Պերճ Զեյթունցյան (ծ. Հուլիսի 18, 1938, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։ Ծնվել է Ալեքսանդրիայում, Եգիպտոս, 1938 թ.։ Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը, սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Առաջին գիրքը տպագրվել է 1956-ին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։ Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։ 2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։
Կարելի է ասել Հայոց պատմության ամենահետաքրքիր ու ինտրիգաշատ ժամանակաշրջանն է՝ Արշակ- Գնել- Տիրիթ- Փառանձեմ սիրային քառանկյուն, Արշակի մյուս 2 կանայք, պալատական սպանություններ, թույն, եկեղեցի- թագավոր անախորժություններ, Արշակի քայլելը հայոց հողի ու պարսից հողի վրա, թագավորի բանտարկվելը, թագուհու ստորացումները և այլն: Հետաքրքիր է, որ էպիզոդիկ դեր ուներ նաև Սամվելը, բայց Սամվելի արարքը միանշանակ բացասական է ներկայացրել Պերճ Զեյթունցյանը: Հայրենիքի դավաճաններին ոչ մի արդարացում չկա, բայց էնքան սիրուն է ներկայացրել Մերուժան Արծրունու արտաքինն ու դավաճանությունը, որ հաստատ իրեն չես պատկերացնու որպես ստորաքարշ դավաճան: Շատ կուզենամ էլի կարդալ Փառանձեմ թագուհու մասին, որովհետև էդպես էլ չհասկացա առաքինի կին էր, թե bitch😂 կներես Թագուհի Բայց, եթե նորից ուզենամ կարդալ, հաստատ կվերընթերցեմ Լ. Խեչոյանի «Արշակ Արքա. Դրաստամատ ներքինի»ն
Չեմ հասկանում՝ ինչի են բոլոր գրողները Արշակ II-ին պատկերում էսքան թույլ, կամազուրկ,խղճուկ արքա. Գուցե դրան նպաստել է նաև 《հող ու ջրի》 մասին մեզ հասած ավանդությունը, ինչևէ։ Շատ թույլ գործ էր, Արշակը պատկերված էր իբրև երեխա, հրճվում էր իր իսկ ասած ամեն մի դիպուկ խոսքից, սիրում էր ծիծաղել ու նեղը գցել նախարարներին🤷♀️, առանց Գնելի ու Դրաստամատի խորհուրդների ոչինչ չէր անում և այսպես շարունակ... Ամբողջ գիրքը հեղինակը երկարացրեց և վերջում միանգամից թռիչքներով ավարտեց գիրքը՝ ամենակարևոր պահերը բաց թողնելով։
Զեյթունցյանը Արքային նկարագրում է ինչպես կա ։ Ամեն դեպքում այս Արշակ երկրորդի մասին չի պատմել ոչ Զորյանը ոչ Խեչոյանը։ Եվ արքան իրավունք չունի լինել սովորական մարդ և միևնույն ժամանակ պարտավոր է մնալ հպատակ։
Թերևս կարդացածս մյուս գործերից Արշակ արքայի մասին սա ամենալավն էր, ամենատպավորիչը։ Երևի թե ներկայումս կատարվող եկեղեցի պետություն հակամարտությունն էլ նշանակություն ունեցավ։ Էնքան արդիական էր։ Հատկապես " ... եկեղեցին պետք է ոչ թե հակադրել, այլ զուգակցել երկրի միասնական շահերին" նախադասությունը ամբողջովին փեխանցեց թե անցյալի շունչը, թե ներկա ցավալի իրավիճակը։ Զեյթունցյանը շարունկում է մնալ իմ սիրելի գրողներից մեկը։ Կերպարներից որոշները շատ հղկված չէին, բայց այստեղ դա չխանգարեց ինձ։