Հայաստանի ամերիկյան համալսարանում սովորող 3 ուսանողներ համալսարանական ծրագրով մեկնում են ԱՄՆ սովորելու: Հանգրվանելով մի փոքրիկ քաղաքում, նրանք իմանում են, որ օրեր առաջ այդ քաղաքի անտառում հայտնաբերվել է 19-ամյա մի աղջիկ՝ կախված վիճակում: Նրանք նաև իմանում են, որ այդ քաղաքում գործում է վանական միաբանություն, բայց շուտով սկսում են կասկածել, որ այդ միաբանության վանականներն ունեն ինչ-որ գաղտնիք...
Անկեղծ լինեմ, սկզբի մի 50 էջից կիսատ թողեցի, պարզ ու հասարակ ոճի պատճառով:
Բայց մի երկու օր հետո որոշեցի ամեն դեպքում շանս տամ:
Ու հետաքրքիր, սահուն մի գիշերում կարդացի:
Սյուժեի մասով, միտքը լավն էր, բայց հերոսները շատ սառն էին: Մի տեսակ կյանք չկար:
Ես որ դետեկտիվներում ոչ մի անգամ հստակ համոզված չեմ լինում թե ով ա հանցագործը, էս դեպքում հենց սկզբից կասկածեցի ու մինչև վերջ մնացի իմ համոզմունքին և չսխալվեցի:
Եթե ինչ որ թույն գեղարվեստական ոճով, ինտրիգով ու զարգացող էմոցիոնալ բան եք սպասում էս գրքից ուրեմն ձեզ համար չի, բայց այնուամենայնիվ հետաքրքիր էր:
Գրքի վերաբերյալ սենց աժոտաժը հասկանում եմ, որովհետև իսկը դեռահասների ու սենց դպրոցականների համար ա:
Մի նիարդայնացնող բան կար որը հեղինակը շատ օգտագործեց:
Էդ երազների հաշվին ինտրիգ պահելը, հա մի անգամ, բայց ոչ ամեն իրադարձությունից առաջ:
Հեղինակի առաջին գիրքը չեմ կարդացել, ուստի համեմատելու բան չունեմ: Ամեն դեպքում՝ վատիկը չէր:
Եթե ասեմ , որ ապշած եմ սուտ կլինի։ Այո համաձայն եմ, որ երբեք չէի գուշակի մարդասպանին, բայց խնդիրն այն էր որ ավելի հետաքրքիր կլիներ եթե իր մասնակցությունը շատ լիներ վեպում որ զարմանք լիներ, թե չէ այս մոտեցումը որ յուրաքանչյուր անձ ով առհասարակ կասկածի ոչ մի տեղիք չի տալիս միայն այն պատճառով որ գործողություններին քիչ է մասնակցում դառնա գլխավոր հերոս ու իր ամբողջ կյանքը պարզվի վերջին էջում երբ ամբողջ իրադարձությունները արդեն տեղի են ունեցել այդքան էլ գրավիչ չէ կարելի է ասել նույնիսկ հիասթափեցնող է😒 Իսկ երեք աստղ դնում եմ ընթացքում ընթերցողին լարված պահելու համար☺️
3 աստղը գրքի ընթացքի համար է, իրոք հետաքրքրությամբ եմ կարդացել: 1 օրում կարդալու գիրք է: Ուրախ եմ, որ դեռահասներին դուր է գալիս ու սկսում են գիրք կադալ:
Հեղինակը օգտագործել է Ռուոլինգյան եռյակին՝ 3 խելացի ուսանողներ (2 տղա, 1 աղջիկ), որոնք գնում են սովորելու չգիտես, թե ոնց միշտ հայտնվում են պատահարների կիզակետում, էլի կա սիրավեպ, նույնիսկ վանքը համեմատեց Հոգվարթսի հետ: Միայն մի բան արեց, որը Ռոուլինգը չէր համարձակվել:
Ինձ չհամոզեց գրքի վերջաբանը, սպանությունների դրդապատճառը: Ընդհանրապես հում էր վերջաբանը՝ ինչ է նշանակում վերջում ուղղակի պատմել, թե ինչ էր կատարվել
Եթե համեմատեմ հեղինակի առաջին գրքի հետ ապա կասեմ,որ սա բավականին ստացված էր, բայց միևնույնն է երևում է, որ հեղինակը մասնագիտությամբ լրիվ ուրիշ ոլորտից է...ինչևէ, այս գրքում հեղինակին հաջողվեց մեզ կապել հերոսների հետ ինչը բացակայում էր առաջին գրքում...հեղինակին հաջողվեց այնպես անել, որ արցունքներով ընթերցեմ գիրքը...շատ լավ էր ստացվել կարդացողին լրիվ ուրիշ իրողության վրա կենտրոնացնելն ու նրա մեջքի հետևում սպանություններ իրականացնելը...
Մարդը մեկ անգամ է սիրում ու սիրում է մինչև կյանքի վերջ...
Գրքի հետ կապված շատ հիշողություններ ունեմ... 2 թե 3 օրում կարդացել եմ(դա էլ իր պատճառներն ուներ,թե չէ ավելի արագ կավարտեի։ Սպասում էի թե երբ էր գիրքը հայտնվելու Գուդրիդս֊ում(😁)։ Եզակի գրքերից էր,ու չէի սպասի,որ սարսափ ժանրը ինձ էսքան կսկսի գերել(բայց դե սարսափ ժանրի ֆիլմերը ևս նայել չեմ հրաժարվի🤫)։ Գրքի հետ կապված չեմ ուզում սփոյլերներ անեմ,մենակ կասեմ,որ ուղղակի կարդալու ընթացքում զարմացած եք մնալու ու եթե չփակեք գիրքը ու գցեք մի կողմ ապա մի քանի ժամում վայրկյանի պես կավարտեք գիրքը։ Ապրել եմ հերոսների հետ(ինչպես և բոլոր կարդացածս գրքերում) ու զգացել եմ էն,ինչը որ իրենք են զգացել ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ Ռուբեն Եսայանին,նման գործ մատուցելու համար,նմանը չունեցող։ Ժանրը նաև դետեկտիվ էր և շատ խորքային,նույնիսկ անհնար`կանխատեսում անելու համար։
(երևի,որ գիրքը ավարտելուն պես գրեի "ռեվյու" ավելի մանրակրկիտ կստացվեր,բայց սենց էլ ա լավ😉)։
Հ.Գ.ասեմ,որ վանականների գաղտնիքը այնքան էլ գաղտնիք չի`ԵԹԵ ԻՀԱՐԿԵ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՍ🙃🖤։
Սյուժեն հետաքրքիր էր ու կլանող, նախորդ գրքի հետ համեմատած սա ավելի հաջող էր:
Կերպարների հետ կապված խնդիր ունեի, մեծամասամբ ոնց որ բնավորությունից զուրկ լինեին, չէր լինում ապրումակցել, բացառությամբ Էլեոնորայի և Հայր Աարոնի, ով հետագայում դարձավ սիրելի կերպարս: Հավանեցի այն, որ Աարոնը նախապատմություն ուներ ու խորություն կար կերպարի մեջ:
Շատ հեշտ ու արագ էր կարդացվում, չնայած նրան, որ դեպքերը բավականին արագ էին զարգանում: Տպավորություն եմ ստանում, որ հեղինակը զարգացնում է սյուժեն, բայց ոչ կերպարներին։
Էնքան բան եմ ուզում գրեմ, բայց սպոլյեռ չեմ էլ ուզում անեմ, կասեմ, որ առաջին գիրքն ավելի հետաքրքիր էր ՝ իր թերություններով հանդերձ, իսկ այս գրքում հետաքրքրությունը կորում ա երբ մի քանի էջ կարդում ես, ու ամեն բան հասկանալիա դառնում: Փորձի պակասից էլա, բայց հուսանք հետագայում ավելի լավ ու ուժեղ բաներ կգրի հեղինակը: