Jump to ratings and reviews
Rate this book

Նանա

Rate this book

560 pages, Hardcover

First published January 1, 2006

2 people are currently reading
35 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
14 (70%)
4 stars
4 (20%)
3 stars
1 (5%)
2 stars
0 (0%)
1 star
1 (5%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Anna♡.
60 reviews
February 5, 2024
Էս վիպակը շատ խառն էր գրված ու կոնկրետ հիմնական սյուժե չուներ, խոսվում էր Դևոյանների խելագար ընտանիքի մասին: Ինձ հիմա հետաքրքիր է՝ արդյոք Նանայի կամուրջն իրական է ու արդյոք հիմա կանգուն է, թե ոչ:

Ընտանիքի գլուխ Իշխան Դևոյանը բնույթով շատ հետաքրքիր կերպար էր, բայց ինչքան էլ փորձեմ, չեմ կարող սիրել նրան: Իշխանը կանանց չէր սիրում, բայց ունեցավ երկու կին, որոնցից առաջինին ինքն էր սպանել: Խոսքեր չկան իհարկե: Իշխանն ուներ շա՜տ տղաներ ու մի դուստր: Ավագ որդի Ոսկանը հարբեցող էր, թեյի բաժակով օղի էր խմում, ինչպես նշել էր Մաթևոսյանը, մի որդի ուներ, անունը Դևո, կինն էլ Սրբուհին էր: Ընտանիքում ընդհանրապես ընդունված էր, որ ամուսինները ծեծում էին կանանց, կրկին խոսքեր չկան իհարկե:
Իշխանի մյուս որդիներից Կամսարը, Հայկազը, Վարդանը շուտ մահացան, բայց կուզեի իրենց հետ էլ ծանոթանայի: Կարծում եմ՝ Հայկազին կսիրեի: Տղերքից «ամենահաջողակը» եղավ Արտաշը, բայց էդ տղային ատելով ատում եմ: Կնամոլ, գող, խորամանկ: Իշխանն էլ էր ատում իր որդուն, այ էդ մասով համաձայն էի հետը: Բայց արի ու տես, որ ամուսնացավ խելացի ռուս աղջկա հետ, ունեցավ երեխաներ, ովքեր հորն էլի չէին սիրում: Ուրախալի փաստ էր ինձ համար այն, որ Արտաշի կինը սովորել էր համալսարանում, ֆիզմաթ ուղղությամբ: Սիրում եմ էս ոլորտում ընգծվող աղջիկներին:

Զարմայրը՝ Իշխանի կրտսեր եղբայրը, մի հրաշք անձնավորություն, բարի, խելացի, հանդուրժող: Լսողությունը վատ էր, բայց դա կերպարի առավելություններին չի խանգարում: Իշխանի միակ դուստր Արուսյակի որդին, ում անունն այդպես էլ չնշվեց, ուղղակի կատարյալ էր: Նկարագրված էր որպես գեղեցիկ, ճաշակով հագնված երիտասարդ, որ զբաղվում էր գրելով ու դրանով բավականին գումար էր վաստակում: Առողջ հայացքների տեր էր, դատապարտում էր պապին իր գողության ու այլ զանցանքների, ինչպես նաև քեռիներին՝ իրենց սարսափելի հայացքների համար: Իշխանը հիանում էր Արուսյակի որդով, ու ճիշտ էլ անում էր, Դևոյանների լավագույն ժառանգն էր:

Շատ հաճելի գյուղական տրամադրություն ստացա, Լոռվա միջավայրի նկարագրությունը շատ հավեսն ու լավն էր:
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.