Jump to ratings and reviews

Մարդկային կատակերգություն

«Մարդկային կատակերգություն» վեպում (1943) սարոյանական ջերմության, մարդասիրության ու լավատեսության անմոռանալի տեսարաններ են հաջորդում իրար՝ արգելավազքը հաղթահարող Հոմերը, Քովիգթոնի խանութում արջի թակարդն ընկած փոքրիկ Ուլիսեսը, ծեր հեռագրիչ Գրոգանն իր դարակում թաքցրած օղու շշով, որ բթացնի սիրո, հույսի, ցավի ու մահվան հեռագրերի անվերջանալի տարափի դառն իրականությունը, Հոմերի՝ պատերազմ մեկնած եղբոր երգը տնից հեռու սլացող գնացքում… Սարոյանն ինչով ասես չէր զարմացրել ընթերցողին, բայց այս գործը կարծես գերազանցել է ամեն ինչ. պատերազմի ու սովորական համեստ մարդկանց մասին մի շիտակ պատմություն: Մի փոքրիկ վեպ: Մի մեծ նվաճում:
Սա գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակած տարբերակի (1966) առաջին թարգմանությունն է հայերեն:

192 pages, Hardcover

Loading...
Loading...

About the author

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
13 (76%)
4 stars
3 (17%)
3 stars
1 (5%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Aida Shahbazyan.
5 reviews
August 22, 2026
— Քեզ համար ամեն ինչ փոխված է, բայց միաժամանակ նույնն է։ Մենությունն ու թախիծը, որ դու զգում ես, այն պատճառով է, որ այլևս երեխա չես։ Բայց ամբողջ աշխարհը միշտ լեցուն է եղել այդ մենությամբ ու թախիծով։ Մենությունը պատերազմից չէ։ Պատերազմը չէ, որ այն ստեղծեց։ Ընդհակառակը, մենությունից ու թախիծից առաջացավ պատերազմը։ Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է այդ, աստծո շնորհի պակասը։ Մենք միասին կլինենք։ Մենք շատ չենք փոխվի։

Նա մի պահ մտածեց և հետո ասաց այն, ինչ բոլորովին անսպասելի էր։— Եթե ինձ էլ մի այնպիսի լուր գա, ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս գիշեր, ես կհավատամ դրա խոսքերին, բայց ոչ իմաստին։ Լաց լինելու կարիք չեմ զգա, որովհետև գիտեմ, որ իմ որդուն մահ չկա։
Profile Image for Vahagn Khalafyan.
10 reviews
October 14, 2024
Տենց տարի չկա, որ չվերընթերցեմ էս գիրքը։
Ու վստահ եմ, որ ամեն տարվա վրա իմ տրանսֆորմացիայի վրա դրական ազդեցություն ա թողնում։
Սարոյանը հանճարեղ ա նույնիսկ փոքր տեսարաններում մարդու դրական ու էլ առավել բացասական հատկանիշները ներկայացնելու գործում։
Ու մենակ իր ա մոտ դու կարող ես հանդիպել մարդու, ով նույնիսկ որպես բացասական կերպար ա ընկալվում, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ մարդ ա։ Ուղղակի մարդ, ով իրավունք ունի սխալվելու, բայց իրավունք չունի չհասկանալու սեփական սխալները։


Displaying 1 - 2 of 2 reviews