Jump to ratings and reviews
Rate this book

Ենոքի աչքը

Rate this book
Ճակատագրեր, անհատականություններ, ներփակ բնավորություններ, որ հարաբերվում են վիպական ինքնատիպ տարածության մեջ՝ միմյանցից անկախ վերհանելով ընդհանրական խնդիրներ, իբրև առանցք ունենալով ապակե աչքի ամենատես ոսպնյակը:

262 pages, Hardcover

First published January 1, 2012

4 people are currently reading
36 people want to read

About the author

Gurgen Khanjyan

21 books23 followers
Gurgen Khanjyan is a well-known contemporary writer and playwright. He is the author of ten books, including several novels, plays and short story collections. He has worked for the public television and radio, has been published in various newspapers and literary magazines. His works were translated into Russian, Persian, Romanian and English. He is the editor of “Gretert” literary newspaper of the Armenian Union of Writers. He translates literature from Russian into Armenian. Plays by Gurgen Khanjyan are staged in Armenia and Diaspora. For his fiction and plays he was awarded with the Prize of the Government of Armenia, Writer’s Union of Armenia and “Narcis” literary magazine.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
17 (47%)
4 stars
14 (38%)
3 stars
3 (8%)
2 stars
0 (0%)
1 star
2 (5%)
Displaying 1 - 8 of 8 reviews
3 reviews1 follower
April 24, 2024
This was one of the first books I've read from Armenian contemporary writers, published around 2012-2013. I didn't know anything about the author initially. I was browsing books in Armenian at a bookstore when I noticed one with a cover ripped off from Slayer’s 'Christ Illusion' album art. Intrigued, thinking that the author might share my appreciation for the band, I bought the book hoping it might capture a similar vibe. I read it in 2-3 days and was very satisfied. The characters were well-developed, and the story was captivating. Since then, I've had the opportunity to meet the author several times. This book sparked my interest in Armenian contemporary literature.
Profile Image for Rafo Zarbabyan.
422 reviews8 followers
January 6, 2022
«Ենոքի աչքը» կայֆ ա, հավեսով, գեղեցիկ, հաճելի, մարդամոտ:
Երբ փորփրում ես հայկական ժամանակակից գրականությունն ու էսպիսի գանձ ես գտնում, մի տեսակ հուզվում ես անգամ:
Սա ամենևին չի նշանակում, որ Խանջյանը կատարյալ ա, որովհետև ես մնում եմ էն կարծիքին, որ հայկական արձակը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու համաշխարհային դառնալու համար: ԲԱՅՑ, էս գիրքը էդ ճանապարհն ա:
Խանջյանն ու իր նմաններն են, որոնց շնորհիվ մենք վերջնականապես չենք խեղդվի աբստրակցիայի ու արվեստագիտության մեջ:
Կարդացեք...
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
137 reviews8 followers
October 16, 2023
Շատ լավն էր։ Խանջյանի իմ կարդացած գրքերից կարելի է ասել ամենասիրելին դարձավ։ Գրքի կառուցվածքը լավն էր շատ, սիրեցի հերոսներին՝ Գոռին էլ, Գրոֆոյին էլ։ Հետաքրքիր էր Գրոֆոն, կարծես բոլորի կյանքում հայտնվում էր, փոխում, բւղորդում ծ, կողմնորոշում, բայց դրան զուգահեռ չէիր կարող ասել, որ դրական կերպար է։ Գոռը՝ հայրենասեր, ամեն ինչի և բոլորի նկատմամբ պատասխանատվությամբ, բայց ընտանեկան չրասավորված կյանք, Ուման անընդհատ մի այլ բան է փնտրում, մի Ուրիշ։ Չգիտեմ, լավն էր, մեծ հաճույք ստացա ընթերցանությունից։
Հ.Գ. Նաև վերջին պահը շատ հուզեց. երբ Խանջյանն արդեն մահամերձ մայրիկին ասում է, որ գիրքն իրեն է նվիրելու և մեծ ճիգ գործադրելով ժպտացել է🤍
Profile Image for Mari.
94 reviews16 followers
October 7, 2023
*ռիվյուն թեթևակի սփոյլեր է պարունակում*

Գրքում կերպարների միջև եղած տարածությունը ամեն էջի հետ միասին փոքրանում է, ծալվում ու ի վերջո՝ վերածվում «մոտիկության». ոչ թե՝ մտերմություն, այլ հենց ֆիզիկապես մոտիկություն։

Ունենք իրարից շատ տարբեր հերոսներ, բայց կա մի բան, որը միավորում է բոլորին՝ մտավոր օտարումն է միմյանցից ու շրջապատող աշխարհից։ Գլխավոր երկու հերոսները, պարզվում է, մեկ հորից են, այսինքն՝ միակողմանի և անդարձելիորեն կապված են միմյանց. Գոռն ու Գրոֆոն՝ իրարից ծայրահեղ տարբեր «եղբայրները»։

Գոռը՝ ինքնամփոփ, համակերպված իր անելիքների ու կյանքի գորշ գույների հետ, Գրոֆոն՝ միաժամանակ սառնասիրտ ու տաքարյուն, ում համար ավելի կարևոր են կյանքի եռանդը, հոսող արյունն ու շարժումը, ոչ երբեք՝ զգուշավորությունն ու զսպվածությունը, ինչպես Գոռի դեպքում է։

Հենց ամենասկզբից Գրոֆոյին չեմ կարողացել որպես մարդ–էակ ընկալել, նա ինձ համար ավելի շատ կիսագերբնական, կիսադիցային ինչ–որ արարած էր, մեկ–մեկ թվում էր՝ չարաճճի դև է կամ հենց սատանան ինքը (և մարդկային ոչինչ օտար չէր իրեն)։

Հայտնվելով Գոռի և իր ընտանիքի կյանքում, սկզբում իր վրա է վերցնում համընդհանուր կարգավորողի դերը, հետո, վերածվում է քաոտիկ կերպարի ու սկսում է ինքն էլ խճճվել իր «կոլաժային» փիլիսոփայության մեջ։

Գրոֆոն կայուն չէ իր մտածողության մեջ, իր ուղեղում կարծես «կամայական արժեհամակարգի գեներատոր» տեղադրված լինի, որն ըստ պահի կարևորության՝ գեներացնում է մտքեր ու բառակույտեր։ Ես Գրոֆոյին հենց որպես կոլաժ էլ պատկերացրել եմ, քայլող պատառիկների կույտ, երբեմն՝ նվազ-մարդ, երբեմն՝ գեր-մարդ։

Էստեղ ևս մի հետաքրքիր կերպար ունենք՝ Ուման, Գոռի կինը, ով անընդհատ փնտրում է ուրիշը, այլը, ոչ այն, ինչն իր կողքին է, այլ այն, ինչը դեռ պիտի պատահի իրեն՝ ուրիշ տեղից ու տարածությունից։

Սկզբում թվում է, թե հենց Գրոֆոն է այդ ուրիշն Ումայի կյանքում, բայց ինչպես մյուսների դեպքում, Գրոֆոն Ումայի մեջ փոփոխության սերմն է գցում ու թույլ տալիս, որ նա կատարելության հասցնի իր մեջ կուտակված կիսատ-պռատ մարդուն։

Միևնույն է, էս ամեն հետ մեկտեղ, Գրոֆոյի մտադրությունները հասկանալի չեն մինչև վերջ, ի՞նչ է թաքնված իր արարքների ետևում, ի վերջո, փոխելով մյուսներին, ստանու՞մ է որևէ պարգև (Ենոքի ապակե աչքից բացի)։

Փաստորեն, ինչ-որ առումով, Գրոֆոն հերոս–կատալիզատոր է. մյուսներին կարողանում է փոխել, բայց ինքն առանձնապես փոփոխություն չի կրում։

Իհարկե Գրոֆոն իր մտադրությունների մասին հստակ կարծիք ունի՝

– Եկա՝ մի քիչ թափ տամ ձեզ, աշխուժացնեմ, թե չէ խրվել՝ մնացել եք կրկնությունների ճահիճում, եկա՝ կյանք ներարկեմ ձեր թմրած հյուսվածքներին։

Իսկ ահա Ենոքը՝ Գոռի ու Գրոֆոյի պապը, Գրոֆոյին է նվիրում իր իմաստության խտացումը՝ իր «ուրիշ տեսողությունը»՝ ապակե աչքը, էն աներևույթ կեղևն աշխարհի, որ միայն ծերության ժամանակ է իր ամբողջ հմայքով երևում քեզ։ Էն մեկը, որ քեզնից թաքնված է եղել ծնունդիցդ ի վեր։

Գիրքն ինձ համար կարծես թե երկու մասից բաղկացած լիներ՝ առաջին մասում հերթով ծանոթանում ենք կերպարների հետ, մեկը մյուսից առանձին, իսկ երկրորդ մասում Գրոֆոն կապում է բոլորին ու փոխհարաբերվում բոլորի հետ, բոլորից մի պատառ կյանք է պոկում ու հորդորում նույնն անել նաև իր հետ։

***
«Ո՜նց է կոտորում, ո՜նց է կոտորում...աջ ու ձախ, ձախ ու աջ, սպանդ է, անգութ սպանդ,–ախուվախ էր անում Գրոֆոն՝ նայելով գերեզմաններին։– Ո՛չ տարիք է հարցնում, ո՛չ սեռ, ո՛չ վաստակ...– վերջին բառին չդիմացավ՝ փռթկացրեց, բայց շուտ հավաքեց իրեն՝ վերադարձնելով վշտահարության դիմակը։»

Գրոֆոյի նկուղ-մանկության հատվածն ուղղակի հանճարեղ էր։ Իսկ վերջում Գրոֆոն ու Գոռը մի պահ դառնում են միմյանց հայելային կրկնությունը՝ ում կապողը Ենոքի ապակե աչքերն էին, իրենց պապու, իսկ ինձ թվում է, նաև իրենց իսկական հոր։ Ի վերջո՝ որն է տարբերությունը։

Ինձ համար էս գիրքը գերբնական ինչ-որ կտոր ուներ թաքցրած իր ներսում, որը ես մինչև վերջ էլ չկարողացա գտնել, ամեն էջը թերթելիս թվում էր՝ հեսա, հեսա ու կգտնեմ այն մեծ պատառի տեսքով ու կվերցնեմ, բայց հետո հասկացա, որ այն պարզապես հազարավոր փշուրների էր բաժանված ու ամեն բառի ու նախադասության ներսում կար մեկ փշուր իրենից, և անհնար էր այն ամբողջությամբ ստանալը։
Profile Image for Charlotte.
61 reviews
November 18, 2018
Spoiler alert: nothing of substance ever happens in this book. The characters are caricatural, their conversations insipid. This is truly my least favorite book of the year. UKH. I had to force myself to finish it, and I am so happy I am finally done with this spineless tale. 👎👎
Profile Image for Lilit Vardanyan.
41 reviews7 followers
January 16, 2018
Առաջին հայացքից սարսափ ու միստիկա հիշացնող էս գիրքը հեչ էլ այդպիսինը չի: Շատ պրիզեմլյոնի, շատ ռեալ վիպակ է: Շաաատ շաաաաաատ եմ հավանել:

Ենոքի ապակյա աչքը, դա էն պրիզման էր, որի միջոցով գլխավոր հերոսներից մեկը նայում էր կյանքին: Ու իրա տեսած աշխարհը իմ համար շաաաաաաաատ ավելի ռեալ էր, շատ ավելի անկեղծ , քան էն մեկը, որում մենք ապրում ենք: Մենք ապրում ենք դարերից եկած, արքետիպ դառած արժեքներով ու ստանդարտներով: Ապրում ենք մեր սկզբունքներով, ու մեզ թվում է, որ մենք ենք դրանք սահմանում մեր համար,,,,, բայց որ ԵՆոքի աչքի միջոցով նայես, կհասկանաս որ տենց չի: Մենք ուղղակի ինքներս դնում ենք մեզ վանդակների մեջ, սուտ բարեկամասիրությամբ, հայրենասիրությամբ և այլն: Իրականում ուրիշ թեմաներ էլ են արծարծվում գրքում, որոնց առանջին չեմ ուզում անդրադառնամ, բայց բոլորին խորհուրդ կտամ կարդալ: Հազվադեպ ժամանակակից հայկական ստեղծագործություններից է, որ ծայրահեղ լավ ա գրված: Նկարագրությունները, համեմատությունները մի այլ տիպի հաջողված են: Էսթետիկ հաճույք ես ստանում կարդալուց: Կերպարները բավականին հետաքրքիր են:

Էս տողերը շատ են տպավորվել.

<<-Գիտե՞ս, եղբայր,- խոսեց՝ մաքրելով թքոտված բերանը, — ասեմ՝ իմացիր, մարդասիրություն գոյություն չունի, առհասարակ, չկա, կա խղճահարություն, դու պարզապես խղճում ես մարդուն, ես էլ եմ խղճում, երբեմն, այո, ինչու՞ ոչ, ահա, խղճում եմ, կարող եմ լաց լինել, մղկտալ, ողբալ առ այն, որ կարճ է մարդու կյանքը, որ տառապանքը շատ է, որ սխալական է նա և այլն, և այլն… Երբ ես խղճում եմ՝ ուզում եմ ծաղրել, ուզում եմ խփել, այո, խփել, նույնիսկ սպանել, որովհետև խղճուկ է մարդը, նվնվում է, լաց լինում, աղերսում… Ըմբոստություն չկա մեջը, դուխ չկա, կա միայն հոգի, լացկան հոգի, սեռանդամ և ստամոքս: Նա նույնիսկ նկարում է, գրում, երգում, աստվածներ մոգոնում, կազմակերպում, ինչ-որ համակարգեր կառուցում… ուզում է մի կերպ իմաստավորել կյանքը, բայց իմաստը չկա, ունայն է, չկա ու չկա >>:

ՉԵմ կարա ասեմ որ գլուխգործոց ա, որովհետև մի փոքր <<клише>>-ի ու <<попса>>-ի նշույլներ զգացի: Բայց ամեն դեպքում 5/5: Հաճելիոչեն զարմացած եմ:
Profile Image for Shaghik.
6 reviews8 followers
August 13, 2017
օֆ չգիտեմ ինչ ասեմ, ներվայնացած եմ որովհետև կարար շատ լավը լիներ էս գիրքը։ Հաստատ կարար։ Ամենամեծ խնդիրս Ումայի վատնումն էր։ Մի ամբողջ գլուխ Խանջյանը պատմեց իրա մասին բայց Ուման համարյա բան չարեց, շաատ շատ էր ախր ինձ ինքը դուր եկել, ափսոսում եմ ուղղակի։ Իրա մասին շատ կուզեի գիրքը լիներ բայց իրա պատմությունը սկսեց նախանախավերջին գլխում։ Չնայած չէ, հենց վերջին երեք գլուխները պիտի լինեին գրքի սկիզբը կամ մեջտեղը։ Ենոքը, Ուման ու Գրոֆոն ամենահետաքրքիր հերոսներն էին ու բոլորն էլ կհամաձայնվեն երևի։ Նարեին չսիրեցի ու ուղղակի ներվայնացնում էր ինձ ամեն անգամ էէն պատահարից հետո «բերանը բացում էր»։
Հիմա փորձեմ կարճ պատմել սյուժեն...ըըը.....երկու խորթ եղբայր բաներ են անո՞ւմ։ Ախր ինչ-որ բաներ պատահում էին բայց բան չէր պատահում, ես կոպիտ ասած թքած ունեի թե հաջորդը ինչ կլինի։ Գիրքը արդարացնելու համար կարդալու ժամանակ մտածեցի որ երևի էս գիրքը ուղղակի շատ խորն ա ու ես չեմ հասկանում, բայց էդ էլ չանցավ որովհետև աչքը ծակում էր հենց ամեն անգամ ինչ-որ XORE բան էր ասվում, արվում։ Բայց չեմ ասում որ վատն էին, չէ, դուրս եկան հաճախ։ Բայց որ երկու էջ էդ անՏԵՐ ՆԿՈՒՂԻ ԵՂԱԾ ՉԵՂԱԾԸ ԲՆՈՒԹԱԳՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՏԱՐՎԵՐ ԱՎԵԼԻ ԴՈՒՐՍ ԿԳԱՐ։ Վերջին երեք գլուխը ամենահետաքրքիրն էին, եթե դրանք էլ դուրս չգային ես երկու աստղ էի տալու։

հեհ...փաստորեն լավ էլ գիտեի ինչ ասեի
Displaying 1 - 8 of 8 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.