, սովորույթների, աշխարհընկալման, չգիտեմ էլ ինչ հանգամանքների ձեռը: Ու կողքից նայողին (կամ ընթերցողին) ինչ անհեթեթ, անիմաստ են թվում էդ տվայտանքները, ինչ հնացած, ինչ անհիմն.... Ափսոս 3 տարի առաջ չեմ գրել տպավորություններս էս գրքի մասին: Ահագին հակափաստարկ կբերեի թեմայի հնացածության դեմ: Մարդու տանջանքը երբեք էլ հին չի, միշտ մի բան կգտնենք անհուսորեն տառապելու համար, որքան էլ դա մյուսների համար առանձնապես մի մեծ ողբերգություն չլինի: 19.01.19թ.
Ես չէի պատկերացնում,ինչ որ մեկը այս աստիճանի տառապանքներ ունենա սեռային հարաբերություններ ունենալուց...
Վեպը շատ մանրամասն բացատրում է տղամարդկանց ներքին զգացումները, սկսած առաջին հայացքից որը ուղղում են դիմացի աղջկան, անցնելով տարփանքներին որոնք անկառավարելի էն դառնում ստանալով ամենօրյա բնույթ:
Այս բոլորին մեջ հեղինակը հիշում է միայն տանջալից մասը՝ անտեսելով հաճույքը որը պետք է ստանա յուրաքանչյուր մարդ արարած սեռային հարաբերության ժամանակ: Իսկ այդ տանջանքը բացատրում է իբր մանկության շրջանին սխալ սեռական դաստիարակության հետևանք, որը շատ հեռու չէ մեր ներկա իրավիճակից:
Կարմիր խնձորի գաղափարը տակավին իշխում է մեր երկրում, և բավական լուրջ խնդիրներ է առաջացնում երիտասարդության մոտ:
Այս գիրքը կարդալուց հետո հասկանում ես որ առողջ սեռային կյանք ունենալու համար պետք է լուրջ ծրագիր ունենալ երեխաներուն ճշգրիտ և ոչ վնասակար դաստիարակություն տալու, որպեսզի ապագային բարդույթների քանակը հասնի նվազագույնին...
Բելգիացի գրողը ոչ զարմացրեց, ոչ հիացրեց այս գործով: Թեման ժամանակավրեպ էր ... Լըմոնյեի գրելու ոճը հավանեցի,՛՛Տղամարդու Սերը՛՛ վեպում հանդիպեցի այնպիսի մտքերի, որոնք հետաքրքիր էր նա մատուցել: Վերջում հաղթում է բնազդը՝ ինչպես և կյանքում)
Ոչինչ չտվեց ինձ, չհավանեցի։ Կամ շատ սխալ ժամանակ կարդացի, կամ էլ իրոք էս գիրքը ոչ մի խորը իմաստ ու ասելիք չուներ։ Գրքին մեկնաբանություն չեմ թողնում, անիմաստ եմ համարում։