Փաստագրական այս վեպը պատմում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին: Նորահայտ փաստերի, վկայությունների ու վավերագրերի միջոցով հեղինակը ներկայացնում է հանճարեղ գրողի թռիչքներով և անկումներով լի կյանքի մի դրվագը՝ նորովի մատուցելով ինչպես Չարենցի մարդկային էությունը, այնպես էլ նրա ժամանակաշրջանն ու իրադարձությունների ընթացքը:
Ծնվել է Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավատել է 1981-ին՝ ոսկե մեդալով։ 1983-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-86-ին ծառայել է խորհրդային բանակում։ Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մամուլում։ Խմբագրել է մի շարք թերթեր։ 1996-98-ին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ։ Հեղինակ է Սևակագիտական մի քանի աշխատությունների։